Երևան
12 °C
Ձյունը հալվեց` իր հետ սրբել-տանելով Գյումրու Քըրք Քըրքորյանի անվան փողոցի սալիկները: 2016 թվականի աշնանը սալիկապատված փողոցի 2800 քառակուսի մետր տարածքի սալիկները քայքայվել են՝ դարձել հողազանգված: Փողոցի շինարարական աշխատանքները իրականացրել է «Տիմ շին» ընկերությունը: Աշխատանքների իրականացման համար համայնքային բյուջեից հատկացվել էր 19 միլիոն դրամ:
Հարկ է նշել, որ այս փողոցի վերանորոգման աշխատանքների հարցում մեծ ոգեւորություն էր ցուցաբերում հատկապես Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Շինարարության ընթացքում նա մի քանի անգամ՝ նույնիսկ ոտքով, անձամբ գնաց նշյալ փողոց, իբր թե վերահսկում է շինարարությունը, որ ամեն ինչ անթերի լինի:
Թվում էր, թե քաղաքապետի նմանօրինակ ուշադրությունից հետո կատարյալ փողոց ենք ունենալու: Ի դեպ, Քըրքորյանի փողոցն իր տեսակով երթեւեկելի չէ: Ճեմափողոցի նստարանների եւ ծաղկամանների ու այլ իրերի համար վերանորոգման 19 միլիոնից զատ, վճարվել է մոտ 8 միլիոն դրամ:
Նշենք, որ ներկայիս Քըրքորյանի փողոցն Աբովյան փողոցի մի հատվածն է, որի անվանափոխության նախագծին Բալասանյանի ցանկությամբ՝ ավագանիների մեծամասնությունը կողմ քվեարկեց: Բալասանյանն առավել մեծ ուրախությամբ եւ մեծ շուքով իր երազանքների փողոցի բացումն իրականացրեց 2016-ին, Գյումրու օր տոնակատարության շրջանակներում:
Armtimes.com-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե ինչու՞ փողոցի սալիկները հալվեցին` ձյան հետ միասին: Քաղաքապետը, սակայն մեր այս հարցին պատասխան չուներ: Մարտի 10-ին ավագանու նիստից անմիջապես հետո, երբ հետաքրքրվեցինք փողոցի անմխիթար վիճակով, Բալասանյանը անմիջապես լքեց նիստերի դահլիճը եւ թիկնազորի ուղեկցությամբ շտապեց իր աշխատասենյակ՝ այդպես էլ չպարզաբանելով, թե ու՞ր մնաց իր հետեւողականությունը, որը ցուցաբերում էր շինաշխատանքների ընթացքում:
Գյումրիում խոսակցություններ կան, որ այդ սալիկները ձեռք են բերվել քաղաքապետի մտերիմներից մեկի արտադրամասից: Այս հարցը եւս տվեցինք քաղաքապետին, բայց պատասխան չստացանք:
Այս թեմայի վերաբերյալ քաղաքապետ Բալասանյանը, սակայն հարցազրույց էր տվել պետական «Շիրակ» հեռուստաընկերությանը եւ, մասնավորապես, ասել.
«Էս ի՞նչ է, էս ո՞վ պտի պատասխան տա: Բացումն էինք, ժողովուրդը ուրախացավ…Ոչ մի միջոց համայնքից չի գնալու, իրենք են անելու իրենց միջոցներով: Չեն անի՞, գոյություն ունի համապատասխան իրավական դաշտ, որի համար պատասխան կտան: Այնքան լավ որակ էր, որ Հռոմի պապի 20 տոննանոց մեքենան բարձրացավ, բայց չկոտրվեց, այսինքն՝ նորմալ փողոց է»,- ասել էր քաղաքապետը, երբ նշյալ փողոցում հանդիպել էր շինաշխատանքներն իրականացրած ընկերության ղեկավարի հետ:
Անդրադառնալով Բալասանյանի լռությանը նշենք, որ նա վերջին շրջանում խուսափում է հարցազրույցներ տալ խնդրահարույց հարցեր բարձրաձայնող լրատվամիջոցներին: Մասնավորապես, armtimes.com-ը արդեն մեկ ամիս է` քաղաքապետից հարցազրույց է խնդրում Գյումրիում իրականացվող թերի աղբահանության թեմայով, սակայն մամուլի ծառայությունից պատասխանում են, թե քաղաքապետը խիստ զբաղված է: Այդ զբաղվածության մեջ, սակայն նա մեկ այլ լրատվամիջոցի հարցազրույց էր տալիս իր կերած աղի բլիթի ու տեսած երազի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT