Հաց բերողին կալանավորելու որոշում կայացրած դատավորի սկանդալային անցյալն ու եկամուտները

17/03/2017 schedule13:01

Հաց բերող Արթուր Սարգսյանին փետրվարի 9-ին երկրորդ անգամ կալանավորելու որոշում կայացրած դատավոր Արթուր Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների մասին հայտարարագիրը:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը հացադուլ հայտարարեց փետրվարի 10-ին՝ իրեն կալանավորելու մասին դատավոր Արթուր Մկրտչյանի կայացրած որոշումից մեկ օր անց: Դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանի միջնորդությունը՝ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու մասին:

Ըստ հայտարարագրի, Արթուր Մկրտչյանը նախորդ տարի ունեցել է ընդամենը 1 միլիոն 500 հազար դրամ, որը հարկային տարվա վերջում դարձել է 1 միլիոն 650 հազար դրամ: Նախորդ տարի նա եկամուտ է ստացել աշխատավարձից եւ կենսաթոշակից: Աշխատավարձը կազմել է 7.4 միլիոն դրամ, իսկ կենսաթոշակը՝ 5.5 միլիոն դրամ: Ընդհանուր առմամբ, նա 13 միլիոն դրամ եկամուտ է ստացել: Դատավորի կինը՝ Իրինա Հակոբյանը, նույնպես հայտարարագրի համաձայն՝ համեստ դրամական միջոցներ ունի: Նախորդ տարի նա ունեցել է ընդամենը 450 հազար դրամ, իսկ եկամուտը, որը գոյացել է աշխատավարձից եւ կենսաթոշակից, կազմել է 600 հազար դրամ: Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորն ու իր կինը էթիկայի հանձնաժողով չեն ներկայացրել իրենց ունեցվածքի (անշարժ կամ շարժական գույք, բաժնեմաս, փոխառություն եւ այլն) մասին որեւէ փաստաթուղթ՝ օգտվելով այս ոլորտը կարգավորող օրենսդրական բացերից: Մեզ հաջողվեց պարզել, որ Արթուր Մկրտչյանը հաշվառված է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի բնակարաններից մեկում, իսկ Իրինա Հակոբյանը՝ Երեւանի Մոսկովյան փողոցում՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարակից շենքում:

Արթուր Մկրտչյանի քննած աղմկոտ գործերը ժամանակին առանձնացրել էր «Հելսինկյան ասոցիացիան»:

Եւ այսպես՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորը տարիներ առաջ քննել է Կոմիտասի պողոտայում Խաչիկ Մկրտչյանին սպանելու կապակցությամբ հարուցված գործը: Սկզբում սպանության հոդվածով  մեղադրանք էր առաջադրվել Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդուն` Արսեն Ահարոնյանին, և այդ մեղադրանքով էլ քրեական գործն ուղարկվել էր դատարան, սակայն դատաքննության ավարտին պարզվեց, որ Հովհաննես Շահինյանի քրոջ որդու արարքը վերաորակվեց, իսկ սպանություն կատարելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտվեց Վռամ Բաղդասարյանը

Մի գործով դատաքննության ընթացքում քաղաքացի Արմեն Մարտիրոսյանը ինքնասպանության փորձ էր կատարել՝ վնասելով ձեռքն ու որովայնը: Նա իր բողոքն է արտահայտել դատարանի կողմնակալ վերաբերմունքի և խոշտանգումների մասին հայտարարությունը դատարանի կողմից անտեսելու պատճառով:

2011 թվականի փետրվարի 23-ին ձերբակալվել էր ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը՝ Տիգրան Փոստանջյանը, ով աշխատում էր Արաբկիրի թաղապետարանի կոմունալ բաժնում: Համաձայն մեղադրանքի, Փոստանջյանը, հանդիսանալով հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու համար Հ.Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել և ստացել է 100 000 դրամ վարձատրություն: Գործը քննել է Արթուր Մկրտչյանը: Տիգրան Փոստանջյանը համաներմամբ ազատ արձակվեց՝ ընդունելով առաջադրված մեղադրանքը, քանի որ չէր ցանկանում ազատազրկվել: Բազմաթիվ իրավապաշտպաններ այս գործը որակել են քաղաքական:

2012 թվականին «Հելսինկյան ասոցիացիան» դիմել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ խնդրելով մուտքի արտոնագիր չտրամադրել մի շարք դատավորների, ովքեր աչքի են ընկել օրինախախտումներով ու կամայական որոշումներով: Արթուր Մկրտչյանն ընդգրկվել էր այդ դատավորների ցանկում:

Նույն դատավորը նաեւ մեղադրական դատավճիռ է կայացրել «Armenian Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ, որը մասնակցել էր Կոմիտասի պողոտայում ապօրինի կառուցապատման դեմ բողոքի ակցիաներին:

Հ.Գ. Ստորեւ ներկայացված լուսանկարում Արթուր Սարգսյանի հայտարարությունն է, որտեղ նա գրել էր՝ հացադուլից հետո իր առողջական վիճակի վատթարացման դեպքում մեղավոր ճանաչել Էդիկ Հակոբյանին եւ Արթուր Մկրտչյանին, քանի որ նրանք իրենց գործունեությամբ են դրդել Արթուր Սարգսյանին՝ հացադուլ հայտարարել:  

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
75943 դիտում

Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել

Նեղվում ենք «Արևմտան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան

Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը

Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան

Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով

Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում

Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ

Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային

ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները

Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել

Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները

Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել

Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս

Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը

Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին դեսպանները հրավիրված չեն. Պապուաշվիլի

Մկրտիչը 33 տարեկան էր. մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկը

Ձեր աջակցությամբ կարող ենք քայլ առաջ անել ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ. Պապոյանը՝ Էնջելին

Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը

Ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը հաղթել է հնդիկ մրցակցին

Հայաստանի օրենսդրության մոտեցումը Եվրոպական միությանը կարևոր տեղ ունի նախարարության ռազմավարության մեջ. Գալյան

Ձեր դիմագիծը և հետքը մնայուն ժառանգություն են սերունդների համար. Նորայր Մեհրաբյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով

Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման

«ԶԻԼ»-ը բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանն ու կոտրել այն

ՔԿՀ հանձնուք տարած կինը ձերբակալվել է. ինչեր են հայտնաբերվել աղցաններում

Լոնդոնում ոստիկանությունը շրջափակել է ԱՄՆ դեսպանատան շենքը. կասկածելի առարկա է հայտնաբերվել

Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ

Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել նորընտիր նախագահին

Ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել

Հաղթանակ մրցագորգում, բարձր տրամադրություն՝ դահլիճում. հայ զինվորները պարում են աշխարհի առաջնության ժամանակ

Նախընտրական բանավեճի չգնացած Մարությանը պատրաստակամություն է հայտնել Ավինյանի հետ բանավիճել տրանսպորտի հարցով

Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը

«Կանաչ Հայաստան»-ի նիստում անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերի ավերիչ ջրհեղեղի հետևանքներին

Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր