Երևան
12 °C
Արտաշատում գործող «Ամորե» գիշերային ակումբի տնօրեն Գեղամ Հակոբյանը, որը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արգամ Աբրահամյանի թիկնապահներից է, կալանավորվել է: Այդ մասին այսօր մեզ հետ զրույցում հայտնեց նրա եղբայրը՝ Ալբերտ Հակոբյանը:
Գեղամ Հակոբյանը նախորդ շաբաթ ձերբակալվել էր ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու մեղադրանքով:
Պաշտոնապես բացատրվում էր, որ Արգամ Աբրահամյանի թիմակիցը 2016 թ. մարտի 6-ից մինչեւ 2017թ. հունվարի 16-ը ներառյալ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի 137ա հասցեում վարձակալված տարածքն օգտագործվել է որպես ամենօրյա գիշերային ակումբ՝ առանց պետական գրանցման եւ առանց ՊԵԿ-ում հաշվառվելու եւ զբաղվել հեստապար ունեցող հանրային սննդի կազմակերպմամբ, որտեղ առանց որեւէ գրավոր աշխատանքային պայմանագրի ներգրավվել են մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ։
Այս ձերբակալությունը հետաքրքիր էր նրանով, որ տարիներ շարունակ նման գործունեություն ծավալած անձը իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել միայն այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանը լքեց վարչապետի պաշտոնը, իսկ նրա որդին ընտրություններում առաջադրվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակով:
Գեղամ Հակոբյանի եղբայրը մեր նախորդ զրույցում ասել էր, որ իր կարծիքով եղբոր ձերբակալությունը կապված է Արգամ Աբրահամյանին աջակցելու հետ: «...Եղբայրս Աբրահամյանի հետ «պտտվում» ա, հիմնականում էս ընտրարշավների ժամանակ եղբայրս ա իր կողակիցը...Ինձ թվում է՝ էս ընտրությունների հետ կապված բան է, ինքը որ «Բարգավաճ» է, նրանք «Հանրապետական» են եւ այլն: Եթե ինչ-որ խնդիր կար՝ մինչեւ այս կարող էր լինել, ոչ թե էս ընտրությունների արանքում: Իրականում այդ գիշերային ակումբն իրենը չի, ուղղակի վարձակալել, աշխատացրել է»,- ասել էր Ալբերտը՝ հավելելով, որ իր իմանալով Աբրահամյանները զբաղվում են եղբոր հարցով:
Այսօր հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Արգամ Աբրահամյանը որեւէ բան չի արել. «Ոչ ոք ոչ մի բան չի ասում...Իրենցից (Արգամ Աբրահամյանից-խմբ.) էլ բան չենք կարողանում իմանանք: Իրենց տղերքի հետ ենք կապվել, տղերքն էլ ոչ մի բան չգիտեն: Ոչնչից տեղյակ չենք»,- ասաց նա եւ հավելեց, թե չի կարծում եղբորը մոռացության են մատնել. «Երեւի ընտրություններից հետո պարզ կլինի՝ ինչ կլինի, ինձ տենց ա թվում»,- վստահեցրեց նա:
Մեր հարցին ի պատասխան Ալբերտը նշեց, որ եղբոր վարձակալած ակումբը ներկա դրությամբ փակ է: Հնարավո՞ր է այն պատկանում է Արգամ Աբրահամյանին. մեր այս հարցին Ալբերտը բացասական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ այն լրիվ ուրիշ մարդու է պատկանում:
Հիշեցնենք, որ մինչ այս բերման են ենթարկվել Արգամ Աբրահամյանի այլ կողմնակիցներ, այդ թվում ԲՀԿ-ական ակտիվիստ Գարսեւան Վարդանյանը, Արգամ Աբրահամյանի կողմնակիցներից Գեղամ Ավագյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT