Առաջինը աղբամանը գցեք ՀՀԿ-ի քվեաթերթիկը. Արամ Սարգսյան (տեսանյութ)

«Մեր ծրագրում յուրաքանչյուր կետ կարեւոր է, չկա անկարեւոր կետ, մեր ծրագրում կամ բոլոր կետերը կատարվելու են կամ անհնար է որեւէ կետ կատարել»,- Հրազդանում այսօր կայացած նախընտրական հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Սարգսյանը:

Շարունակելով իր միտքը՝ Սարգսյանը հավելեց, որ ամեն ինչ շաղկապված է. եթե չկա լավ դպրոց, չի կարող լինել լավ բանակ, եթե չկա լավ դպրոց, չի կարող լինել լավ բարձրագույն կրթություն եւ այսպես շարունակ:

«Մեր երկրի հիմնական խնդիրը տնտեսության վիճակն է»,- ընդգծեց պատգամավորի թեկնածուն եւ շարունակեց. «Հիմնական ուղղությունը, որով հնարավոր է էս երկրի վիճակը շտկել, որը էս երկրի դժբախտությունն է, աշխատատեղերի բացակայությունն է: Դա լրացնելու հիմնական տեղը արդյունաբերությունն է: Մեր երկիրն ունի լուրջ ռեսուրսներ»:

Արամ Սարգսյանը առանձին-առանձին անդրադարձավ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրված կուսակացություններին: Անդրադառնալով ՀՀԿ-ին՝ նա իր տարակուսանքը հայտնեց վարչապետ Կարեն Կարապետյանի վարքի վերաբերյալ.

«Բերել այդ մարդկանց բրնեդ են սարքել, ասում են՝ նայեք ինչ սիմպատիչնի տղա է, ընտրեք իրեն: Նայեք իրենց եռյակը: Էդ եռյակում ներգրավված մարդիկ ի՞նչ կապ ունեն ՀՀԿ-ի հետ: Ես Վիգեն Սարգսյանին ի՞նչ ասեմ: Իմ համար ՀՀԿ-ականը Գալուստ Սահակյանն է, Աշոտյանն է, Շարմազանովը, էդ մարդիկ գոնե իրենց կուսակցության թասիբին կպնում ես, կռիվ են տալիս հետդ՝ լավ թե վատ: Էսօր էդ նույն ՀՀԿ-ում ասում են՝ դուք մի գնացեք, փչացած եք, ժողովուրդը ձեզ չի սիրում, դուք գնաք՝ ձեզ ձայն չեն տա, թող գնա Վիգեն Սարգսյանը, Արփինեն: Էդ կուսակցությունը ինքն իր մարդկանց փչացնում է ու այդպես հերթով փչացնում ամբողջ երկիրը: Ուրեմն, ինչպես ասում է իմ ընկր Արտակ Զեյնալյանը, առաջինը աղբամանը գցեք Հանրապետականի քվեաթերթիկը, առաջինը իրենց քվեաթերթիկն է աղբամանին արժանի»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:

Խոսելով մյուս ուժերի մասին՝ վերջինս խորհուրդ տվեց չընտրել նրանց, ովքեր նախորդ  ընտրություններին փող են բաժանել կամ մուրաբա, կամ նրանց, ովքեր «Մարտի 1-ից հետո գնացել են Արթուր Բաղդասարյանի հետ Սերժի ձեռքն սեղմել ու ասել՝ ախպեր ջան ինձ 3 մինստրի պորտֆել տուր, քեզ շեֆ ասեմ ու ֆռֆռամ»:

Շարունակելով թվել՝ Սարգսյանը կոչ արեց ձայնը չտալ նաեւ այն կուսակցություններին, որ փող են աշխատում ու հարստություն ունեն. «Որովհետեւ անհնար է էս երկրում հարստություն ունենալ ու ընդդիմադիր լինել»,- վստահեցրեց Սարգսյանը:

Այնուհետեւ անդրադառնալով ՀԱԿ-ին ու «Ազատ դեմոկրատներին»՝ «Ելք»-ի ներկայացուցիչը կոչ արեց. «Էդ երեքի միջից ձեր քվեն տվեք հաղթողին, ով որ ունակ է հաղթելու, ում տեսնում եք, որ հաղթելու ունակություն ունի, ում տեսնում եք, որ խաղեր չի տվել, նամակ չի գրել, հակառակ դեպքում ձեր քվեն փոշիանում է: Մի փոշիացրեք ձեր քվեն»: Ավելին՝ Արամ Սարգսյանը հորդորեց դուխով գնալ տեղամասեր եւ ձայնը տալ «Ելք» դաշինքին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7390 դիտում

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար

«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ

Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում

Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը

Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ

Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին

Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն

Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ

Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն

Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը

15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել

Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում