Երևան
12 °C
Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ծառուկյան» դաշինքը գլխավորող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում այսօր այցելել է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաք, որտեղ տեղական իշխանություններին քննադատող հայտարարությամբ է հանդես եկել: «Ես խոստացել էի, ուզում էի Ղափանում (Կապան, խմբ. հեղ.) ջրաշխարհ կառուցել, չթողեցին, տեղը չհատկացրին: Այնտեղ ուզում են ինչ-որ բնակարան կառուցեն, մինչև այսօր էլ քարուքանդ, ավերված մնացել է»,- նշեց Ծառուկյանը:
Գագիկ Ծառուկյանի հայտարարության հետ կապված armtimes.com-ը զրուցեց Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ:
- Պարոն Հայրապետյան, ծանո՞թ եք Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը:
- Այո, ծանոթ եմ:
- Այդ ջրաշխարհի տեղում շենքեր էին նախատեսված կառուցել, կառուցվե՞լ են, թե՞ ոչ:
- Ձեր ասած կառուցվող շենքերի հետ կապված ես տեղեկություններ չունեմ, որ առաջարկ է եղել Ծառուկյանի կողմից ջրաշխարհ կառուցելու մասին: Համենայնդեպս, իմ պաշտոնավարման ընթացքում նման հարց չի քննարկվել: Ծառուկյանը Կապանի քաղաքապետարան, Կապանի տեղական իշխանություն եզրույթներն օգտագործելով չգիտեմ ում նկատի ուներ, համենայնդեպս իմ պաշտոնավարման 5 տարիների ընթացքում ես նման առաջարկ չեմ ստացել: Ավելին ասեմ, այդ կառուցվող շենքերը, որոնց մասին խոսք է գնացել, նույնպես իմ պաշտոնավարման ընթացքում չեն սկսվել կառուցվել, եւ ես չեմ կարող նման զուգահեռներ անցկացնել:
- Ձեր պաշտոնավարման ընթացքում ենթադրում եմ, որ հետեւած կլինեք շինաշխատանքներին: Ավարտվե՞լ են այդ շենքերի կառուցման աշխատանքները:
- Ոչ: Դա եղել է մեր խնդիրներից մեկը, որ ներկայացրել ենք ժամանակին: Խնդրով մտահոգ են թե՛ տեղական, թե՛ մարզային իշխանությունները, թե՛ առհասարակ կառավարության ղեկավարները, որովհետեւ նախկինում տվյալ տարածքում եղել է, կարելի է ասել լքված արհեստական լիճ, որոշակի հանգստի գոտի, որի տեղում սկսվեց ձեր ասած շինարարությունը եւ մենք այս ընթացքում կապ հաստատել ենք շինարարությունը պատվիրած կողմի հետ եւ փորձել ենք ընդհանուր լուծումներ գտնել այդ ամենի ճակատագրի վերաբերյալ:
- Հիմա հիմքերը գցած ե՞ն:
- Կարծում եմ հիմքերն էլ են գցած եւ մի բան էլ ավելին: Եթե չեմ սխալվում, դա իմ գնահատականը չի, իմ խոսքերից չէ, 100 մլն դոլարից ավելի ներդրում է կատարվել:
- Հիմա շինաշխատանքներ ընթանո՞ւմ են:
- Ոչ, հիմա շինաշխատանքներ չեն ընթանում:
- Որքա՞ն ժամանակ է կանգնել է կառուցապատումը:
- Եթե չեմ սխալվում 2.5 տարի:
- Ներդրողի հետ կապ չի՞ լինում հաստատել:
- Լինում է, կապ ունենք, պարբերաբար անդրադառնում ենք այդ խնդրին:
- Նորից ժամանցային կենտրոն ստեղծելը անհեռանկարային ծրագի՞ր է:
- Չեմ կարծում: Դա էլ քննարկման առիթ կարող է դառնալ եւ առհասարակ ցանկացած ներդրում կատարող կողմի հետ պատրաստ ենք քննարկելու, ցանկացած ողջամիտ առաջարկություն:
- Ձեր պաշտոնավարման ընթացքում անձամբ Ծառուկյանի կողմի որեւէ առաջարկ չի՞ եղել:
- Կապանում ջրաշխարհի հետ կապված խոսակցություններ կենցաղային մակարդակում լսել եմ, համենայնդեպս ինձ ուղղված առաջարկ չի եղել: Ինչ վերաբերվում է մեր կողմից կարեւորվող առաջարկին, ոչ թե առաջարկին, այլ խոստումին, դա Կապան քաղաքում կառուցվելիք մասնագիտացված ատլետիկայի սպորտդպրոցն էր իր «մանեժով», որը մինչեւ հիմա ոչ միայն չի իրականացվել, այլ խոսք էլ չի եղել, թե այն երբ կարող է իրականացվել: Խոստումը տրված էր Ծառուկյանի կողմից:
- Ո՞ր ժամանակահատվածի մասին է խոսքը:
- Խոսքը գնում է 2012 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ, քարոզարշավի շրջանակներում: Այդ մասին անդրադարձ եղավ նաեւ 2015 թվականի հայտնի քաղաքական իրադարձությունների շրջանակներում, նաեւ Կապանում տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ:
- Ծրագրի իրականացման մասին դուք որտեղի՞ց եք լսել:
- Դա հստակ խոստում էր: Այն ժամանակ ԲՀԿ-ի կողմից:
- Ո՞չ անձամբ Գագիկ Ծառուկյանի կողմից:
-Ծառուկյանի կողմից: Դե այն ժամանակ «Ծառուկյան» դաշինք չէր՝ ԲՀԿ էր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԴեբեդում որպես անհետ որոնվող ուղևորի մարմինը դեռ չի հայտնաբերվել. հատուկ դրոններ են օգտագործվում
Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները
Երևանում հրկիզել են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան
Հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատաների մուտքը և ելքը. ՊԵԿ
Չինաստան մեկնած մեր շահառու կին գործարարները կիսվում են իրենց փորձով ծրագրի մյուս մասնակիցների հետ. «Իմ Քայլը»
ԱՄՆ-ը և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Հոդեյդա քաղաքին և Եմենի մայրաքաղաք Սանային. տեսանյութ
ԱՄՆ-ը բանակցություններ է վարում մի քանի երկրի հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար
Վարչապետի որոշմամբ Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով կստեղծվի
Ինչպե՞ս անվանել մեկին, ով ցանկանում է իշխանության գալ մի երկրում, որը կլինի կայսրության ծայրագավառ. Չախոյան
Արցախի ԱԺ աղբակույտահատվածը և նախկին տխրահռչակները պահանջեցին՝ «բացարձակ անկախություն և միայն ռուս». Սաֆարյան
Քոչարյանը Սերժ Սարգսյանին տվել է իշխանություն, որի տակ ռումբ է եղել, նա էլ «քցել է» Քոչարյանին. տեսանյութ
Աշխարհի տարբեր անկյուններից կարդինալները ժամանել են Վատիկան. նրանք կընտրեն Հռոմի նոր պապին
Մարսելը, որպես քաղաք, ինչ-որ չափով հայություն է իր մեջ կրում. քաղաքապետ Բենուա Պայանը՝ ՀՀ նախագահին. տեսանյութ
Գագիկ Սուրենյանը Երևանից տեսանյութ է հրապարակել
Շվեդիան պատրաստ է շարունակելու աջակցել. կայացել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան»-ի խորհրդի նիստը
Նիդերլանդներում հարձակվել են Լեհաստանի վարչապետի վրա. տեսանյութ
ՀՀ-ում գրիպով և այլ վիրուսներով հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են․ ի՞նչ վտանգներ կան, ի՞նչ անել
Վեդիի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա. ինչ են քննարկել նախագահները հեռախոսազրույցի ընթացքում
Փարաքարում ավտոմեքենա է այրվել
Նոր նշանակում վարչապետի աշխատակազմում
Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ընթացքը
Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նոր նշանակում Առողջապահության նախարարությունում
Հաստատվել է Հանրային հեռարձակողի խորհրդի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի կազմը. լուսանկար
ՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցին. ինչպես մասնակցել. տեսանյութ
Քոչարյանի գրասենյակի ղեկավարը չի հերքել իր ղեկավարի՝ գործակալի մասին գնահատականս. Սիմոնյանն ասել է՝ ինչու
Որպես անհետ կորած որոնվում է Արուսյակ Ավետիսյանը
Երևանի և Մարսելի միջև եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագիր է ստորագրվել
Սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ է կալանավորվել
Վարչապետը ողջունել է Մարսելի քաղաքապետի այցը Հայաստան, բարձր գնահատել կապերը խորացնելու՝ Բենուա Պայանի ջանքերը
Կարևորվել է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը և խորացումը. ԲՏԱ նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին
Մհեր Գրիգորյանն ու Վասիլիս Մարագոսը Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր են քննարկել
Կառավարությունը վճռական է շարունակել բարեփոխումների գործընթացը. ՄԱԿ-ում քննարկվել է ՀՀ ազգային զեկույցը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագիրը
Մահացել է ԳԱԱ նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը
Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել
Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 30 հարց է ընդգրկված
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT