Երևան
12 °C
Հայաստանում նախընտրական քարոզչության շրջան է: Կուսակցությունները դուրս են եկել փակ տարածքներից, գրավել են հանրապետության քաղաքները, գյուղերը, հրապարակներն ու դահլիճները: Քաղաքակիրթ աշխարհում այս գործընթացի իմաստն այն է, որ քաղաքական ուժերը ընտրողներին ներկայացնում են իրենց ծրագրերը, երկրի հետագա զարգացման տեսլականը, խնդիրների լուծման տարբերակները, ընտրողներն էլ որոշում են, որ առաջարկն է ավելի համոզիչ ու համապատասխանաբար ընտրում են տվյալ առաջարկը ներկայացնողին:
Հայաստանում ամեն ինչ մի փոքր այլ է: Երկրի ապագա, տեսլական, աշխարհաքաղաքական կողմնորոշում, պատերազմ ու նման հարցեր ընտրողներին չեն հետաքրքրում: Ընտրողներին մի բան է հետաքրքրում` հացի խնդիրը: Արդեն տասնամյակներ, թերեւս ղարաբաղյան պատերազմի հրադադարից անմիջապես հետո, մեր երկրում բոլոր մակարդակներով մի հարց է լուծվում. հացի խնդիր:
Ընտրողն ընտրում է այս կամ այն քաղաքական ուժին, որովհետեւ եթե չընտրի, կզրկվի աշխատանքից, հետեւաբար իր ընտանիքը կզրկվի հացից: Քաղաքական ուժը ստիպում է տվյալ ընտրողին ընտրել իրեն, որովհետեւ եթե ինքը չընտրվի իր ընտանիքը կզրկվի հացից:
Քաղաքացիների խումբը սատարում է կոնկրետ քաղաքական ուժի, որովհետեւ մտերիմներ ունի այդտեղ. եւ եթե նրանք հայտնվեն կառավարության մեջ մի թեթեւ գործ էլ իրենց կհասնի, հետեւաբար իրենք էլ վերջապես կլուծեն իրենց ընտանիքի հացի խնդիրը: Լրատվամիջոցները ծառայում են քաղաքական ուժերին, որովհետեւ ֆինանսավորվում են նրանց կողմից, եւ այդպիսով լուծում նաեւ իրենց հացի խնդիրը:
Իշխանության տարբեր օղակներում հայտնված պաշտոնյաները միլիոններ են կուտակում, որպեսզի լուծեն իրենց երեխաների եւ յոթը պորտի հացի խնդիրը: Նրանք ովքեր իշխանության մեջ չեն, ձգտում են դառնալ իշխանություն, որպեսզի իրենք լուծեն իրենց յոթը պորտի հացի խնդիրը: Իսկ ովքեր չեն հավակնում իշխանության, բավարարվում են ընդդիմադրի աշխատանքով եւ այդպես են լուծում իրենց ընտանիքների հացի խնդիրը:
Ուսուցիչը աշակերտի ծնողից փող է վերցնում, որովհետեւ հացի խնդիր ունի, բժիշկը հիվանդից շնորհակալություն է ակնկալում, որովհետեւ ինքն էլ ընտանիք ունի, Մալաթիայի շուկայում Անահիտ Բախշյանին հանդիպած վաճառողի համար Սամվել Ալեքսանյանից բացի որեւէ այլ թեկնածու գոյություն չունի, որովհետեւ շնորհիվ Ալեքսանյանի տրամադրած մեկ քառակուսի մետր տարածքի է ինքը հոգում իր ընտանիքի հացի խնդիրը:
Ընտրողները ընկնում են Գագիկ Ծառուկյանի ոտքերը, որպեսզի նա օգնի լուծել իրենց հացի խնդիրը: Գագիկ Ծառուկյանը լուծում է հազարավոր մարդկանց հացի խնդիրը, որովհետեւ համարում է, որ դա իր պարտքն է Աստծու առաջ, որը եթե չկատարի, իր ընտանիքը կզրկվի հացից: Սաշիկ Սարգսյանը Հայաստանի բոլոր բիզնեսներում 50 տոկոս փայ է մտնում, որպեսզի լուծի իր Նարեկի հացի խնդիրը: Ու պետք չէ զարմանալ. եթե Մալաթիայի վաճառականի համար հացի խնդիր է, որ այդ երեկո իր երեխաները խաշած մակարոն ունենան ուտելու, ապա Սաշիկ Սարգսյանի համար հացի խնդիր է, որ իր Նարեկը ամեն օր սեւ խավիարով նախաճաշի նստի:
Ամեն մեկն իր չափով իր հացի խնդիրը լուծելուն զուգահեռ ձեռքի հետ նաեւ իր գործն է անում, կառավարությունը պետական գործերն է կազմակերպում` թեթեւի մեջ, ընդդիմությունը`քննադատում է, բժիշկը, ուսուցիչը, վաճառականն ու մյուս բոլորը բողոքում են:
Մի քանի տարին մեկ այս կյանքում հացից բացի գոյություն ունեցող այլ արժեքների`ազատության, արդարության, քաղաքացիական գիտակցության, ազնվության հիմքով շարժումներ են ծնվում, բայց դրանք տապալվում են ժողովրդի կողմից բավարար աջակցություն չստանալու պատճառով: Մարդիկ կամ չեն վստահում այդ շարժման առաջնորդներին, համարելով որ նրանք էլ այդկերպ են լուծում իրենց հացի խնդիրը, կամ վստահում են, բայց վախենում են աջակցել, որպեսզի չզրկվեն հացից:
Եւ այսպես արդեն տասնամյակներ Հայաստանի հասարակությունն ապրում է հացի խնդիր լուծելով, մի պատառ հաց փախցնելով: Իսկ ամենաէական այն է, որ բոլորը լուծում են միայն իրենց եւ իրենց մերձավորների հացի խնդիրը:
Երեւանի սգո սրահներից մեկում ընթանում է Արթուր Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը: Արթուր Սարգսյանը նույնպես հացի խնդիր լուծող էր, նա բոլորին հայտնի ճանապարհով լուծեց ՊՊԾ գունդը գրաված ազատամարտիկների հացի խնդիրը: Իսկ ազատամարտիկները ՊՊԾ գունդը գրավել էին. որպեսզի հասարակությունը հավատա իրենց եւ միանա «յոթը պորտի հացի խնդիր» լուծող իշխանավորներից ազատվելու համար: Հասարակությունն, իհարկե, չհավատաց եւ չմիացավ: Բայց Արթուր Սարգսյանը այդ մարդկանց հացը հասցրեց:
Հանձնվելու ժամանակ, երբ նրան արդեն «վերցնում էին» զինված դիմակավորները, խմբի անդամներից մեկը ծանոթացրեց. «Մեր հաց բերողն է»: Այս խոսքերն ասվում էին հույսով, որ Արթուր Սարգսյանի նկատմամբ այլ վերաբերմունք կլինի` քրիստոնեական, հոգատար, մեղմ: Իսկ եղավ այն, ինչ եղավ:
Այսօր հոգեհանգստի կարգը մատուցելուց հետո քահանան դիմեց ներկաներին. «Շատ եմ ցավում Արթուրի մահվան համար, որովհետեւ նա մարդու այն տեսակն էր, որին ամեն քայլափոխի չէ, որ հանդիպում ես: Եւ դա ցավ է: Այս տեսակը մեզ շատ է պետք»,- Արթուր Սարգսյանի մասին ասաց Տեր Կյուրեղ քահանա Տալյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT