Երևան
12 °C
Այսօր՝մարտի 21-ին, աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետի աշխատանքային այցի մեկնարկը եղել է մարզի սոցիալապես անապահով գյուղական համայնքներից: Կարապետյանը եղել է Մեծ Մանթաշ, Նահապետավան, Հոռոմ, Ազատան, Արեւիկ համայնքներում: Գյուղաբնակները, դժգոհելով, վարչապետին են ներկայացրել իրենց հիմնախնդիրները՝ գործազրկություն, բերքի իրացման պայմանների բացակայություն, գյուղմթերքի ցածր ինքնարժեք, անանցանելի ճանապարհներ եւ արտագաղթ:
Ի պատասխան գյուղացիների բարձրաձայնած խնդիրների, վարչապետ Կարապետյանը պատասխանել է, որ դրանց լուծման համար Հանրապետական կուսակցությունը իր նախընտրական ծրագրում համապատասխան կետեր ունի: Ստացվում է, որ վարչապետ Կարապետյանն աշխատանքային այցի անվան տակ նախընտրական քարոզչությամբ է զբաղվել:
Այս իրողությունը չհերքեց նաեւ Կարեն Կարապետյանը: Armtimes.com-ի այն հարցին՝ այցը աշխատանքայի՞ն է, թե՞ նախընտրական քարոզարշավի շրջանակներում, վարչապետը հակիրճ պատասխանեց. «Եվ՛ նենց, եւ՛ նենց»:
Մեր հաջորդ հարցին, թե աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրերն է ներկայացու՞մ, Կարեն Կարապետյանը չպատասխանեց:
Մանրամասները՝ տեսանյութում:
Վարչապետի Շիրակ կատարած աշխատանքաքարոզարշավային այցը եզրափակվեց Գյումրու Ռուսթավելի փողոցում: Կարեն Կարապետյանը նախ հետաքրքրվեց իր հյուրանոցառեստորանային համալիրի շինաշխատանքների ընթացքով, ապա՝ վերանորոգվող Ջիվանի փողոցի աշխատանքերով:
Տեղեկացնենք, որ Կարեն Կարապետյանի ընտանիքը Գյումրիում ձեռք է բերել Կումայրի պատմական արգելոց-թանգարանի տարածքում գտնվող «Ջրահարս» ռեստորանի շենքը՝ խոստացված ներդրումային ծրագրի շրջանակներում: Այժմ այնտեղ ակտիվ շինարարություն է ընթանում: Եռահարկ շենքը շինաշխատանքներից հետո ծառայելու է որպես հյուրանոց եւ սրճարան: Հիշեցնեք, որ Կարապետյանների ընտանիքը Գյումրիում 500 հազար դոլարի ներդրում է իրականացնելու՝ տուրիզմը զարգացնելու նպատակով:
Ի դեպ, տեղեկացնենք, որ վարչապետ Կարապետյանի վերակառուցվող հյուրանոցառեստորանային համալիրը գտնվում է այն թաղամասում, որտեղ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի շքեղ առանձնատունն է, Բալասանյան ընտանիքին պատկանող «Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարանը եւ «Պոլոզ Մուկուչ» ռեստորանը: Կարելի է ասել, որ վարչապետն ու քաղաքապետը ռեստորանային բիզնեսում մրցակիցներ են դառնում:
Նարեկ Կիրակոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT