Երևան
12 °C
Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար եւ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի շտաբի փաստացի ղեկավար Սամվել Բաբայանին: ԱԱԾ-ն այդ ձերբակալությունը պատճառաբանել է Սամվել Բաբայանի՝ Հայաստան «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգի ապօրինի ներկրման հետ կապ ունենալու կասկածանքով: Ընդ որում, մինչ Բաբայանի ձերբակալության հաստատումը ԱԱԾ-ն երեկ հաղորդագրություն էր տարածել, թե 2017թ. մարտին ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանից մաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» համալիր տեղափոխելու մասին նախնական տեղեկություններ են ստացել: «Ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է «Իգլա» համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։ Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի եւ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,- նշված էր հաղորդագրության մեջ:
Իսկ արդեն Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ն երկրորդ հաղորդագրությունը տարածեց՝ նշելով, որ «Իգլա» համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ Սամվել Բաբայանը: «Կատարված քննչական գործողությունների ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաեւ արժանահավատ տվյալներ, որ նշված համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը եւ փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով»,- նշված էր արդեն երկրորդ հաղորդագրության մեջ:
Ընդ որում, այդ ձերբակալությունն ինչ-որ առումով կարծես թե սպասելի էր: Բաբայանի ձերբակալության նախադրյալները կամ ՕՐՕ դաշինքի արմատները բավականին հեռուն են տանում: Հիշեցնենք, որ 2015թ. հոկտեմբերին ձեւավորվեց «Նոր Հայաստան» փրկության ճակատը, որին միացել էին Ժիրայր Սեֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանը, «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը: Այդ ժամանակվանից սկսած ու դրանից ավելի վաղ էլ այս գործիչները եղել են իշխանությունների ու իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Սույն ճակատի ստեղծումից ընդամենը մեկ ամիս հետո վնասազերծվեց Նորքի զինված խումբը, որը, պաշտոնական վարկածի համաձայն, ծրագրել էր հարձակում գործել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, կառավարության եւ ԿԸՀ-ի շենքերի, ինչպես նաեւ նախագահին սպասարկող ինքնաթիռի վրա: 2016 թվականի հունիսին արդեն ձերբակալվեց Ժիրայր Սեֆիլյանը գրեթե նույն՝ զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ շենքեր, հաղորդակցության եւ կապի միջոցներ զավթելու կասկածանքով: Այդ ընթացքում արդեն Ռուսաստանից վերադառնում է Սամվել Բաբայանն ու փորձում է Արցախում ակտիվ գործունեություն ծավալել, ինչը կասեցվում է ԼՂՀ, չի բացառվում նաեւ՝ ՀՀ իշխանությունների կողմից: Իսկ ամռանը Երեւանում տեղի ունեցան «Սասնա ծռեր» խմբի դեպքերը. Ծռերի կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ծավալված իրադարձություններին, հիշեցնենք, բավական ակտիվ մասնակցություն ունեցան ապագա ՕՐՕ դաշինքի տարբեր անդամներ՝ Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Արմեն Մարտիրոսյանն ու այլք:
Անցած տարի, երբ Սեյրան Օհանյանը մաս չկազմեց նոր կառավարությանն ու սկսեց ընդդիմադիր գործունեություն ծավալել, սկսեցին տեղեկություններ շրջանառվել, թե նա առնչություն է ունեցել Նորքի զինված խմբի հետ: Վերջին շրջանում էլ պարբերաբար լուրեր են շրջանառվում, թե քրեական գործ է հարուցվելու, որտեղ նաեւ Սեյրան Օհանյանն է ներգրավված լինելու: Իսկ նախընտրական գործընթացների, հատկապես Ջրառատ գյուղում տեղի ունեցած դեպքերից հետո Սամվել Բաբայանի հնչեցրած կտրուկ մտքերը, թե արյունահեղություն կլինի, ինքնապաշտպանվելու նպատակով ՕՐՕ դաշինքից էլ կկրակեն եւ այլն, կարծես թե ամբողջացրին շղթան: Անգամ կարծիքներ էին հնչում, թե Ջրառատի դեպքերը հրահրված էին դաշինքի ու անձամբ Սամվել Բաբայանի կողմից՝ իրավիճակն ավելի թեժացնելու եւ հանրության ուշադրությունն իրենց վրա սեւեռելու նպատակով:
Ինչեւէ: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկը զրկվել է իր փաստացի ղեկավարից: Երեկ ՕՐՕ դաշինքի անդամները բավական շփոթված վիճակում էին: Նախ, կուսակցության Երեւանում գտնվող կենտրոնական շտաբում էին Վարդան Օսկանյանը եւ ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը. նրանք լրագրողներից էին տեղեկացել Սամվել Բաբայանի ձերբակալման մասին ու անակնկալի եկել: Այնուհետեւ քարոզարշավն ընդհատեց ու Երեւան վերադարձավ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը, որը նույնպես անորոշության մեջ էր: Լրագրողների հետ զրույցում Օհանյանն ինչ-որ պահի անգամ հունից դուրս եկավ, ինչը նրան երբեք հատուկ չի եղել գոնե հրապարակային շփումների ժամանակ: Սամվել Բաբայանի ձերբակալությամբ դաշինքն այսօր փաստորեն զրկված է իր իրական ղեկավարից: Դաշինքում ու շտաբում բոլոր հարցերը նա էր կոորդինացնում: Ավելի ուշ ՕՐՕ դաշինքը հայտարարություն տարածեց, նշելով, թե Ջրառատի դեպքերից հետո Սամվել Բաբայանի ձերբակալությունը կանխատեսելի էր: «Մենք իշխանությունների այս վարքագիծը գնահատում ենք որպես մեր երկրում վախի մթնոլորտ ձեւավորելուն եւ ընտրությունների արդյունքների վրա հակաօրինական միջոցներով ազդելուն ուղղված քայլ։ ՕՐՕ դաշինքը շարունակում է իր բնականոն աշխատանքները։ Չենք տրվելու սադրանքների։ Մեր կառույցները, պատգամավորության թեկնածուները եւ համակիրները եռապատկված եռանդով են շարունակելու իրենց գործը»,- նշված էր հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ դաշինքում Սամվել Բաբայանի եւ Վարդան Օսկանյանի ներկայության պատճառով քաղաքական դաշտում համոզմունք կա, որ այդ ուժի հետեւում իրականում Ռոբերտ Քոչարյանն է կանգնած: Երեկ արդեն կարծիքներ էին շրջանառվում, թե Սամվել Բաբայանին ձերբակալելով՝ իշխանությունները մտադիր են բացահայտ խաղի մեջ ներքաշել հենց նրան: Այսինքն, մինչեւ այժմ Ռոբերտ Քոչարյանը տարբեր ուժերի՝ նախ Գագիկ Ծառուկյանի ու նրա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, հիմա արդեն Սամվել Բաբայանի ու ՕՐՕ դաշինքի միջոցով էր փորձում իր համար քաղաքական հենարան ստեղծել ու ակտիվ քաղաքականություն վերադառնալու ճանապարհ հարթել: Բայց նա երբեւէ բացահայտ չի խաղացել եւ չի փորձել կանգնել այդ ուժերի կողքին: 2015 թվականի փետրվարին Գագիկ Ծառուկյանի հետ կատարված իրադարձությունների ժամանակ Քոչարյանը չկանգնեց նրա կողքին: Իշխանությունները հիմա կարծես թե ավելի կտրուկ՝ նրա դաշնակցի ձերբակալությամբ են ուզում նրան լույս աշխարհ հանել: Այդ խայծը կուլ կտա՞ արդյոք Քոչարյանը եւ կմտնի՞ բացահայտ պայքարի մեջ, դժվար է ասել: Հատկապես որ այդ պայքարից շահած դուրս գալու շանսերը շատ փոքր են: Գոնե նրա վերջին հարցազրույցում բացահայտ խաղալու ակնարկներ չկային:
Երեկ շրջանառվող վարկածներից մեկն էլ այն էր, որ իշխանություններն այս փուլում Սամվել Բաբայանին ձերբակալելով` փորձում են հանրության ուշադրությունը շեղել «Ծառուկյան» դաշինքից: Հակառակ պարագայում, եթե իսկապես Բաբայանը կապ ունի «Իգլայի» ապօրինի ներկրման հետ, ապա հետեւելով նրա գործունեությանը՝ դա կարող էին անել նաեւ ընտրություններից հետո: Նախընտրական շրջանում այս «Ծառուկյան» դաշինքի վարկանիշը բարձրացել է. դա տեղի է ունեցել նաեւ Գագիկ Ծառուկյանի խոստումների արդյունքում, ու ֆինանսական հզոր միջոցներ ունեցող այդ ուժը փողի եւ այլ օգնության խոստումներով ընտրողներին իր կողմն է գրավում: Հիմա արդեն հանրության ուշադրությունը կկենտրոնանա Սամվել Բաբայանի ձերբակալության վրա: Իհարկե, դժվար թե գրեթե ահաբեկչության կասկածանքով ձերբակալված գործչի ղեկավարած ուժը դրանով դիվիդենտներ ստանա, բայց այս շրջանում կզբաղեցնի հանրության ու քաղաքական դաշտի ուշադրությունը: Արդյունքում իշխանությունները ավելի հանգիստ պայմաններում կծավալեն իրենց նախընտրական գործունեությունը: Իսկ որոշ ժամանակ հետո Սամվել Բաբայանին բաց կթողնեն:
Ինչ վերաբերում է «Իգլա» զինատեսակին, ապա նման զենք պայմանագրով կարող է գնել միայն պետությունը, բանակը: Մասնավոր անձի դեպքում այն համարվում է ապօրինի ձեռքբերում: Այդ զինատեսակն արտադրվում է հիմնականում Ռուսաստանում: ՀՀ, ինչպես նաեւ Արցախի ու Ադրբեջանի բանակներն ունեն այդ զինատեսակից: Ռազմական փորձագետ Վովա Վարդանովի փոխանցմամբ՝ այդ զինատեսակից ՌԴ-ից հնարավոր է ձեռք բերել ինչպես մի շիշ արաղով, այդպես էլ մինչեւ 100.000 դոլարով: «90-ականններին հաճախ նման ձեւով էինք զինում հայկական զինված ուժերը: ՌԴ սպաների հետ հաճախ նստում՝ խմում էինք ու այդպես էինք լուծում մեր հարցերը: «Իգլան» նախատեսված է 3,5-5 կմ հեռավորության վրա օդային թիրախ՝ ինքնաթիռ, ուղղաթիռ խոցելու համար: Վտանգավոր է ցանկացած օդային շարժի համար, բացի նախագահի ինքնաթիռից, քանի որ նրա թռիչքն ապահովում են մարտական ուղղաթիռներ, որոնք կողքից կրակային թակարդներ են գցում, որոնց վրա «Իգլայի» մարտագլխիկը շեղվում է: Եվ եթե ներկրողները տեռորիստներ էին, ես հակված չեմ, որ նման բան կա: Հնարավոր է, որ այն 90-ականների օրինակով ֆիդայական մղումներով ներկրվող զենք է: Հետաքննությունը ցույց կտա, թե իրականում ովքեր եւ ինչ նպատակով են բերել»,- ասաց Վովա Վարդանովը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան
Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով
«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է
Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ
Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ․ Թորոսյան
Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ
Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ
Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան
«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը
Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից
Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ
Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար
Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով
Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ
Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն
Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել
Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել
Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ
Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք
Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ
Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել
Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները
Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները
Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն
Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար
Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի
Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն
Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան
Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև
Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է
Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը
Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT