Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 24-ի համարում
Փետրվարի 2-ին մեկնարկած ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին եռօրյան նշանավորվեց «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» համատեղ հայտարարությամբ՝ խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու մասին: Դրանից հետո արդեն, ի հեճուկս իշխանությունների կանխատեսումների, թե՝ ընդդիմության երկու թեւերի մեղրամիսը երկար չի տեւի, խորհրդարանական ընդդիմությանը հաջողվում էր մինչեւ վերջերս որեւէ կարեւորագույն խնդրի շուրջ տարաձայնություններ չունենալ եւ իրար վրա ցեխ չշպրտել՝ ինչը որ արվում էր 2003-ի նախագահական ընտրությունների ողջ ընթացքում: Սակայն, «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» հարաբերությունները դարձյալ դեմ են առել հերթական հիմնաքարին՝ ե՞րբ անել հեղափոխություն:
«Արդարություն» դաշինքը հայտարարում է, որ մինչեւ ապրիլի 12-ը ժողովուրդն արդեն դիրքավորված պետք է լինի Բաղրամյան պողոտայի մատույցներում, իսկ «Ազգային միաբանությունը» կողմ է մայիսյան հեղափոխությանը: «Արդարության» ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը մեզ հետ զրույցում պնդում էր, որ ժողովուրդն արդեն պատրաստ է փողոց դուրս գալ, եւ ժամանակ ձգելը կարող է հերթական անգամ կոտրել համաժողովրդական շարժումը, իսկ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանն այն կարծիքին է, որ դեռ անհրաժեշտություն կա Երեւանում ուժերի ստուգատես անցկացնելու: «Մեր կուսակցությունը 46 հազար անդամ ունի, որոնք համատեղ մշակել են մեր ռազմավարությունը՝ նպատակ ունենալով անցնցում իշխանափոխություն իրականացնել առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում:
Մենք մինչեւ ապրիլի 10-ը Երեւանում կանցկացնենք ուժերի ստուգատես՝ պարզելու համար մեր էլեկտորատի ուժն ու հնարավորությունը, որից հետո արդեն հստակ կնշենք այն կոնկրետ ժամկետը, երբ կոչով կդիմենք ժողովրդին»,-երեկ մեզ հետ զրույցում ասաց «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը: Ըստ «Ազգային միաբանության» նախագահի, իրենք մինչեւ ապրիլի 28-ը կսպասեն՝ իշխանություններին վերջին շանսը տալով հանգիստ եւ անցնում լքելու իշխանությունը: Իսկ ապրիլի 27-ին մի վերջին անգամ, խորհրդարանական հայտարարությունների օրը, «Ազգային միաբանությունը» սթափվելու եւ հրաժարական տալու ամենավերջին ուլտիմատումով կդիմի Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Եւ եթե մինչեւ ապրիլի 28-ը իշխանությունները չսթափվեն, եւ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրաժարական չտան, «ԱՄ»-ն ժողովրդին կհանի փողոց:
Ահա սա է, ըստ Գեղամյանի, իրենց ռազմավարությունը, որից շեղվել իրենք չեն ցանկանում: Իսկ եթե «Արդարություն» դաշինքը ժամկետների հարցում տարաձայնություններ ունի իրենց հետ, ապա Գեղամյանին մնում է ընդամենը մեկ բան՝ բարի երթ ցանկանալ «Արդարություն» դաշինքի իրենց գործընկերներին: Այդուհանդերձ, ըստ որոշ վերլուծաբանների, Արտաշես Գեղամյանի ծրագիրը՝ համաժողովրդական շարժումն ապրիլից մայիս տեղափոխելու, երկու խնդիր է լուծում. նախ՝ մայիսի 25-ին լրանում է խորհրդարանական ընտրությունների մեկ տարին, եւ նախագահն արդեն իրավունք ունի լուծարելու խորհրդարանը: Իսկ դա, ըստ մեր զրուցակից մի քաղաքագետի, Արտաշես Գեղամյանի համար շանս է՝ ստանալու վարչապետի պաշտոնը:
«Բացի այդ, ակնհայտ է, որ մայիսից սկսվում են գյուղատնտեսական, հողագործական աշխատանքները, եւ հիմնական բողոքական էլեկտորատը, որ մարզերի բնակիչներն են, չեն թողնելու իրենց վարուցանքը եւ գան հանրահավաքի: Գեղամյանին պետք է շարժումը կասեցնել մինչեւ մայիսի 25-ը, որից հետո արդեն կսկսի գործել նրա սցենարը. լուծարել խորհրդարանը եւ գնալ նոր ընտրությունների՝ Գեղամյան-վարչապետ կարգախոսով»,- ասում է մեր զրուցակից քաղաքագետը: Երեկ մենք պարոն Գեղամյանին ներկայացրինք նաեւ այս տեսակետները: «Ես չեմ կարծում, որ մենք գնում ենք գյուղացիական հեղափոխության, որը պետք է կապել հողագործական աշխատանքների հետ: Իսկ ինչ վերաբերում է որոշ քաղաքագետների վերլուծություններին, ապա անգամ հարկ չեմ համարում դրանց անդրադառնալ»,- ասում է «Ազգային միաբանության» նախագահը:
Ինչեւէ, չնայած «Արդարություն» դաշինքը դեռ մտադիր է առաջիկա օրերին շարունակել բանակցությունները «Ազգային միաբանության» հետ, սակայն պարոն Գեղամյանի տեսակետը վերջնական էր. իրենք մայիսից շուտ փողոց դուրս եկողը չեն: Երեկ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ալբերտ Բազեյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք մեկ անգամ եւս կբանակցեն Գեղամյանի հետ, որից հետո արդեն «Արդարություն» դաշինքը, հավատարիմ մնալով մինչեւ ապրիլի 12-ը համաժողովրդական շարժում սկսելու իր ծրագրին, ժողովրդին դուրս կհանի փողոց: Իսկ «Արդարություն» դաշինքի մի ներկայացուցիչ էլ Գեղամյանի հետ բանակցությունների անհրաժեշտությունը պայմանավորեց նրանով, որ իրենց պետք է Գեղամյանից երաշխիքներ ստանալ, որ եթե անգամ իրենց չեն միանալու՝ գոնե թիկունքից չեն հարվածի եւ չեն փորձի համաժողովրդական շարժումը խափանել:
«Եթե նա մեզ չի միանում, մեզ երաշխիքներ են պետք, որ նա այլեւայլ հայտարարություններով կամ գործողություններով չի շեղի շարժումը նախանշված ուղուց եւ թիկունքից հարված չի հասցնի: Մենք պարտավոր ենք նրա հետ ճշտել խաղի կանոնները»,-ասում է դաշինքի ներկայացուցիչը: Այսպիսով, ե՞րբ անել հեղափոխություն՝ ապրիլի՞ն, թե՞ մայիսին. ընդդիմության երկու թեւերի համար էլ հարցը, ըստ էության, փակված է: «Արդարություն» դաշինքը կողմ է ապրիլյան հեղափոխության եւ ժողովրդին փողոց դուրս գալու կոչով ժողովրդին դիմելու է մարտի 31-ին, իսկ «ԱՄ»-ն կողմ է մայիսյան հեղափոխության եւ, ըստ Գեղամյանի, ժողովրդին հեղափոխական կոչով իրենք կդիմեն ապրիլի 27-ին: Եթե, իհարկե, մինչ այդ «Արդարություն» դաշինքն արդեն իշխանափոխություն իրականացրած չլինի:
Նաիրա Զոհրաբյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT