Երևան
12 °C
Մոդել Սոնա Ղազարյանը մեծ փորձով ու տպավորություններով է վերադարձել Չինաստանում տեղի ունեցած միջազգային «Miss Oriental Tourism Pageant 2017» մրցույթից: Մարտի 5-14-ը տեղի ունեցած գեղեցկության մրցույթում ընդգրկվել է թոփ տասնյակում եւ արժանացել է Miss Photogenic 2017 մրցանակին: Շատ ուրախ է, որ կարողացել է պատվով ներկայացնել հայրենիքը: Armtimes.com-ի հետ զրույցում նա խոսեց ձեռքբերումների մասին:
«Մրցույթն ինձ տվեց շատ մեծ փորձ այս ասպարեզում եւ, կարելի է ասել, մեծ հույս ու էներգիա հետագա գործունեությունս ծավալելու եւ նոր հաջողություններ գրանցելու համար: Շատ ուրախ եմ, որ ես էի ընտրվել Հայաստանը ներկայացնելու համար: Սա իմ 1-ին միջազգային մրցույթն էր, եւ ջանք ու եռանդ չեմ խնայել, որպեսզի հնարավորինս լավ եւ պատվով ներկայացնեմ իմ հայրենիքը: Մրցակցությունը շատ մեծ էր, քանի որ բոլորն էլ գեղեցկուհիներ էին եւ արժանի էին հաղթանակի: Շատ ուրախ եմ եւ հպարտ, որ արժանացել եմ Miss Photogenic 2017 մցրանակին, դա շատ պարտավորեցնող է: Նաեւ ընդգրկվել եմ լավագույն տասնյակում, դա ես արդեն հաղթանակ եմ համարում»,- ասաց նա:


Մրցույթին մասնակցել են 55 երկրից մասնակիցներ: Հաղթող է դարձել պորտուգալացի Անա Կլաուդիա Օրնելաշ Բոմֆիմը, 1-ին վիցե կոչմանն է արժանացել Տաջիկստանի ներկայացուցիչ Յոսուման Խոլովան, 2-րդ վիցե միսս՝ Չինաստանի ներկայացուցիչ՝ Լի Յուան Յանը: Չինաստանում անցկացրած օրերը մասնակիցների համար շատ հագեցած են եղել: Նրանք այցելել են տեսարժան վայրեր, ծանոթացել են չինական մշակույթին, ներկայացրել իրենցը: Այդ ամենը շատ հետաքրքիր է եղել, սակայն կա մի պահ, որը Սոնան երբեք չի մոռանա:
«Անմոռանալի պահերից էր, երբ վերջին օրը ՝ եզրափակչի ժամանակ, ներկայացնում էի Հայաստանը մի ամբողջ բազմության առաջ՝ միջազգային բեմում: Այդ րոպեներին աննկարագրելի հպարտություն էի զգում»,- ասում է նա:


Սոնան Չինաստանում տեղի ունեցած մրցույթին մասնակցել է «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանի առաջարկով: Մրցույթից հետո վերադարձել է Հունգարիա: Նա այնտեղ է ապրում եւ աշխատում է մայրաքաղաք Բուդապեշտում՝ Epam Systems միջազգային կազմակերպության ադմինիստրացիայում: Միաժամանակ մոտ 6 տարի է, ինչ զբաղվում է մոդելինգով: Չինաստանի մրցույթից հետո ստացել է՝ Top Model World, Miss Intercontinental, Miss Model World, Miss Earth Model միջազգային մրցույթներին մասնակցելու հրավերներ, որոնց շուրջ դեռ մտածում է: Ցանկանում է ապագայում մոդելինգով զբաղվել նաեւ Հայաստանում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով
Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն
Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած
Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ
Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը
«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև
Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում
Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է
Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն
Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին
Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին
Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում
Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները
Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT