«Պետությունը ՀՀԿ չէ»․ բողոքի երթ՝ ՀՀԿ գրանցումը չեղյալ ճանաչելու պահանջով

26/03/2017 schedule19:50

Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի երթ անցկացրին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջելով դիմել դատարան, կասեցնել ու առաջիկա խորհրդարանական ընտրությունների գրանցումից հանել իշխող Հանրապետական կուսակցությանը՝ վարչական ռեսուրսների չարաշահման պատճառով։

Հիշեցնենք, որ օրերս «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն տարածել էր ձայնագրություններ, որոնցում մի շարք դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ խոստովանում էին, որ ՀՀԿ-ի օգտին հավաքագրում են ընտրողներին եւ ցուցակները ներկայացնում թաղապետարաններ, մարզպետարաններ:

«Պետությունը ՀՀԿ չէ» կարգախոսով եւ այդ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների լուսանկարները ձեռքներին երթի մասնակիցներն Ազատության հրապարակից քայլեցին դեպի ԿԸՀ շենքի մոտ։

«Հարցի լուծման պատասխանատուն ու ընթացք տվողը ԿԸՀ-ն է, մենք՝ քաղաքացիներս, ըստ օրենքի, հնարավորություն չունենք դիմել ԿԸՀ, բայց իրավունք ունենք մեր ձայնը բարձրացնել ու մեր դիրքորոշումը բարձրաձայնել, որովհետեւ վտանգված է ԱԺ ընտրությունների ազատ ու արդար լինելը»,- հայտարարեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ լուսանկարները պարզած հրապարակավ ամոթանք են տալիս դպրոցների ու մանկապարտեզների այն տնօրեններին, որոնք ազատ ու արդար ընտրությունների ոտնահարման գործընթացի մասնակիցներն են։

Ըստ Սաքունցի՝ տասնյակ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների խոստովանությունը, որ ՀՀԿ-ի օգտին ձայներ են հավաքագրում, առաջին անգամ լրջորեն ու հիմնավոր փաստել է իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի, կողմից ընտրական օրենսգրքի մի շարք նորմերի կոպիտ խախտում, վարչական ռեսուրսի չարաշահումը։

«Մի հասարակական կազմակերպություն կատարել է այս գործողությունը, որը պետք է կատարեին իրավապահ մարմինները։ Սա ցույց տվեց, որ մեր իրավապահները մատնված են անգործության եւ չեն կատարում այն գործողությունները, որոնք վերապահված է օրենքով, այն է՝ բացահայտել, կանխել ընտրական գործընթացում խախտում կատարողներին: Այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ ազատ ու արդար ընտրություն անցկացնելու իր պատրաստակամության մասին, ի չիք է դառնում այդ ուսումնասիրությամբ»,-ասաց իրավապաշտպանը:

Սաքունցը նաեւ կոչ արեց ընտրություններին մասնակցող ուժերին մի կողմ դնել գաղափարական տարաձայնությունները եւ դիմում ներկայացնել ԿԸՀ՝ պահանջելով բարձրացնել  ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսների չարաշահման հարցը եւ դիմել դատարան:

Երեկ արդեն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ԿԸՀ ներկայացուցիչ՝ Անդրանիկ Գրիգորյանը նամակով դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ պահանջելով հաշվի առնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ տրամադրած ձայնագրությունները եւ իշխող Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3075 դիտում

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին

Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ

Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ

Ինչպես կարելի է գտնել աշխատանք e-work.am-ի միջոցով. տեսանյութ

Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են, բանակցություններ վարել

Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ

Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետը

Մադրիդում արտակարգ իրավիճակ են հայտարարել անտառային հրդեհների պատճառով