Երևան
12 °C
Այսօր հանրապետությունում լռության օր է։ Այսինքն՝ վաղը համաժողովրդական քվեարկություն է՝ խորհրդարանի ընտրություն, եւ այսօր արդեն քարոզչությունն արգելվում է։ Այսօր ազգս պետք է մտածի իր վաղվա օրվա ճիշտ ընտրության մասին։ Իսկ ո՞րն է լռության օրվա պրակտիկ նշանակությունը։
Լռության օրվա՝ վերջին ընտրությունների խորհուրդը
Արդեն հայտնի փաստ է՝ լռության օրը գործնականում օգտագործվում է ընտրակաշառք բաժանելու համար։ Իմաստն այն է, որ հնարավորինս լուռ կազմակերպվի դրամաբաժանությունը՝ մրցակից քաղաքական ուժերի, դիտորդների, լրագրողների աչքից հեռու։ Ասում են՝ (ընտրական գործընթացներում թրծված «արհեստավարժներն» են ասում) այս օրը մի չգրված ոսկե կանոն էլ է գործում։ Նպատակին ծառայում է հենց լռության օրվա բաժանածը։ Կարճ ասած՝ այստեղ գործում է քաղաքական հայտարարությունների հակառակ կանոնը։ Եթե որեւէ փաստի վերաբերյալ ով առաջինը հայտարարություն արեց՝ «կրել է», հանրությունը նրան է հավատում, ապա ընտրակաշառք բաժանողներից հաղթում է նա, ով վերջինը տվեց։
Ոմանց ստվերային հետազոտությունները փաստել են, որ հենց նրա օգտին է քվեարկում կաշառվող քաղաքացին, ումից վերջինն է «աջակցություն» ստացել։ Այսինքն՝ ընտրակաշառվողները երբեմն, իսկ վերջերս՝ հաճախակի, ընտրակաշառողներին նաեւ խաբում են։ Պահում են իրենց ձայնը՝ ավելի ուշ, ավելի թանկով վաճառելու համար (չենք անդրադառնում այն ընտրողներին, որոնք «յոթ մոր կաթ են ուտում»՝ ձայնը վաճառում են մի քանի անգամ)։ Եվ հենց այստեղ է, որ մի առանձնահատուկ իմաստ է ստանում ա՛յս տարվա լռության օրը։ Չէ՞ որ այն համընկնում է խաբելու օրվան։ Կրկնակի տոն է լռության օրը նպատակային օգտագործելու սիրահարների համար։ Դե, իրար խաբեք ու խաբվեք։ Թուրը ցույց կտա, (քվեների հաշվարկը) թե ով հիմարացրեց, ով հիմարացավ՝ ապրիլի 1-ը շատ երկրներում նաեւ հիմարների օր է կոչվում։
Մանկավարժների դերը պրոցեսում
Ընտրարշավի հարթ ընթացքը երկու անգամ լուրջ ցնցման ենթարկվեց. առաջին անգամ, երբ վախճանվեց հաց բերող Արթուր Սարգսյանը, երկրորդ անգամ՝ Իրազեկ Քաղաքացի ՀԿ-ի հրապարակած ցուցակից ու ձայնագրություններից։ Որեւէ քիչ թե շատ քաղաքակիրթ երկրում այդ ձայնագրությունների հրապարակումից հետո կասկածի տակ կդրվեր ընտրությունների հետագա ընթացքը, մեզ մոտ՝ դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների կողմից ՀՀԿ-ի համար ընտրողների հավաքագրման փաստի հրապարակայնացումից հետո մինի լռության օր եղավ իշխանությունների համար, հետո սկսեցին խոսել ու պարզվեց, որ տեղի ունեցողի մեջ իրենք որեւէ հանցակազմ չեն տեսնում։ Մարզպետները, Երեւանի քաղաքապետարանն ու կրթության նախարարության հին եւ նոր պատասխանատուները տնօրեններին արդարացնելու ապարդյուն ճիգեր գործադրեցին։
Սակայն եկեք ծուռ նստենք ու շիտակ խոսենք։ Իսկ մանկավարժները, կրթության ոլորտի կարկառուն ներկայացուցիչները միայն ցուցակնե՞ր են կազմում։ Ո՞ւմ հայտնի չէ, որ մեծ քանակությամբ տնօրեններ, փոխտնօրեններ եւ ուսուցիչներ ընդգրկվում են ընտրական հանձնաժողովներում եւ ամբողջությամբ թաթախված են ընտրակեղծումների պրոցեսում։ Այս խնդիրը պետք է մտահոգվելու լուրջ տեղիք տա։ Քանզի՝ եթե դա են մանկավարժները, եթե այս «գործահմուտ» ընտրակեղծարարներն են սերունդներ կրթողն ու դաստիարակողը, ի՞նչ ենք ակնկալում վաղվա Հայաստանից, մանկավարժական այս սերնդի ձեռքի տակով անցած վաղվա քաղաքացիներից։ Անկեղծ լինենք՝ կանխատեսումները հուսադրող չեն։ Ու որպես ապացույց, նաեւ՝ որպես իրար խաբելու նախորդ թեմայի շարունակություն, մի քանի օր առաջ մեր դուռը թակեց մեր հարեւանուհին՝ 40 տարվա մանկավարժ մի տիկին։
Ասում է. «Ռուզան ջա՛ն, որ ընտրակաշառք բաժանողները գան, կասես մեր տուն էլ մտնեն, հանկարծ մեզ չմոռանան»։ «Ի՞նչ կաշառք բաժանող»,- ասում եմ։ Նա էլ՝ թե բա հա՛, ասել են՝ տալու են։ Հիշեցրի, որ կաշառք բաժանողները, քաղաքական դասեր տվողները, բնակչությանը «ճիշտ ապրել սովորեցնողները» մեր դռնից հեռու են մնում, իրենց գործն այնպես են անում, որ մենք չլսենք, չիմանանք, քանզի մեզանից հույս չկա, դեռ կարող ենք պրոբլեմ դառնալ։ «Հա՛ վայ,- ասաց,- իջնեմ 3-րդ հարկի X-ին ասեմ, նա հաստատ ամեն ինչից տեղյակ կլինի»։ Ու ամենահետաքրքիրն այն էր, որ մեր մանկավարժ հարեւանուհին տանել չի կարողանում խաբեբաներին, քցողներին։ Խոստանում է, որ ումից գումար վերցնի, ազնվորեն նրան կընտրի։ Ես էլ գիտեի՝ հայերենին տիրապետում եմ։ Դու մի ասա՝ ցայսօր ազնիվ բառի իմաստը չեմ ըմբռնել։ Բայց լավ կին է հարեւանուհիս։ Ընտրակաշառք բաժանողնե՛ր, այցելեք նրան այսօր պարտադիր։
Իսկ խաբելու օրը երկարելու է
Դա էլ մեր նորացված Սահմանադրության թելադրմամբ է լինելու։ Մեր քաղաքական ուժերն արդեն տեւական ժամանակ է, որ հանրությանը բացատրում են, որ խորհրդարանն այլեւս ոչ միայն բարձրագույն օրենսդիր մարմին է լինելու, այլեւ լինելու է մեր պետության բարձրագույն իշխանությունը, բոլոր հարցերը լուծողը։ Այդպես է։ Բաաաայց՝ կասեր Հերոստրատը։ Սահմանադրության անցումային դրույթներում սահմանված է, որ մինչեւ 2018-ի ապրիլի 9-ը մեր երկրի թիվ մեկ պաշտոնյան Հանրապետության նախագահն է՝ Սերժ Սարգսյանն իր գերլիազորություններով։ Այդ օրը կլրանա նրա նախագահության ժամկետը։ Այդ օրը նաեւ Սահմանադրության պահանջով հրաժարական կտա կառավարությունը, որից հետո միայն կսկսվի նոր լիազորություններով կառավարության ձեւավորումը։
Սա նշանակում է, որ վաղվա ընտրություններով ձեւավորվող ԱԺ-ն միանգամայն այլ մարմին է լինելու, այլ լիազորություններ, նույնիսկ՝ այլ կառուցվածք է ունենալու մինչ 18-ի ապրիլի 9-ը եւ լրիվ այլ՝ դրանից հետո։ Այնպես որ՝ խաբելու, մանեւրելու պրոցեսը երկարելու է։ Ես որ հիմնավոր կասկածներ ունեմ, որ նոր խորհրդարանում կլինեն խմբակցություններ կամ գոնե մեկ քաղաքական ուժ, որ կհայտարարի, թե ինքն ընդդիմություն է, կտիրանա օրենքով ընդդիմությանը հատկացված պաշտոններին՝ ԱԺ փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններ, տեղեր միջազգային պատվիրակություններում, իսկ 2018-ի ապրիլի 9-ից հետո կընդգրկվի «Ազգային համաձայնության կառավարություն» հորջորջվելիք կոալիցիայում։ Մենք այդ բանը արդեն մի քանի անգամ տեսել ենք, ու հավանաբար էլի տեսնելու առիթներ կունենանք։ Այնպես որ՝ հարգելի՛ սիրելի բարեկամներ, այսօր ապրիլի 1-ն է. շնորհավոր հիմարների տոնը, շնորհավոր խաբեբաների տոնը։ Ուռռռա՛։
Ռուզան Ազիզյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի «Նոա»-ն 1:0 հաշվով հաղթեց հոլանդական «ԱԶ Ալկմարին». տեսանյութ
Բա կուշտ մարդը հավելագրումներ կանի դպրոցի, բուժհաստատության, սահմանամերձ համայնքի ու քաղաքացու վրա՞․ Ղազարյան
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին․ լուսանկարներ, տեսանյութ
Նոր առաջարկ՝ պատանիներին և հանրությանը․ Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժված ավտոտնակների փոխարեն կառուցվում են բոլորի համար հասանելի բակեր․ Ավինյան
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը
Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Հունաստանի «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում
Տեխնոլոգիական առաջընթացը չի կարող փոխարինել գիրք կարդալու մշակույթին. Մխիթար Հայրապետյան
Երևանը կարդում է. ինչու է փետրվարի 19-ը նշվում ընթերցանության օր. տեսանյութ
ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել մեքենայում, հրդեհ է բռնկվել
Քոչարյանը ում քոքը մաշեցրեց. նա և Կարապետյանը հայտնվելու են փոսում, որ փորել են ուրիշների համար․ տեսանյութ
Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստի շրջանակներում Միրզոյանը շփումներ է ունեցել այլ երկրների ԱԳ նախարարների հետ
Ձեռքսեղմում՝ «խաղաղություն» բառի ֆոնին․ ինչը թվաց պարզ զուգադիպություն, խորը խորհրդանշական իմաստ ունի․ Հաջիև
Միացյալ Նահանգները Խաղաղության խորհրդին կհատկացնի 10 միլիարդ դոլար․ Թրամփ
Երբ մի կողմ եք դնում զենքերը և ներդրում կատարում բարգավաճման մեջ, դա կբերի նվաճում․ Վենսը՝ Փաշինյանին և Ալիևին
Աշոցքի տարածաշրջանում բուք է․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
ՌԴ-ն մեծ ախորժակ ունի. ամեն ինչ անելու է, որ վարկաբեկի TRIPP-ը, և այն իրականություն չդառնա. տեսանյութ
«Խաղաղության խորհրդի» նիստից առաջ շփումներ արտերկրի գործընկերների հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Խաղաղություն հաստատվեց, ես դա երբեք չեմ մոռանա․ Թրամփի հորդորով Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը ձեռքսեղմում ունեցան
Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարճ զրույց են ունեցել․ տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ․ տեսանյութ
Երևանը կենսունակ և արագ զարգացող մայրաքաղաք է․ Տիգրան Ավինյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին
Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը փոխվել է
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 19-ին
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ
Քննարկվել են պետական մասնակցությամբ ընկերությունների և ֆինանսական ռիսկերի կառավարմանը վերաբերող հարցեր
Գալստանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Որոշ տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Հայաստանում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք
Բարի օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը ԱՄՆ-ից տեսանյութ է հրապարակել
Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայրը ձերբակալվել է. մեղադրանքը՝ Էփշտեյնի սեռական հանցանքներին մասնակցություն
Ի՞նչ փիլիսոփայություն կա. Վարդանյանը պատմել է «Անխելք մարդը» հեքիաթն ու հարցադրում արել
Կփոխհատուցվեն 2024-2025թթ. մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասները
Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի. ընդունվել է որոշում
Կառավարությունը 948 մլն դրամ է հատկացրել մարզերում սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար
Առաջիկա օրերին կցրտի 7-10 աստիճանով. սպասվում են ձյան ու անձրևի տեսքով տեղումներ, որոշ հատվածներում՝ բուք
Երևանի սննդի կետերից մեկի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել
Վանաձորում եղևնի է տապալվել. վնասվել են գազատար խողովակները
Տարածաշրջանում լարվածության աննախադեպ սրացում է. Պեսկովը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT