Կառավարությունում օրը 10-ից 12 ժամ կաշխատեն՝ ներառյալ շաբաթ օրերը. արտակարգ ռեժիմ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում, որը վարում է վարչապետ Կարեն Կարապետյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը օրակարգային հարցերից առաջ ասաց, որ նախորդ տարի հայտարարել էին, որ հնարավոր է բյուջեի լրացուցիչ միջոցներն ուղղեն կապիտալ ծախսերին: «3.2 տոկոս տնտեսական աճը, պարոն վարչապետ, դա մեր թիմի ամբիցիան չի, եւ մեր թիմի ամբիցիան շատ ավելի բարձր տնտեսական աճն է: Մենք միջնաժամկետում հավակնում ենք ունենալ շատ ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշներ: Իսկ դրա պայմաններում մենք լրացուցիչ միջոցներ կվերաուղղենք կապիտալ ծախսերին»,- ասաց Վարդան Արամյանը՝ նշելով, որ շուրջ 98 մլն դոլարի չափով առանձնացրել են ծրագրեր, որոնք այս տարի է հնարավոր իրականացնել:

«98 միլիոն դոլար, երբ մենք միջազգային ֆինանսական կազմակերպություններից վերցնում եւ ծախս ենք կատարում, դա որոշակիորեն ազդում է պարտքի եւ դիֆիցիտի ցուցանիշի վրա»,- նշեց ֆինանսների նախարարը:

Նրա խոսքով, լավ լուր էլ կա, որը հարկահավաքության առաջին եռամսյակի ցուցանիշն է: ՊԵԿ-ն առաջին եռամսյակում 1 տրիլիոն 135 միլիարդ դրամի հարկերի հավաքագրման ծրագիրը գերակատարել է 11.5 միլիարդ դրամով: Արամյանը նշեց նաեւ, որ եթե այդ վարքագիծը կառավարությունը կարողանում է պահպանել, ապա շուրջ 50 միլիարդ դրամով կարող են բարձրացնել հարկային եկամուտները եւ այդքան էլ կատարեն կապիտալ ծախսեր, որպեսզի տնտեսական աճի ցուցանիշը բարձր թիրախավորեն 2018 թվականին:

«Մենք ընդունում ենք, որ շատ բարձր ցուցանիշ ենք սահմանել ՊԵԿ-ի մեր գործընկերների համար: Մենք, իհարկե, ամեն ինչ կանենք, որ այն բարեփոխումները, պարոն վարչապետը, որը դուք սահմանել եք, եւ որը ՊԵԿ-ի մեր գործընկերների հետ իրականացնելու ենք, ֆինանսների նախարարությունը փորձելու է օժանդակել, որ շատ արագ դա կյանքի կոչվի»,- ընդգծեց նախարարը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ իր հերթին նշեց, որ պետեկամուտների կոմիտեի աշխատանքի առաջին հատվածը գնահատում է լավ: «Երկրորդը՝ մենք այս քայլին գիտակցաբար գնում էինք եւ հատուկ ընտրությունների հաջորդ կառավարության նիստում ենք ասում, որպեսզի որեւէ մեկը մեզ չմեղադրի, որ մենք պոպուլիզմով ենք զբաղվում»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ լավ են գիտակցում, որ ՊԵԿ-ի առաջ ծանր խնդիր են դնում: «Սա ընդհանրապես աննախադեպ է, երբ որ մենք տարվա մեջ 2017 թվականի պլանը դրել էինք բավականին բարձր, պլանը գերակատարելու պարագայում, մենք պլանը փոխում ենք»,- նկատեց Կարեն Կարապեյանը:

Նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում Վարդան Արամյանն ասաց, որ առաջիկայում արտակարգ ռեժիմով են աշխատելու՝ նախկին 8 ժամի փոխարեն աշխատելու են 10-ից 12 ժամ՝ ներառյալ շաբաթ օրերը: Նախարարը նշեց, որ բարձր ցուցանիշ են սահմանել եւ պետք է այդ բարձր ցուցանիշն ապահովեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9356 դիտում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին

Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու

Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը

Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին