Ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանը ֆալշ էր երգում. Արմեն Աշոտյան

«Անդրանիկ Մարգարյանի» անվան ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում սովորել են նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժեր ներկայացնող երիտասարդներ, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց քաղաքական ուժերի քարոզարշավներում: Այս մասին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հարցին՝ հատկապես ո՞ր քաղաքական ուժից են եղել այդ ուսանողները, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ես չեմ կարող բացահայտել դա, որովհետեւ դրա իմաստը չեմ տեսնում, բայց դա թաքուն չի եղել, որովհետեւ նույն ֆեյսբուքում, հետեւելով բոլոր ունկնդիրների գործունեությանը, ես ֆիքսել եմ դա»: Դիտարկմանը, թե ֆեյսբուք սոցիալական ցանցում եւ լրատվամիջոցներում նշվում էր, որ այդ երիտասարդները հիմնականում եղել են «Ելք» դաշինքի ներկայացուցիչներ, ՀՀԿ փոխնախագահն այսպես արձագանքեց. «Այդ հարցը մտածել էիք գալո՞ւց, թե՞ տեղում ծնվեց: Չեմ ուզում միանալ «Ելք»-ին իշխանության հետ կապող շրջանակների գործունեությանը եւ ասեմ, որ այդ երիտասարդները մասնակցել են մեկից ավելի ընդդիմադիր քաղաքական ուժերի քարոզարշավին»:

Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի երաժշտական կատարման վերաբերյալ հնչած այն հարցին, թե չե՞ք պատրաստվում Նիկոլ Փաշինյանի համար երգ գրել, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ես, որպես Տարոն Մարգարյանի շտաբի քարոզչության պատասխանատու, հետեւում եմ ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի նախապատրաստական աշխատանքներին: Ակնհայտ է, որ մեզանից բացի երկու ուժ արդեն սկսել է իր քարոզարշավը՝ այդ թվում նաեւ «Ելք» դաշինքը: Չեմ ուզում լծվել այն աշխատանքին, որը ենթադրում է քարոզարշավից առաջ քարոզչական կամ հակաքարոզչական բնույթի հայտարարություններ անել անգամ քաղաքական մրցակիցների հանդեպ, ում մենք հարգում ենք»: Արմեն Աշոտյանի խոսքով՝ մինչեւ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը՝ ապրիլի 21-ը, զերծ են մնում քարոզչության վերաբերյալ հարցերին անդրադառնալուց:

«Եթե ձեր հարցը ստեղծագործական բաղադրիչ ուներ իր մեջ, ապա կարծում եմ, Ազգային ժողովում մենք հնարավորություն կունենանք ե՛ւ Նիկոլ Փաշինյանի, ե՛ւ այլ քաղաքական գործիչների հետ համատեղ գործունեության՝ օրինաստեղծ, արտաքին կապեր եւ այլն: Եթե կարիք լինի նաեւ երաժշտական փաթեթավորման, ես կգտնեմ այն մարդկանց, ում կարող եմ փոխանցել իմ էմոցիաները՝ բանաստեղծությունների եւ երաժշտության տեսքով, որ իրենք լավագույնս կարտահայտեն այն, ինչ որպես հեղինակ ես կդիտեմ այս կամ այն երգը գրելիս»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Հարցին՝ Տարոն Մարգարյանի ձայնային տվյալներն ինչպիսի՞ն են, հնարավո՞ր է նրա համար երգ գրեք եւ երեւանցիները լսեն նրան, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Ես երաժշտական կրթություն չունեմ, չեմ գնահատի երեկվա տեսահոլովակի այսպես ասած թիզը, բայց ակնհայտ էր, որ ֆալշ էր երգում: Դե բոլորդ լսեցիք դա: Ողջունելի է, երբ մարդ անկաշկանդ է, կրեատիվ է, այս տեսակետից… հիմա գովե՞մ: Գովեմ, կասեն իշխանությունների պրոյեկտն է «Ելք»-ը, ուզո՞ւմ եք գովեմ: Գովեմ, եթե ձեզ պետք է: Անպայման գովեմ, գովեմ, նամանավանդ, որ գովալու տեղ պարբերաբար լինում է, ինչպես նաեւ՝ քննադատելու»: Արմեն Աշոտյանն, ամեն դեպքում, չպատասխանեց հնչած հարցին:

Անդրադառնալով ավագանու ընտրությունների առաջադրված թեկնածուներին, ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ նրանց կազմից քաղաքապետի թեկնածուները երիտասարդ են եւ դա իրենց ուրախացնում է, որովհետեւ դա այն տարիքն է, երբ փորձը եւ էնտուզիազմը հնարավոր է միահյուսել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4452 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C