Ընտրությունները չեղարկելու պահանջով երկու դիմում հանձնվեց Սահմանադրական դատարան| տեսանյութ

14/04/2017 schedule18:50

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն ու մեկ դիտորդական կազմակերպություն այսօր մեկական դիմում ներկայացրեցին Սահմանադրական դատարան ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար: Դիտորդական կազմակերպության դիմումի միացել են մի շարք ՀԿ-ներ եւ անհատ քաղաքացիներ: Երկու դիմումն էլ Սահմանադրական դատարան ներկայացրեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը:

Armtimes.com-ի հարցին ի պատասխան Եգորյանն ասաց, որ երկու դիմումների հիմքերը տարբեր են: «Տարբեր են, բայց կան նաեւ ընդհանուր հենքեր, քանի որ քաղաքական կազմակերպություններն իրենց դիմումների մեջ նաեւ հղում են կատարում դիտորդական կազմակերպությունների բացահայտումներին եւ արձանագրած խախտումներին»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ նշելով, որ դիտորդական կազմակերպության դիմումի հիմքում բոլոր այն փաստերը եւ փաստական հանգամանքներն են, որոնք բացահայտվել են դիտորդական առաքելության շրջանակներում: ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումին կցվել է նաեւ ՍԱՍ սուպերմարկետի աշխատակիցների աղմկահարույց ձայնագրությունը եւ ձայնագրության վերծանումը:

«Մենք համարում ենք, որ 2017 թվականի ապրիլի 2-ին ԱԺ-ի ընտրությունների ընթացքում չեն ապահովվել այն հիմնական սկզբունքները, որոնք որ ըստ Սահմանադրությամբ պետք է պետությունն ապահովի: Դրանք են՝ կամքի ազատ ձեւավորումը՝ ազատ կամարտահայտությունը, քվեարկության գաղտնիության իրավունքը, ինչպես նաեւ մի շարք այլ՝ հատկապես վարչական ռեսուրսի չարաշահման եւ մի շարք այլ խախտումների ու թերությունների պատճառով հնարավոր չի եղել արձանագրել ժողովրդի կամքն այնպիսին, ինչպիսին կա»,- ասաց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչը:

Երկու դիմումներն էլ վարույթ ընդունելու համար սահմանված է երկու շաբաթ ժամանակահատված:

Նշենք, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ընտրություններին մասնակցած 9 քաղաքական ուժերից մեկն է, որը դիմեց Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու դիմումով:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4159 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ