Երևան
12 °C
Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նկատմամբ միջազգային հանրությունը չի դադարում քննադատություններ հնչեցնել: «Եթե փաթեթն առանց փոփոխության կիրառվի, ապա դա Եվրամիության հետ բանակցություններն առկախելու պատճառ կդառնա»,- երեկ հայտարարել է Եվրախորհրդարանի` Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրին:
«Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի արդյունքները ցույց են տալիս հասարակության մեջ առկա խորը տարաձայնությունները»,- իր հերթին ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Կիրակի օրը անցկացրած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով Թուրքիան անցում կատարեց նախագահական կառավարման համակարգին: Դա այդ երկրի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի նախաձեռնությունն էր: Նա ինքն էր ուզում օժտված լինել երկիրը միանձնյա կառավարելու լիազորությամբ: Մինչ այդ երկար տարիներ Թուրքիայում գործում էր խորհրդարանական կառավարման համակարգը: Բայց անցած տարիներին աստիճանաբար այնպիսի փոփոխություններ կատարվեցին, որոնք իրենց մեջ նախագահական կառավարման համակարգի տարրեր էին պարունակում: Օրինակ, Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեցին, որոնց համաձայն՝ երկրի նախագահն ընտրվում է ոչ թե խորհրդարանական կառավարման համակարգին հատուկ՝ Ազգային ժողովի կողմից, այլ ուղղակիորեն ժողովրդի կողմից: 2014 թվականին Էրդողանը հենց այդպես դարձավ նախագահ: 2014 թ. նա Թուրքիայում ըստ էության ուներ դե-ֆակտո ուժեղ՝ նախագահական համակարգին հատուկ լիազորություններ, բայց դրանք օրինական չէին եւ չէին բխում երկրի Սահմանադրությունից: Ահա այս փոփոխություններով ամեն ինչ օրինականացվեց:
Այսուհետ Էրդողանն ունենալու է բանակի, գլխավոր շտաբի, կառավարության անդամների վրա ուղղակի ազդեցություն: Նա միանձնյա տնօրինելու է երկրի բյուջեն: Ավելին, նախագահին անվստահություն հայտնելու ինստիտուտն է հանվել, իսկ Էրդողանն ինքը մինչեւ 2029 թվականը նախագահ լինելու տեսական հնարավորություն է ունենում:
Բայց հետաքրքիր փաստ է, որ Էրդողանի առաջադրած փոփոխություններն անցել են շատ քիչ՝ չնչին առավելությամբ. կողմ են քվեարկել մասնակիցների 51,2 տոկոսը, դեմ՝ 48,8 տոկոսը: Սա նշանակում է, որ Թուրքիայի քաղաքացիների գրեթե կեսը դեմ են եղել իրենց նախագահի նախաձեռնությանն ու նրան է՛լ ավելի մեծ լիազորություններով օժտելու հեռանկարին: Իսկ եթե նկատի ունենանք նաեւ այն հանգամանքը, որ «չկնքված քվեաթերթիկները, որոնք հաշվարկվել են որպես «Այո»-ի քվե, կազմել են 2.5 մլն, կամ այն, որ վարչական ռեսուրսն օգտագործվել է փոփոխությունների օգտին, եղել են բաց քվեարկություններ, ապա կարելի է ասել, որ արդար քվեարկության պարագայում Էրդողանի նախագիծը կտապալվեր: Ընդ որում, Թուրքիայի 5 խոշոր քաղաքներից չորսում սահմանադրական փոփոխությունների նախագիծը տապալվել է, անցել է միայն Բուրսայում, այն էլ, հրապարակումների համաձայն՝ «Ազգայնական շարժում» կուսակցության շնորհիվ:
Այնուամենայնիվ, այդ երկու թվերը ցույց են տալիս, որ թուրք հասարակության մեջ կա բեւեռացում: Թուրքագետ Հակոբ Չաքրյանը, սակայն, կանխատեսելի էր համարում այդ արդյունքներն այն առումով, որ կողմ քվեարկածների մեծ մասը չեն էլ գիտակցել, թե ինչի համար են քվեարկում: Նրանք, վստահելով Էրդողանին, պարզապես ընդունել են այն, ինչ նա առաջարկել է: Իսկ Էրդողանը, նրա ներկայացմամբ, Թուրքիայում մեծ հեղինակություն ունի: «2014 թվականին նախագահ ընտրվելուց հետո նա իր խոստումների մի մասը կատարել է: Օրինակ, գյուղատնտեսական վարկերի հասանելիությունն իջեցրել է 5 տոկոսի, փոքր ու միջին բիզնեսինը՝ 4 տոկոսի: Թեեւ դրանք սահմանափակ չափով էին տրվում՝ մոտ 40.000 դոլարի սահմաններում: Այրիներին ու չամուսնացած կանանց թոշակ է տալիս, մահացած ամուսնու թոշակն անցնում է կնոջը»,- այսպես է բացատրում թուրքագետը, թե Էրդողանի նկատմամբ ինչու կա վստահություն:
«Հանրաքվեի արդյունքները շատ հստակ ցույց են տալիս, որ հասարակության մեջ կա պառակտվածություն: Տարբեր խմբեր, այդ թվում եւ քաղաքական տարբեր կողմնորոշումներ ունեցող շրջանակներ, ըստ էության՝ իրենց անհամաձայնությունն են ներկայացնում Էրդողանի միապետական-բռնապետական Սահմանադրությանը: Մեծ քաղաքներում հանրաքվեն պարտվել է, իսկ քաղաքային բնակչությունը հանրապետական Թուրքիայի աշխարհիկ ավանդույթների կրողներն են: Այդպիսով, կարող ենք եզրակացնել, որ եթե անգամ լայնածավալ ժողովրդական ցույցեր չարձանագրվեն, հասարակության մեջ առաջացել է բեւեռվածություն, որն էլ ավելի է խորանալու: Էլ ավելի է խորացել վախի, բռնության մթնոլորտը: Ձերբակալություններով հուզումները կանխելու փորձ կարվի»,- իր հերթին ասում է արեւելագետ Ռուբեն Մելքոնյանը:
Վերջինիս խոսքերով՝ Սահմանադրությունը փոխելով՝ Էրդողանն այրեց Եվրամիությանն անդամակցելու կամուրջները: Հատկապես որ նա խոստանում է վերականգնել մահապատժի իրավունքը, ինչը սուր քննադատության է արժանացել Եվրոպայում: Իսկ Հակոբ Չաքրյանը, չհաշվելով այդ մի դետալը, կարծիք է ներկայացնում, որ իրականում արեւմուտքը ու հատկապես ԱՄՆ-ը դեմ չեն եղել սահմանադրական փոփոխությանը: Այս դեպքում նա հիշեցնում է Թուրքիայի ընդդիմության տեսակետը, թե Արեւմուտքին ձեռնտու է գործ ունենալ միայն մեկ մարդու՝ երկրի նախագահի, եւ ոչ թե խորհրդարանական համակարգի պայմաններում թե՛ նախագահի, թե՛ ԱԺ-ի, եւ թե՛ բանակի հետ: Հատկապես բանակի, որն այդ երկրի քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունի:
Ռուբեն Մելքոնյանը, սակայն, գտնում է, որ եթե մենք նկատի ենք ունենում ռազմական շահերը, ապա նույն ԱՄՆ-ն շատ կարեւոր հարաբերություններ ունի Սաուդյան Արաբիայի հետ, որը որեւէ առնչություն չունի ժողովրդավարության հետ: «Եվ նույն կարգի հարաբերություններ կարող է ունենալ նաեւ Թուրքիայի հետ: Խնդիրն այլ է: Թուրքիան Մերձավոր արեւելքում միակն է, որ իսլամական բնակչություն ունի եւ կարող է եվրոպական չափանիշները յուրացրած աշխարհիկ պետություն համարվել: Այս սահմանադրական փոփոխություններով փակվում է այդ էջը, Թուրքիան հեռանում է աշխարհիկ պետության սկզբունքներից եւ ընդունում ավելի կարծր կրոնական ուղղվածության»,- ասում է Ռուբեն Մելքոնյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե սահմանադրական փոփոխություններն ու նախագահական ուժեղ համակարգն ինչ ազդեցություն կարող են ունենալ այդ երկրի՝ տարածաշրջանում ու հատկապես Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների վրա, ապա մեր զրուցակիցները գտնում են, որ այս դաշտում էական փոփոխություններ չեն լինի: Բացի այն, որ գերակա համարվող ուղղություններով ագրեսիվ դրսեւորումները կարող են խորանալ: Այդ մասին արդեն վկայել է նաեւ երկրի վարչապետ Բինալի Յլդըրըմը՝ ասելով թե «Թուրքիան ավելի ուժգին հարվածներ կհասցնի արտաքին եւ ներքին թշնամիներին»:
«Կոշտանալու են գերակա համարվող Սիրիայի, Մերձավոր արեւելյան խնդիրների նկատմամբ հավակնությունները: Ավելի է սրվելու Թուրքիայի՝ տարածաշրջանային գերտերություն դառնալու մոլուցքը: Կարծում եմ, կոշտանալու է քաղաքականությունը նաեւ Հայաստանի նկատմամբ ե՛ւ ազգային, ե՛ւ կրոնական հենքի վրա, ինչպես եղել է Հունաստանի դեպքում: Այդպիսով՝ ՀՀ-ն իր կողքին ունենում է անկանխատեսելի երկիր, որտեղ հասարակական պառակտվածությունը կարող է տարատեսակ զարգացումների պատճառ դառնալ ՝ տարածաշրջանը դարձնելով անկայուն: ԼՂՀ խնդրի դեպքում նույնպես Թուրքիան միջազգային հարթակներում կկոշտացնի իր կեցվածքը: Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը կամ հարաբերությունների բարելավմանը, ապա այդ հարցը արդեն երկար ժամանակով դուրս է մղվել տարածաշրջանային զարգացումներից»,- եզրափակում է Ռուբեն Մելքոնյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ողջունում ենք Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության հաստատումը․ ԱԳՆ
Սրանց նմաններն արժեզրկում են ռեֆորմները, տապալում հասարակություն-իրավապահ առողջ հարաբերությունների կառուցումը
Միջազգային մակարդակ են դուրս եկել․ հապա, հապա՝ մեր սեքսի ձևերով․ Սաֆարյան
Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո արևմտյան ուժեր կտեղակայվեն, որոնք կապահովեն Ուկրաինայի անվտանգությունը
Վարչապետը տիկնոջ հետ մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց
2025-ի չորրորդ եռամսյակում գնաճը դանդաղել է, դեկտեմբերին կազմել 3.3 տոկոս, տնտեսական ակտիվությունն արագացել է
ԱԳ փոխնախարարն ու Հնդկաստանի պաշտպանության ուժերի շտաբի պետը բարձր են գնահատել զարգացող հարաբերություններ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև
Քոչարյանը չի սերտել ՀՀ տարածքը, քանի որ պատրաստ էր մի մեծ կտոր՝ Մեղրին զիջել. Ղազարյան. տեսանյութ
Ոստիկաններն ապօրինի շրջանառությունից մոտ 2,5 կգ մեթամֆետամին են հանել․ կան կալանավորվածներ․ տեսանյութ
Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
Իրանի շուրջ կրքերը չեն հանդարտվում. արտաքին ճնշում, ներքաղաքական կոլապս. ինչ է սպասվում. տեսանյութ
Հայկական կուսակցության «Սեքսի նախարարության» խոստումը՝ ոչ մի չբավարարված կին․ The Telegraph-ի անդրադարձը
Ռուսաստանը չի մասնակցելու TRIPP-ին. ով է նա, որ ներառենք, ինչ է արել մեզ համար. Բլեյան. տեսանյութ
Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է հասել Հայաստան
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հետ
Փոխվարչապետը Քորմիերի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել ՀԲ թիմին․ քննարկվել է Խաղաղության խաչմերուկը
«Իմ քայլը» հիմնադրամը տալիս է կիբեռանվտանգության դասընթացներին մասնակցելու բացառիկ հնարավորություն
Գևորգ Պապոյանը կայցելի մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպման․ նախարարը ժամանակացույց և տեսանյութ է հրապարակել
Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը
Հրապարակվել է Էլեկտրոմոբիլների ներմուծման 2025-ի սակագնային արտոնությունից օգտված 61 մեքենաների ցանկը
Համբարձում Մաթևոսյանը ՄԹ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Դպրաբակի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար
ԱԲ-ն հնարավորություն է լուծելու բազմաթիվ խնդիրներ․ քննարկվել է Ֆինանսների նախարարության 2025-ի հաշվետվությունը
Տեղեկատվական դիմադրողականությունը՝ որպես ազգային անվտանգության հիմնասյուն
Ոստիկանի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, լիազորությունը կասեցվել է
Ինչ է մտքին դրել Գագիկ Ծառուկյանը. ումից է նա թույլտվություն ստացել և ում թիկունքից կհարվածի
Հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, թիրախավորող, պիտակավորող ձևակերպումներով
Ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անկանխիկ գնումների դեպքում տնտեսվարողներից պահվող միջնորդավճարները կնվազեցվեն
Լոռիում գազալցակայանի աշխատակցի շանը կրակել ու սպանել է մոտակա ռեստորանի սեփականատերը
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին
Ինչպես կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը. նախարարը պարզաբանել է
Փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը․ հանդիպում ԱՆ-ում
2025 թվականի ընթացքում կառուցվել, հիմնանորոգվել և միջին նորոգման է ենթարկվել 504 կմ ճանապարհ․ Խուդաթյան
Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները. Սրբուհի Գալյանը՝ 2025-ի աշխատանքների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT