Երևան
12 °C
Գյումրիի քաղաքապետի պաշտոնին հավակնող Մարտուն Գրիգորյանի կինն ու որդիները, ինչպես պարզվեց օրերս կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ոչ թե այն երկրի քաղաքացիներն են, որը սիրում, պաշտում եւ որը փրկելու համար անողոք պայքարի մեջ է մտել Գրիգորյանը, այլ՝ Ռուսաստանի Դաշնության։
Գյումրեցի ընտրողը չէր իմանա այդ մասին, եթե հանգամանքների բերումով՝ ՏԻՄ ընտրությունների քվեարկության ժամանակ, «չբացահայտվեր» Գրիգորյան ընտանիքի անդամների՝ այդ կարեւոր «առանձնահատկությունը»։ Այս բացահայտումից «անհարմար դրության» մեջ հայտնված Գրիգորյանը ասուլիսում ստիպված էր խրոխտ հայտարարել․ «Կինս քվեարկել է, ռուսական անձնագրով քվեարկել է, լավ է արել, ուրի՞շ»։ Ճշտմանը՝ երկքաղաքացի՞ է՝ Գրիգորյանը պատասխանել էր՝ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է»։ Նա նաեւ հավելել էր, որ որդիներն էլ ՌԴ քաղաքացիություն ունեն:
Հատկանշական է, որ Մարտուն Գրիգորյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած՝ մասնավորապես 2023, 2024 թվականների գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրերում նրա կնոջ՝ Ազնիվ Յուրայի Գրիգորյանի անվան դիմաց առկա է «ՀՀ քաղաքացի» նշումը։ Մինչդեռ պատգամավորի 2022-ի հայտարարագրերից մեկում (այդպիսի երկու հայտարարագիր է հրապարակված) Ազնիվ Գրիգորյանի անվան դիմաց որեւէ քաղաքացիություն նշված չէ՝ համապատասխան վանդակը լրացված չէ։
Նշենք, որ պետական ռեգիստրում Ազնիվ Գրիգորյանի անունով է գրանցված «Գյումրու ավտոուղիներ» ՍՊԸ-ն, որի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Նարեկ Խլղաթյանին։ Ազնիվ Գրիգորյանն իր՝ որպես ԱԺ պատգամավորի կին ԿԿՀ ներկայացրած 2024 թ․ հայտարարագրում որպես «Այլ եկամուտ» նշել է հիշյալ ՍՊԸ-ից ստացած 13 մլն 250 հազար դրամը։
Ըստ պետռեգիստրի տվյալների՝ Ազնիվ Յուրայի Գրիգորյանին է պատկանում նաեւ «Մադոննա ՍՊԸ»-ի 50 տոկոս բաժնեմասը։ Ուշագրավ է, որ պետռեգիստրում եւս Ա․ Գրիգորյանի քաղաքացիության դիմաց նշված է «Հայաստան»։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2023 թ․ վարչական որոշմամբ «Գյումրու ավտոուղիներ» ՍՊԸ-ն («Ավտոգազալիցքավորման ճնշակայան») տուգանվել է 1 մլն դրամով՝ արտադրական վտանգավոր օբյեկտը տեխնիկական անվտանգության փորձաքննության չենթարկելու համար։
Հարկ է նշել, որ 2012-ին, երբ Մ․ Գրիգորյանը ԱԺ պատգամավոր էր, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նախնական ուսումնասիրությունների հիման վրա հնարավոր խախտման վերաբերյալ վարչական վարույթ էր հարուցել մի շարք ընկերությունների նկատմամբ, որոնց թվում էր նաեւ «Մադոննա» ՍՊԸ-ն։
ՏՄՊՊՀ-ն պետական գնումների շրջանակում սոցիալական հաստատություններում կատարած ուսումնասիրության արդյունքում պարզել էր, որ որոշ մանկատներ եւ ծերանոցներ պետգնումներով սնունդը ձեռք են բերել շուկայականից մինչեւ 200 տոկոս թանկ գնով: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել էր, որ պետգնումների ոլորտում հայտնաբերված խախտումները մեծ վնաս են հասցրել երկրի բյուջեին:
«Այսուհետ մենք չենք սահմանափակվի՝ միայն անբարեխիղճ տնտեսվարողներին պատժելով, կկազմենք «սեւ ցուցակ», որպեսզի նրանք չկարողանան մասնակցել պետգնումների մրցույթներին»,- նշել էր նա։
Մասնավորապես պարզվել էր, որ նույն ընկերությունը մի մրցույթում հաղթել է եւ կարտոֆիլը մատակարարել 300 դրամով, իսկ հենց նույն ընթացքում տեղի ունեցած մեկ այլ մրցույթում պարտվել է՝ նույն կարտոֆիլի համար առաջարկելով 70%-ով ավելի բարձր գին՝ 500 դրամ: Արդյունքում վերջին մրցույթում հաղթող է ճանաչվել այդ ընկերության հետ փոխկապակցված մեկ այլ ընկերություն՝ կարտոֆիլը մատակարարելով իր համար շահավետ՝ 320 դրամ արժեքով:
«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը, ինչպես պարզեցինք, 2013-ին «Մադոննա» ՍՊԸ-ին ներառել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
Նկատենք, որ Ազնիվ Գրիգորյանի անունով եւս մեկ կազմակերպություն էլ կա գրանցված պետռեգիստրում՝ Մարտուն Գրիգորյանի՝ 2015-ին հիմնադրած «Հանուն Գյումրու եւ գյումրեցիների» զարգացման ՀԿ-ն։
Ուշագրավ է, որ սույն ՀԿ-ի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Ամալի Անտոնյանը նախօրեին այսպիսի ծաղրահեգնական, մարդկանց որոշակի խմբի թիրախավորող գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում․ «Ցանկանում էինք արդար ընտրություն, ստացանք ԸնտրաԽայտառակություն: Եվ սա արդյունքն էր նրա, որ ակնառու ընտրության գնացին իշխանական զոմբիներն ու ոչ ավել, ոչ պակաս 65+ հոգով երիտասարդ մեր լեննականցիները: Ես միշտ եմ լռել իմ քաղաքական տեսակետներում, բայց այս պահին ուղղակի անհնար է չասել, որ Մարտուն Գրիգորյանը իմ տեսած ղեկավար մարմիններից ամենակշռադատ ու հավասարակշիռ մարդն է եղել ու կմնա իմ հայացքներում: Արժի սպասել, հավատացե՛ք...»։
Փաստորեն, Գրիգորյանի ՀԿ-ում մարդկային ռեսուրսների մասնագետները մարդկանց մասին արտահայտվելիս այսպիսի գրագիտություն ու որակ են ցուցաբերում։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT