Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հրազդանում ներկա է գտնվել Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև օրնեսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, գործադիր իշխանության մարզային ներկայացուցիչներ, այլ հյուրեր:



Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին Էկոպարեկային ծառայության Հրազդանի և Գեղարքունիքի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկի առիթով։ Վարչապետը հիշեցրել է, որ Էկոպարեկային ծառայությունն արդեն գործում է չորս մարզերում, ինչը կարևոր իրադարձություն և փոփոխություն է։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն արտահայտում է երկրի ռազմավարությունը, որ պետք է ավելի ուշադիր և հոգատար լինել բնության և շրջակա միջավայրի նկատմամբ։ «Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք», -ասել է երկրի ղեկավարն՝ ընդգծելով, որ բնությունը պետք է լինի առանձնահատուկ հոգածության առարկա։

Վարչապետը հիշեցրել է, որ դժվար և ճգնաժամային ժամանակներում բնությունը, անտառները կենսական նշանակություն են ունեցել և սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում ծառայել են մեր պետությանը և մեր ժողովրդին․ «Հիմա ժամանակն է, որ մենք մեր պարտքը վերադարձնենք մեր բնությանը, մեր անտառներին։ Ուզում եմ նաև, այո՛, հարցը դիտարկել կենսաբազմազանության COP17 գագաթաժողովի և ընդհանրապես COP 17-ի նախագահող երկրի տրամաբանությամբ, որովհետև անտառները շրջակա միջավայրը և նրա նկատմամբ մեր վերաբերմունքն է ի վերջո ստեղծում կամ կրճատում այն պայմանները, որտեղ հենց տեղի է ունենում կենսաբազմազանությունը»։


Ամփոփելով՝ վարչապետը մեկ անգամ ևս շնորհավորել է հերթական ստորաբաժանման կառույցի աշխատանքային մեկնարկի առիթով․ «Ցանկացած պետական ծառայության մեջ նաև նոր գործարկվող ծառայություններում, մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի մեր ծառայողների բարեվարքությունը։ Սա պետք է մշտապես լինի մեր ուշադրության կենտրոնում, որովհետև նոր տեխնիկա, նոր ավտոմեքենաներ, նոր խնդիրներ, նոր բովանդակություն, դա մեզ համար նշանակում է նաև ծառայության նոր հոգեբանություն, ծառայության նոր մոտեցում և նոր գիտակցություն, թե ինչ է տեղի ունենում և ինչի համար»։
Նիկոլ Փաշինյանը էկոպարեկներին մաղթել է հաջող ծառայություն և ակնկալել, որ այն կիրականացվի բարեվարքության և պրոֆեսիոնալության բարձր մակարդակով՝ կանխարգելելով իրավախախտումները։
Ելույթներով հանդես են եկել նաև Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը:


Հաջորդիվ՝ ՀՀ վարչապետը շրջել է էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի շենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Նշվել է, որ Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկով շուրջօրյա (24/7) ռեժիմով կապահովվի Կոտայքի և Գեղարքունիքի մարզի տարածքում պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը և այդ տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողության իրականացումը:

Ներկայացվել է նաև, որ «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքում պաշտոնի է նշանակվել 127 էկոպարեկային ծառայող: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է տեխնիկապես հագեցված նոր ծառայողական մեքենաներին ևս:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT