«Սասնա ծռեր»-ի նման դեպքեր կլինեն եւ մի բան էլ ավելի վատ. Թորոս Սեֆիլյան

«... որ «Սասնա ծռերի» նման գործողություններ կլինեն՝ անպայման։ Կարող է լինել այլ անունով՝ գուցե ոչ «Սասնա ծռեր», ասենք՝ իքս, բայց ամեն վայրկյան նման գործողություններ հնարավոր են». օրերս կայքերից մեկի հետ զրույցում նման հայտարարություն էր արել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը: Փորձեցինք պարզել՝ պարոն Սեֆիլյանի հայտարարությունը հիմնված է տեղեկությա՞ն, թե վերլուծության վրա.

- Պարոն Սեֆիլյան, ինչո՞ւ եք կարծում, որ «Սասնա ծռեր»-ի նման գործողություններ էլի են լինելու:

- Նախ, առաջին հերթին իմ ցանկությունը չէ դա, պարզապես դա իմ հետեւությունն է այսօր մեր ունեցած կարգավիճակից: Տարիներ շարունակ մեր ազգը երազել է ունենալ սեփական երկիրը եւ երբ ունեցանք այդ երկիրը՝ չկարողացանք պահպանել մեր ինքնուրույնությունը: Այդ ամենը տարավ հասցրեց այն օրին, որ բոլորս ատելությամբ լեցուն իրար կոկորդ ենք կրծում: Այս ամենը տեսնելով ես հասկանում եմ, որ շատ մեծ է հավանականությունը, որ մոտ ապագայում լինի նման բան: Շուտով այս նոր (եթե կարելի է այդպես ասել) իշխանությունների դեմքը կմերկանա, որովհետեւ այս ձեւով շարունակել հնարավոր չէ: Դրա մասին է խոսքը, որ ես հավատում եմ եւ տեսնում եմ, որ «Սասնա ծռեր»-ի նման դեպքեր կլինեն եւ մի բան էլ ավելի վատ: Ամենացավալին այն կլինի, երբ այդպիսի խմբերը իրար հետ կապ չեն ունենա եւ յուրաքանչյուր մարդ կսկսի ինքնագլուխ գործել: Երբ մենք տարիներ շարունակ ասում ենք, որ փոքրաթիվ ենք, հնարավոր չէ մեր ազգի մեջ եղբայրասպանություն լինի, արյուն թափվի եւ այլն եւ այլն, դա չի նշանակում, որ իշխանությունները պետք է մեր այս գաղափարը շահագործեն: Ամեն բան իր չափն ու սահմանն ունի, չի կարելի 25 տարի շարունակ մեր հիանալի ազգի հետ այսպես վարվել: Ի վերջո մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ իրավունք է նաեւ ուժի հասկացողությունը, իրավունքը միայն օդի մեջ խոսքեր կրակելը, հարցազրույցներով հանդես գալը չի: Արդարությունը միայն խոսքով չի կարելի պահանջել: Եթե պիտի շարունակենք մեր երկրում արդարությունը խոսքով պահանջել, մենք տեղ չենք հասնի: Մենք պետք է կարողանանք մեր տեսակը պարտադրելով, մեր տունը ավլել ու սրբելով դրան հասնենք:

- Ինչպե՞ս դա պետք է անել, այնպես, ինչպես «Սասնա ծռե՞րը»: Զենքո՞վ:

- Չէ, չէ, ես դա նկատի չունեմ, դա ծայրահեղ միջոց է եւ եթե նույնիսկ մոտ ապագայում մեր ժողովուրդը նման քայլի դիմի, թող դրա պատասխանը իշխանությունները ուրիշ տեղ փնտրեն: Դա կլինի ծայրահեղ դեպքում, բայց մինչ դա՝ գիտակցաբար պետք է կարողանայինք բոյկոտել ընտրությունները՝ իմանալով, որ ընտրություններով ոչ մի բան չենք կարող փոխել: Պետք է քաղաքավարի ձեւով (պարտադիր չէ զենքով) ժողովրդի մեջ տարածել, որ եթե դժգոհ են, պետք է դուրս գան փողոց: Դա չի նշանակում, որ փողոց դուրս գալով անպայման պետք է ջարդել, փշրել կամ արյուն թափել, հազար ու մի ձեւ կա: Մենք պետք է փորձենք գիտակից ուժերով միավորվել: Եթե այս ընտրություններից առաջ էլ միավորվեինք, մենք կհասնեինք այլ կետի եւ ոչ թե այս հանգրվանին:

- Ո՞ր ուժերը պետք է միավորվեին:

- Առաջին հերթին այն ուժերը, որոնք իրենց անվանում էին ընդիմություն: Այսօր մենք տեսնում ենք անողնաշար կուսակցություններ, իրենց այլ անուններ են կպցնում, իջնում են դաշտ: Բայց եթե օրինակ «Ելքը», այլ ուժեր միավորվեին...Ես ողջունում եմ իրենց երիտասարդ կազմը, առաջին անգամ այսպիսի երիտադասարդներ են ներգրավվել քաղաքական պայքարում եւ ոչ թե այն ուժերի պես, որ նախապես իշխանության մեջ էին, 3-4 ամսվա մեջ դարձան կուսակցություն: Եթե այդ գիտակցությունը ունեին, թող նախապես համագործակցեին առողջ ուժերի հետ: Ինչո՞ւ չարվեց, պետք է իրենց հարցնել: Այսօր հարց եմ տալիս. եթե իսկապես անկեղծ էին, ինչո՞ւ միայն վերջին ժամանակաշրջանում դուրս գտնվեցին իշխանությունից եւ ձեւավորեցին կուսակցություն:

- Նկատի ունեք Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի՞ն:

- Այո, այո:

- Փորձո՞ւմ եք դուք անձամբ քննարկումների մանսակցել, միավորման առաջարկներով հանդես գալ:  

- Ես Հայաստանում չեմ, եթե Հայաստանում լինեի՝ մի փոքր ավելի լիցք կհաղորդեի եւ լուսավորած կլինեի: Սա իմ հավատն է իմ ուժերի նկատմամբ: Ես դրսում տարածում եմ, որ այսպես չի կարելի, պետք է բռունցքվել, համախմբվել...

- Ինչո՞ւ Հայաստանում չեք:

- Ես դրսում մի քանի ծրագրեր ունեմ: Տեսնո՞ւմ եք ոնց են վարվում Ժիրայր Սեֆիլյանի հետ: Հասել ենք այն ժամկետին, որ վճիռը տան: Ո՞նց եք վերաբերում, որ ամբողջ կյանքը հայրենիքին նվիրած մարդու հետ այդպես են վարվում: Ժիրայրին պատանդ վերցրեցին ընտրություններից առաջ, որովհետեւ եթե ժիրայրը ազատության մեջ լիներ, այդ հարցը որ ինձ տվեցիք միավորելու մասին, լավ ուժերի հետ համագործակցելով ժիրայրին կհաջողվեր իրականացնել: Բայց իրենք դա իմանալով Ժիրայրին մեկուսացրին: Եթե ժիրայրի մեղքը կարողանան ապացուցել՝ ես այդ ժամանակ եւ ժիրայրին եւ նրա արածը կմոռանամ, բայց եթե շարունակեն իրենց դատախազներով այսպես գործ սարքել, մեր երկիրը երկիր չի դառնա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6856 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը