Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ տեսաժողով է անցկացվել

22/04/2017 schedule12:41

ՀՀ սփյուռքի նախարարությունում ապրիլի 22-ին տեղի ունեցավ տեսաժողով Լոս Անջելեսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը, տեսաժողովին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ:

Լոս Անջելեսից տեսակապով միացել էին Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության առաջին քարտուղար Արմելլա Շաքարյանը, Գլենդելի կրթական խորհրդի նախագահ Արմինե Կարապետյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության համայնքային խորհրդի նախագահ Հարութ Սեմերջյանը, խորհրդի ներկայացուցիչ Վռամ Մարտիրոսյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության ԱՄՆ Արևմտյան շրջանի ներկայացուցիչ Վիլմա Կույումջյանը, Թեքեյան մշակութային միության ներկայացուցիչ Արա Ահարոնյանը, Հայ Օգնության Միության ներքո գործող դպրոցների պատասխանատու Մարո Փափազյանը, Ամերիկայում Հայկական Առևտրային ցանցի նախագահ Ալեք Բաղդասարյանը, «Հեքիաթն է կանչում» թատերախմբի պատասխանատուն, «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության նախագահ Վահիկ Ծատուրյանը, «Ռոզ և Ալեք Փիլիպոս» ազգային վարժարանի հայոց լեզվի ուսուցիչ Գևորգ Սարգսյանը, համայնքի ներկայացուցիչներ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց տեսաժողովի մասնակիցներին, կարևորեց համայնքի միասնական, համախմբված, ակտիվ գործունեությունը, նախարարության հետ կապերի ակտիվացումը, որը կնպաստի նախարարության ծրագրերին առավել գործուն մասնակցությանը: Նախարարը, մասնավորապես, նշել է. «Համայնքը հայ պահելու, ազգային ինքնությունը պահպանելու, համայնքի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու հզոր գործոն է հայոց լեզվի պահպանումը: Դպրոցն ու եկեղեցին են Սփյուռքում պահպանում հայկականությունը, լեզուն, մշակույթը, ազգային ավանդույթները: Անգնահատելի է հայ ուսուցիչների դերը հայ երիտասարդներ կրթելու գործում: Եվ, վերջապես, հայապահպանության հզոր գործոն է նախարարության ծրագրերին նրանց ակտիվ մասնակցությունը, որը կնպաստի հայրենաճանաչությանը և Հայրենիքի հետ նրանց կապի ամրապնդմանը: Կարծում եմ, ամեն հայ պետք է տեսնի Հայաստանը, միայն այդպես հայ երեխան կմտածի հայ մնալու մասին: Պետք է մտածենք մեր հնարավորությունների, գիտելիքների, կապերի միջոցով հասնել Հայաստանի վարկանիշի բարձրացմանը: Սա պետք լինի յուրաքանչյուր հայկական համայնքի խնդիրը»:

ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց նախարարության համահայկական «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը, «Կոմիտաս» համահայկական փառատոնը, կարևորեց համայնքի առավել ակտիվ մասնակցությունն այդ ծրագրերին: Նախարարը դպրոցների տնօրեններին, համահայկական կառույցների ներկայացուցիչներին հրավիրեց մասնակցելու սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալիք «Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովին:

Ելույթ ունեցողները պատմեցին կատարած աշխատանքների մասին, իրենց հուզող հարցերը նախարարին ուղղեցին և հավաստիացրեցին, որ այս տարի առավել ակտիվ կմասնակցեն նախարարության ծրագրերին:

Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց բարձրացված հարցերի համար, հանգամանորեն պատասխանեց դրանց: Նա նշեց, որ մեր ժողովուրդը ապրելով, մեր երկու պետությունների հզորացմամբ, միասնականությամբ և համախմբումով պետք է հարատևի, դիմակայի բոլոր մարտահրավերներին: «Հայրենիքն ուժեղ է Սփյուռքով, և Սփյուռքը՝ Հայրենիքով», - հավելեց նա: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2700 դիտում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա