Հրանուշ Հակոբյանը գիտի, որ սփյուռքահայերին Հայաստանում քցել են

Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը իշխանություններին առաջարկում է ՀՀ Ազգային ժողովում երկու պալատ ստեղծել, որոնցից մեկում ներգրավված կլինեն նաեւ սփյուռքահայերը:

Հիշեցնենք, որ 2011 թվականին Կալիֆոռնիայի հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ նման մի հայտարարություն էր արել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ասել էր, որ Սերժ Սարգսյանը մտադիր է Սահմանադրության փոփոխությամբ խորհրդարանը դարձնել երկպալատանի` հնարավորություն ընձեռելով խորհրդարանի վերին պալատի կազմում ընդգրկել նաեւ սփյուռքի ներկայացուցիչներին: Հրանուշ Հակոբյանի խոսքերով, այդ քայլով հնարավորություն կստեղծվի, որ աշխարհասփյուռ հայությունը մասնակից դառնա մեր երկրի պետական կառավարմանը: Այն ժամանակ մեկնաբանություններ եղան, թե իշխանությունները Հրանուշ Հակոբյանին այդ հայտարարության համար խիստ նկատողություն են արել: Այնուամենայնիվ, նա այսօր չի կիսում Արթուր Ալեքսանյանի այդ գաղափարը: Այդ եւ սփյուռքին վերաբերող այլ հարցերի շուրջ զրուցեցինք Հրանուշ Հակոբյանի հետ:

- Տիկին Հակոբյան, համաձա՞յն եք Արթուր Ալեքսանյանի այն հայտարարության հետ, թե սփյուռքահայ գործարարներին այստեղ «քցում» են, դրա համար էլ նրանք չեն ցանկանում Հայաստանում ներդրումներ անել:

- Այդպիսի դեպքեր եղել են: Մեր հայրենակիցները եկել են Հայաստան, գործընկեր գտել, բայց նրանց միջեւ հարաբերությունները չեն կարգավորվել, դրա համար ինչ-որ վիճաբանություններ եւ այլ գործընթացներ են տեղի ունեցել, ու հեռացել են: Դեպքեր են եղել, որ դատական գործընթացներ են եղել, ես տեղյակ եմ, որ դատական պրոցես է տեղի ունեցել, որի դեպքում սփյուռքահայերը հաղթել են: Բայց ընդհանուր առմամբ դժվարանում եմ ասել, որովհետեւ այդ հայտարարությունները պետք է ստուգվեն, ճշտվեն: Յուրաքանչյուր դեպք ունի իր պատմությունը:

- Դուք չե՞ք փորձում հետեւել այդ իրադարձություններին, դրանց համար արդարացի լուծումներ գտնել, որ սփյուռքում նման դժգոհություններ չառաջանան:

- Գիտեք ինչ, մենք չենք կարող բոլոր բիզնեսմենների հետեւից գնալ ու իմանալ, թե ով ում հետ ինչ գործարքի մեջ է: Բայց երբ նրանք մեզ դիմում են, մենք անպայման փորձում ենք իրենց ուղղորդել, որ օրենքի սահմաններում դատական կարգով դիմեն պատկան ատյաններին ու փորձեն իրենց իրավունքները պաշտպանել: Իհարկե, կան նաեւ փայլուն օրինակներ, եւ ես կուզենայի, որ պարոն Ալեքսանյանը նաեւ այս մասին խոսեր: Դա Էդուարդո Էռնեկյանն է, դա Սամվել Կարապետյանն է, դա Թուֆենկյանն է, Մեկերյանն է:

- Սամվել Կարապետյանին չի կարելի սփյուռքահայ համարել: Նա լավ տիրապետում է Հայաստանում գոյություն ունեցող իրավիճակին ու բիզնես-օրենքներին եւ հավանաբար ամերիկահայի կամ ֆրանսահայի նման պատրանքներ չունի, որ հետո էլ հիասթափություն ապրի: Բացի այդ նա կապեր ունի իշխանությունների հետ, ու դժվար թե այստեղ նրան «քցեն»:

- Համենայնդեպս, դրսից եկած կապիտալ է: Իսկ մենք ամեն ինչի մասին չենք կարող տեղյակ լինել, իմանալու դեպքում էլ փորձում ենք հետեւողական եւ օգտակար լինել սփյուռքահային կամ օրինականության բացահայտմանը:

-  Ձեզ հիշեցնեմ, որ Ալեքսանյանի կնոջ հայրը՝ սփյուռքահայ հայտնի գործարար Վահագն Հովնանյանն էլ իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե ցանկացել է Հայաստանում ցորենի բիզնեսով զբաղվել, բայց իրեն սպառնացել են, որ արտերը կվառեն:

- Դուք այնպիսի ներքին հարցեր եք ասում, որոնք իմ ոլորտից չեն: Հովնանյանը հարյուր տարի հայաստանցի է եղել, նա ինչ սփյուռքահայ: Նա 1992 թվականից Հայաստանում է ապրել, Հայաստանի կանոններով ապրել է, ստեղծել է, կառուցել է, եւ ես չեմ կարող պատասխանել, թե ինքը որ ոլորտում ինչ է ցանկացել անել:

- Տիկին Հակոբյան, տարիներ առաջ Դուք էիք առաջարկում ԱԺ-ում երկրորդ պալատ ունենալ, որ սփյուռքահայերն այնտեղ ներկայացված լինեն: Հիմա իշխանություններին սփյուռքահայերի անունից նման առաջարկ է ներկայացրել Ալեքսանյանը: Կաջակցե՞ք այդ գաղափարին:

- Դրա վերաբերյալ արդեն ասել եմ. քանի դեռ երկքաղաքացիության ինստիտուտը  ձեւավորված չէր, ես դա նպատակահարմար եմ գտել եւ առաջարկել եմ: Այնուհետեւ սահմանադրական երկու փոփոխությունները հնարավորություն տվեցին ներդնել այդ ինստիտուտը: Ու եթե մարդը ակտիվ է եւ ուզում է հայրենիքում արտահայտել իր քաղաքական դիրքորոշումները, նա, դառնալով երկքաղաքացի, հինգ տարի հետո մեր խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք կունենա: Մենք երկքաղաքացիության արդեն տասը տարվա պատմություն ունենք, եւ արդեն 100.000 մարդ երկքաղաքացի են: Ցանկացողները կարող են մասնակցել մեր ընտրություններին ու դառնալ ԱԺ պատգամավոր: Մենք արդեն ունենք օրինակներ՝ Վարդան Օսկանյանը հիմա պատգամավոր է, Րաֆֆի Հովհաննիսյանը պատգամավոր էր: Իսկ Սահմանադրությունը նոր է ընդունվել, եւ հնարավոր չէ այն ամեն տարի փոխել:

- Հաջորդ ԱԺ-ն արդեն հնարավորություն կունենա առանց հանրաքվեի Սահմանադրության մեջ որոշակի փոփոխություններ անել:

- Ես գիտեմ, մենք ճկունություն ենք հաղորդել այդ գործընթացներին, դա նաեւ իմ առաջարկն է եղել: Մենք կարող ենք նաեւ տարբեր երկրների խորհրդարաններում ընտրված հայերի ներուժը օգտագործել: Նրանց դարձնել, օրինակ, արտահաստիքային, որ գան ու մասնակցեն մեր նիստերին, ունենան ելույթների, բայց ոչ քվեարկելու իրավունք: Տվյալ դեպքում շատ ավելի ճիշտ կլինի, որ մենք օգտագործենք օտար երկրներում մեր հայրենակիցների օրենսդրական փորձը:

- Տիկին Հակոբյան, նաեւ սփյուռքահայերին կոչ էիք արել 1000-ական դոլարի ավանդ ներդնել ՀՀ բանկերում: Ձեր այդ կոչին արձագանքողներ եղա՞ն:

- Այդքան շա՞տ է ձեզ հուզում այդ հարցը: Այո, շատ են արձագանքել, եւ շատերն են եկել ու դրել: Շատերն են տոկոս ստանում եւ ինձանից էլ շնորհակալ են, որ իրենց օդանավի վարձը արդեն ձրի է դարձել: Մարդ կա, որ արդեն 10.000-ական դոլար տասը բանկում է դրել:

- Քանի՞ մարդ է արձագանքել այդ կոչին, եւ ընդհանուր որքա՞ն գումար է ներդրվել:

- Դա բանկային գաղտնիք է, չի ասվում, բայց կան ինձ ուղղված տասնյակ նամակներ, որ նրանք ոչ թե հազար, այլ երեք կամ տասը հազար դոլար են ներդրել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4583 դիտում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա