Դաշինքից մեր դուրս գալը մեծ դեր ունեցավ ՕՐՕ-ի պարտության մեջ. Արամ Գ. Սարգսյան

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գտնում է, որ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին իրենց չմիանալը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում լուրջ հարված հասցրեց այդ ուժի վարկանիշի վրա: Ընտրություններին ՕՐՕ-ի ձախողման և այլ հարցերի վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք Ա. Սարգսյանին:

- Պարոն Սարգսյան, հիմա, երբ ՕՐՕ-ն պարտվեց խորհրդարանական ընտրություններին, դաշինքին չմիանալը ճի՞շտ քայլ եք համարում:

- Այդ ուժին չմիանալը սկզբունքային հարց էր, և ես մինչ ընտրություններն էլ նրանց ասել էի, որ մեր դուրս գալը շատ մեծ բացասական ազդեցություն է թողնելու նրանց վրա: Ինչպես տեսաք, այդպես էլ եղավ:

- Կարծում եք, հենց ձեր չմիանալո՞ւ պատճառով դաշինքն ընտրություններում պարտվեց:

- Մենք ոչ թե մեր մասին շատ մեծ կարծիք ունենք, այլև այսպիսի պայմաններում, երբ ձևավորվում է մի քաղաքական միավոր և հենց սկզբից սկսվում է մասնատվել, ակնհայտ է, որ անհաջողություններ է ունենալու: Բացի այդ, նրանք շատ սխալներ արեցին: Նրանք՝ բոլոր երեք առաջնորդներն էլ ՝ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը կարծում էին, որ միայն իրենց խարիզմայի վրա կարելի է ձայներ հավաքել:

- Իսկ ՕՐՕ-ի իրական ղեկավար, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունը բացասաբար չանդրադարձա՞վ դաշինքի վարկանիշի վրա:

- Չեմ կարծում, որ դա բացասական ազդեր, հակառակը, պետք է դրական ազդեր: Մեր ժողովուրդը սիրում է զոհերին ձայն տալ եւ պաշտպանել:

- Իսկ երբ ՕՐՕ-ին ձայն չտվեց, կարելի՞ է ասել, որ հակառակը, նրա ձերբակալությունը բացասական ազդեցություն է թողել:

- Դա իր հերթին, ես հիմա չեմ ուզում դրա մասին խոսել: Բայց ես չեմ կարծում, որ սա ընտրություն էր, որտեղ ինչ-որ մի բան օբյեկտիվորեն ազդեր ինչ-որ գործընթացի վրա: Ի վերջո նորից մեր ժողովրդին բերեցին կաշառակերության՝ կաշառք վերցնելու եւ կաշառք բաժանելու դաշտ: Այս իշխանությունների պյուռոսյան հաղթանակը մի օր իրենց դեմ է դուրս գալու: Նրանք պատմությունը լավ չեն ուսումնասիրել, անգամ դասագրքերը չեն կարդացել: Երկիրն այս կերպ կառավարելն անպայման իրենց դեմ է դուրս գալու շատ ծանր հետեւանքներով: Երկիր ենք կորցնում:

- Իսկ ՕՐՕ-ի ձախողումը էլ ի՞նչ գործոնների պատճառով եղավ:

- Կազմակերպական խնդիրներ էլ կային: Պայքարից մեր բոլոր կառույցների դուրս գալը նրանց համար ունեցավ բացասական ազդեցություն: Իմիջիայլոց նրանք զգացին դրա պակասը:

- Բայց ձեր կուսակցությունը երկար ժամանակ ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվել, եւ տպավորությունն այնպիսին է, որ մարզերում չպետք է կառույցներ ունենայիք, որ դրանք էլ ընտրությունների ժամանակ օգնեին այդ դաշինքին:

- Դա մեր նկատմամբ թյուր տպավորություն է, որովհետեւ մեր կուսակցությունը այն եզակի գաղափարական կուսակցություններից մեկն է, որն իր սոցիալ-դեմոկրատական, սոցիալիստական գաղափարախոսությանը հավատարիմ է մնացել մինչև այսօր: Բայց, ցավոք սրտի, այսպես ասած՝ արժեքային համակարգն է փոխվել, բոլորը նայում են, թե ով շատ փող ունի, ով իր հետևից բանակ ունի, ով վարչական լծակներ ունի: Նորմը մենք ենք, եթե ուզում եք լավ իմանալ: Քաղաքական միավորը մենք ենք, մենք չենք գնացել՝ որեւէ մեկի առաջ գլուխ խոնարհել, որեւէ մեկին պարտական չենք, որեւէ մեկից փող չենք կորզել: Ու քանի որ երկրում ծրագրի եւ գաղափարախոսության մրցակցություն չկա, այդպես էլ պետք է լիներ:

- Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար դուք դուրս եկաք Արա Աբրահամյանի գրասենյակից: Չե՞ք ցանկանում վերադառնալ:

- Ես վայր դրեցի այնտեղ իմ պարտականությունները, որովհետև մտածում էի, անհրաժեշտ է, իմ հնարավորություններն ամբողջությամբ կուսակցությանը նվիրել: Հավանաբար, չեմ վերադառնա այնտեղ, քանի որ մի գետը երկու անգամ չեն մտնում: Մենք մնում ենք ընկերներ եւ անհրաժեշտության դեպքում ես միշտ պատրաստ եմ նրան օգտակար լինել: Վերջերս էլ Մոսկվայում մասնակցեցի նրա 60-ամյակին նվիրված միջոցառմանը: Մենք իսկապես ընկերներ ենք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
16922 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև