Նոր տասնամյակի քաղաքականություն

27/06/2010 schedule22:12

Թոբաթե։ Հին վիետնամերենի շարահյուսության ուսումնասիրությունը կարող է ավելի ակտուալ ու գործնական զբաղմունք դուրս գալ՝ համեմատած աշխարհից ու ժամանակից դուրս գտնվող մեր ներքաղաքական զարգացումների հետ։ Խե~ղճ հայ լրագրողներ։ Եթե դրսից մի լավ նորություն չլինի, ինչ անիմաստ բաներ են ստիպ ված օրերով քննարկել ու վերլուծել «քաղաքականի» անվան տակ։ Ասենք, ՕԵԿ-ի նման կազ մակերպության համագումարը համարվում է Հայաստանում քաղաքական նորություն։ Ուշադիր եղեք, չեմ ասում, ՕԵԿ-ը լավն է, կամ վատն է, ասում եմ ՕԵԿ-ատիպ կազմակերպությունները հեոավոր իսկ առնչություն չունեն քաղաքականության հետ։ Դրանք ամեն ինչ են, բացի քաղաքականից՛ տնտեսական, ախպերական, կլանային, կենցաղային, ինչ ուզեք։ (Ի դեպ. միշտ զարմացել եմ. երբ ախք-ին դավաճան են անվանում, դավաճան ինչի՞ն կամ ո՞ւմ)։ Քաղաքական իրադարձություն է համարվում Հանրապետականի համագումարին Ս. Սարգսյանի ելույթը, ուր ոչմիբանաթյանը համեմված է կեղծհոգեւոր փուչ պաթոսով։ Քաղաքական նորություն է համարվում վարչապետի եւ նախարարների հավաքագրումը Հանրապետական կուսակցության՝ գործընթաց, որն ինքնին պերճախոս վկայություն է ներկայիս Հանրապետականի եւ քաղաքականության միջեւ կապի իսպառ բացակայության։ Քաղաքական խիստ կարեւոր նորություն են համարվում ՀՀԿ-ԲՀԿ կիսագզվռտոցները. Քաղաքական հիմնարար սյուժե է համարվում Քոչարյան-Սարգսյան հակասու¬թյունների եւ Քոչարյանի՛ տակից խաղեր տալը. որը. թերեւս. ընդամենը արտաքին ուժերի կողմից խաղարկվող մարիոնետների թատրոն է։ Սյսպիսին են քաղաքական նորություններն իշխանական ճամբարից։ Ընդդիմադիր ճամբարից եկող լուրերը շատ անգամ ավելի հասադրող չեն։ «ժառանգությանը» պառակտվեց (հիշենք, որ ժամանակին բավականաչափ մարդիկ այս ուժի հետ որոշակի հայսեր էին կապում), հիմա հասանք հնչակներին։ Իհարկե, պարզ է, որ այս ուժերի պառակտումները իշխանության ներքաղաքական «կրեատիվ նախաձեռնողականաթյան» արդյունք են։ Պարզ է նաեւ, որ քաղաքական դաշտի չկայացվածաթյանն ունի օբյեկտիվ հիմքեր՝ չկա իրական մրցակցու թյուն, չեն գործում խաղի կանոնները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ, հետեւաբար՝ հնարավորություն չկա քաղաքական դաշտի զարգացման, թարմացման, նոր գաղափարների, նոր մարդկանց, նոր որակի ծննդյան։ Բայց կա նաեւ սուբյեկտիվ խնդիր։ Ի վերջո, Հայաստանում վերջին շրջանում եղել է մի հասարակական-քաղաքական իրադարձություն, որը պետք է խթաներ նոր որակների առաջացումը թեկուզ ընդդիմադիր դաշտում։ 2008-ի Հրապարակը հսկայական էներգետիկ ներուժի աղբյուր է, երկար տարի ների անսպաո շտեմարան։ Բայց արդյո՞ք այդ ներուժը կվերածվի լիարժեք կառուցվածքային եւ ինստիտացիոնալ որակի, թե՞ կփոշիացվի՝ կախված է մեզնից։ Քաղաքականից մինչեւ մշակութային՝ նորույթների ինս– տիտացիոնալիզացամը պետք է բխի միայն ու միայն այդ աղբյուրից։ Իրականամ՝ մինչ այժմ այդ ուղղությամբ քիչ բան է արված։ Բայց թերեւս դա էլ նորմալ է։ Ժամանակ եւ հեռավորություն է պետք՝ որոշ բաներ ընկալելու, ինչպես նաեւ սաղմին՝ պտուղ դառնալու համար։ Ուրեմն, թողնենք իշխանամետներին (նրանք աոանց մեր ասել-չասելու՝ գալիք տասնամյակում դատապարտված են ստույգ մահվան, եւ մեր խնդիրն այն է. որ նրանց կործանմամբ հնարավորինս քիչ տուժի մեր երկիրը) մի կողմ, եւ դառնանք մեզ։ Ասացի, որ տաղտկալի իրավիճակը, բացի օբյեկտիվից, ունի նաեւ սուբյեկտիվ պատճառներ։ Սուբյեկտիվի մեջ կարող ենք առանձնացնել երկու կարեւոր գործոն. ա. իդեալիզմի պակասը հայ քաղաքականության մեջ, բ. կառուցվածքային խնդիրներ՝ ներքին ժողովրդավարության բացակայությունը հանուն ժողովրդավարության պայքարող ընդդիմադիր կազմակերպություններում։ Դառնանք երկու կետերին՝ առանձին-առանձին։ Իդեալիզմի պակասը։ Ընդհանրապես, հայերս համարում ենք, որ քաղաքականությունը մի ոլորտ է, որը հակասում է բարոյականությանը, ազնվությանը, իդեալներին եւ այլն։ Եթե պահպանված լիներ հայ ավանդույթը կրող հայ ազնվականությանը կամ հոգեւորականությունը, կամ եթե հայ գյուղացիության մի զգալի մասը չվերածվեր քաղաքների գորշ քյարթու զանգվածի, թերեւս, հակառակ պատկերացման աղբյուրը գտնեինք այդ դասերի ներկայացուցիչների շարքերում։ Բայց նոր դարերի հայերս մանրբուրժուական ազգ ենք, եւ մեր պատկերացումներն էլ քաղաքականության մասին համապատասխան են դրան։ Քաղաքականությանը, ըստ այդմ, արեւելյան շուկայի առեւտրի նման մի բան է, որի բաղկացուցիչ մասը մանր-մանր շուստրիաթյունն է, քցոցին, եւ նմանատիպ՝ խիստ ռազմավարական մտածողության ու վարվելակերպի մոդելները։ Թվում է, թե աշխարհի քաղաքական իրականությունը հաստատում է մեր այս պատկերացումները։ Իրավ, քաղաքականության մեջ անպակաս են սուտը, դրժված խոստումները, խոսքի ա գործի հակասությանը, ցինիզմը եւ այլն։ Բայց եթե քաղաքականությունը միայն դա լիներ, քաղաքականությանն այդկերպ պատկերացնող հայերը, թերեւս, առաջնային քաղաքական դերեր գրավեին աշխարհում, քանի որ շուստրիկների քանակը մերոնց մեջ, ըստ տարածված կարծրատիպի, ավելին է, քան ռուսների, ամերիկացիների, գերմանացիների եւ այլոց մեջ։ Բայց արի ու տես, որ կենցաղում եւ ներքին քաղաքականությունում այդքան շուստրի հայերը արտաքին քաղաքականության մեջ հարիֆության նոբելյան մրցանակակիր են։ Իրականում, եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ որքան ավելի մեծ ու հզոր է պետությունը, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ նրա հիմքում ընկած են իդեալները, հավատքը, ապագայի տեսիլքը։ Բոլոր այսօրվա եւ երեկվա մեծ պետությունների սկզբնական հզորացման հիմքում ընկած է իդեալիզմը։ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան եւ մյուսները երբեք չէին դաոնա մեծ տերություններ, եթե նրանց հիմքը չդրվեր բարձր իդեալներ դավանող «խենթ» անհատների կամ խմբերի կողմից։ Ի՛նչ ասեմ, նույնիսկ մեր չսիրած Օսմանյան կայսրությունը փոքրիկ ու անհայտ մի իշխանությունից երբեք չէր վերածվի երեք մայրցամաքների վրա իր իշխանությունը տարածած հզորագույն տերության, եթե նրա հիմքում չլինեին որոշակի իդեալներ, եւ եթե ներկայիս թուրքական վերնախավը կրողը չլիներ որոշակի ավանդույթի։ Սեզ մոտ սովորաբար ասում են՝ դե թուրքերը հին դիվանագետներ են, ավանդույթ ունեն։ Հարցը դա չէ։ Դա ընդամենը տեխնոլոգիա է։ Ավանդույթը ոչ թե այդ տեխնոլոգիան է, այլ ավելի խորքում ընկած հիմքը, առանց որի տեխնոլոգիան չէր լինի։ Երկրորդ հարցը վերաբերում է կառուցվածքային լինելուն։ Հայկական կուսակցություններից ոչ մեկն աչքի չի ընկնումներքին ժողովրդավարությամբ։ Ես չեմ ուզում ինչ-որ մեկին նեղացրած լինել կամ տաք տեղից քարոզներ անողի տպավորություն թողնել։ Քավ լիցի։ Մեր ընդդիմադիր դաշտի շատ գործիչների անձնապես անկեղծ հարգում եմ եւ մեծ համակրանքով եմ վերաբերվում։ Խնդիրն անձերը չեն, որոնք կարող են շատ լավ, խելոք ու պարկեշտ լինել։ Խնդիրը համակարգն է։ եթե որեւէ կուսակցության առաջնորդը տարիներով չի փոխվում, ես ինչի՞ց ենթադրեմ, որ երկրի նախագահ դաոնալով, նա չի ձգտի նույնպիսի «երկարակեցության»։ Առաջնորդի փոփոխությունն, իհարկե, ինքնանպատակ չէ։ Բայց ինքնանպատակ է հանուն ժողովրդավարության պայքարող կազմակերպության մեջ ներքին մրցակցության, պարբերաբար անցկացվող ընտրությունների, ներքին վեճերի, ֆրակցիոն պայքարի առկայությունն ու խթանումը։ Հենց այդտեղից պետք է առաջ գան նոր գործիչներ, նոր տեսակետներ, նոր գաղափարներ, նոր ուժեր։ Վեճեր ու բախումներ մեր կուսակցություններում, իհարկե, լինում են։ Բայց դրանք կրում են տակից փորելու, ինտրիգային կոնսպիրատիվ բնույթ, իսկ արտաքուստ հայտարարվում է, որ ներքին տարաձայնություններ չկան, բոլորը միակարծիք են եւ այլն։ Իբր միակարծաթյունը եւ տարաձայնությունների բացա կայությունը կարող է լավ բան վկայել որեւէ լուրջ կառույցի մասին։ Հենց դա էլ թուլացնում է կազմակերպությունը եւ կառավարությանը թույլ է տալիս ներսից պաոակտել, քանդել թվում է թե՝ կայացած գաղափարական– քաղաքական ուժերը։ Հետեւաբար, նոր տասնամյակում Հայաստանին պետք է նոր տիպի քաղաքական ուժ։ Ի սկզբանե. դա. թերեւս, պետք է ոչ թե կուսակցություն լինի, այլ ավելի լայն ֆորմատի շարժում, որը հետագայում կարող է հիմք դառնալ միանգամից մի քանի ինքնուրույն քաղաքական հոսանքների կայացման։ Այդ նոր ուժը երկու բան պետք է բերի քաղաքական դաշտ՝ նոր. միանգամայն թարմ գաղափարներ (անշուշտ՝ նախկինի ժառանգության յարացմամբ) եւ նոր կազմակերպչական որակ՝ հիմնված ներքին մրցակցության եւ իրական ժողովրդավարության վրա։ ՀԳ. Իսկ էդ ներքաղաքական «նորությունները», ի սեր Աստծո, մի՛ կարդացեք։ Իզուր տեղը գլուխներդ ավելորդ զահարով եք լցնում։ Ավելի լավ է, օրը մի բանաստեղծության կարդացեք, կամ՝ մի բաժակ թթի օղի խմեք, կամ՝ գրաբար մի հոլովում սովորեք, կամ՝ ուղղակի ձեր մոտիկներին ժամանակ հատկացրեք։ Մենք՝ գրողներս, ճար չունենք, պետք է էդ աղբին հետեւենք գործի բերումով, բայց դոք՝ ընթերցողներդ, կարող եք ավելի օգտակար զբաղմունքներ գտնել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
396 դիտում

Ուզում են Հայաստանում վերականգնել քֆուրապետությունն ու կաշառապետությունը․ բոլորդ հայտնվելու եք ճաղերի հետևում

Գնահատեք այս պահի լրջությունը․ եթե խաղաղությանը տիրություն չանենք, չի ապրի․ Նիկոլ Փաշինյան․ տեսանյութ

2 մլն 482 հազար 872 քաղաքացի․ հրապարակվել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը

ԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցով

Թե բա՝ «ՔՊ-ի վրով պռագոն են արել գողերը, ով պիտի ընտրե ՔՊ, բ*-ի տղա է», սրանց բոլորի տեղը բանտն է. Իոաննիսյան

Քֆուրի հույսին մնացած ընդդիմության մասին․ խղճում ենք ձեզ. Ռուբինյանը տեսանյութ է հրապարակել

Յունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր

ՔՊ-ի վրով պռագոն են էրել գողերը, ով բդի ընտրե ․․․ տղա է․ ձայնագրություն «Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի գործով

Արարատի մարզային քննչական վարչությունը նոր պետ ունի

Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ռուսական Առաջին ալիքի հաղորդումներից մեկում ցուցադրված քարտեզի համար

Երջանկություն է խաղաղության պայմաններում գնալ հերթական ընտրությունների. Ավանեսյան

ԱՄՆ-ն ռազմական արկածախնդրություն է ընտրում ամեն անգամ, երբ դիվանագիտական ​​լուծումը մոտ է. Արաղչի

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք

ՀՀ-ում իրավիճակը վերահսկելի է, վտանգ չկա. ինչ է հայտնի հանտավիրուսի մասին

Վիրահատությունն իմ կնոջ համար եղավ առանց ոչ մի կոպեկի, Ձեր արածն անգնահատելի է. սյունեցի տղամարդը՝ Ավանեսյանին

Ոստիկանության ծառայողները կօգտվեն արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկերից. ԱԺ-ն ընդունել է նախաձեռնությունը

24 ժամը լրացավ, կհանդիպենք դատարանում. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին

Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցության նոր փուլ․ քննարկվում են ստեղծարար ոլորտի առաջնային ուղղությունները

Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ-ի և մի շարք այլ երկրների ժողովուրդներին

Պայմանավորվում ենք՝ Գորայքում որևէ անձ առևտուր անելուց խանութից առանց ՀԴՄ-ի դուրս չգա․ վարչապետ

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 2,7 մլն դրամ արժեքով ևս 1 հողամաս վերադարձվել է համայնքին

Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ

Կաթի գնի սուբսիդավորման ծրագիրը այս շաբաթ ընդունելու ենք․ վարչապետ

Հայաստանը շարունակում է միգրացիայի կառավարման համակարգի արդիականացման աշխատանքները. ՆԳՆ

Նոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսը և 2 մեքենա. կա 4 տուժած

Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ

Հայաստանում գնաճը պահպանվել է նպատակային միջակայքում՝ միջինը մոտ 3%. ԿԲ

Հայաստանը դուրս է եկել գոյատևելու ժամանակաշրջանից, եկել է ապրելու ժամանակը. Փաշինյան

Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները

Անգեղակոթի ճանապարհը մեկ Բրեժնևն է ասֆալտ արել, մեկ՝ ես. վարչապետը կատակել է. տեսանյութ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի գրասենյակներում խուզարկություններ են

Մայիսի 28-ին ով կարող է, թող գա Հանրապետության հրապարակ, ուզում ենք ցույց տալ՝ ինչ է եղել վերջին տարիներին

Արարատի մարզի դատախազն իր դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից

ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմը քարոզարշավ են իրականացրել Գորայքում ու Անգեղակոթում

«Զովետի» ՍՊԸ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք. արտադրությունը կասեցվել է

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից

Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել

Մաղթում եմ քաղաքական ուժերի միջև բովանդակային քննարկումներ ու պոզիտիվ քարոզարշավ. Միրզոյան

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շուրջ 450 մ երկարությամբ թունելում իրականացվում են ջրամեկուսացման աշխատանքներ

Մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը