Երևան
12 °C
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի հրաժարականից հետո այդ քաղաքում լուրջ զարգացումներ են սպասվում: Արգամ Աբրահամյանի հրաժարականը գրեթե փաստ է, քանի որ նա հայտարարել է, որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորի մանդատը, որին «արժանացել է» ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում ստացած ձայների շնորհիվ:
Մամուլում այս ընթացքում արդեն մի շարք անուններ են շրջանառվել, թե ով է հավակնում Արտաշատի քաղաքապետի պաշտոնին: Խնդիրն այն է, որ այս քաղաքը միշտ եղել է Աբրահամյանների ընտանիքի «տիրապետության տակ», ուստի նրանք չեն պատրաստվում դրա ղեկավարումը հանձնել ՀՀԿ-ին: Եվ հենց այստեղ է, որ նրանց անհրաժեշտ է այնպիսի թեկնածու, որի դեպքում կասկած չեն ունենա, որ հաղթանակ կտանեն:
Մամուլում բազմիցս շրջանառվել է, որ նրանց թեկնածուն Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանն է՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբայրը: Վերջինս դա ոչ հաստատել է, ոչ էլ հերքել: Մեր տեղեկություններով, Աբրահամյանները Պողոսյանի թեկնածությունը հաղթական են համարում այն պարագայում, եթե չառաջադրվի ՀՀ նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀԿ տարածքային շտաբի պետ Ալիկ Սարգսյանը:
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չի կարող առաջադրվել այդ պաշտոնում, քանի որ Արտաշատի գրանցում չունի.
- Պարոն Սարգսյան, ՀՀԿ-ն որոշե՞լ է, թե ում է առաջադրելու Արտաշատում:
- Որեւիցե բան չի որոշվել, քննարկման փուլում է:
- Դուք ցանկություն ունե՞ք առաջադրվելու:
- Ե՞ս, ե՞ս, իմ համար դա անցած էտապ է: Ձեր ասած պաշտոնը ընդհանրապես մտքովս չի անցել, մանավանդ հիմա: Իմ համար դա անցած էտապ է: Երկրորդ, ես քաղաքի գրանցում ունեմ, ես իրավունք չունեմ:
- Երեւանի գրանցո՞ւմ ունեք:
- Այո: ... Որ այդտեղի գրանցում ունենայի էլ, էդ պաշտոնը ինձ չի հրապուրում ընդհանրապես:
- Իսկ ո՞րն է հրապուրում:
- Արդեն ոչ մի պաշտոն չի հրապուրում, ուզում եմ հանգիստ ապրել մի քիչ:
Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանը խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել էր Արարատի մարզում, սակայն չէր ստացել բավարար թվով քվեներ՝ խորհրդարան անցնելու համար:
Որպես Արտաշատի քաղաքապետի հավանական թեկնածուներ՝ այս ընթացքում շրջանառվել է նաեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Արտաշատի մասնաճյուղի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի որդու անունը, որն Արտաշատի գազի գրասենյակի ղեկավարն է, «Ավշար» գործարանի սեփականատերեր եղբայրների՝ Արայիկ եւ Արամայիս Գրիգորյանների սանիկը: Վերջինս, սակայն Արտաշատի գրանցում չունի։ Հենց այդ պատճառով է, որ քննարկվում է նաեւ հոր՝ Գազի Հովոյի թեկնածությունը, սակայն այս առաջադրումն էլ խոցելի է. նախորդ ընտրություններում Ղազարյանն առաջադրվել էր, բայց մինչ ընտրություններն ինքնաբացարկ հայտնեց՝ Արգամ Աբրահամյանին միայնակ թողնելով։ Ինքը՝ Հովհաննես Ղազարյանը, կայքերից մեկի հետ զրույցում ասել է, որ դեռ որոշում չկա, որ ինքը կամ իր որդին մասնակցելու են ընտրություններին, երբ լինի՝ տեղյակ կպահեն:
Այնպես որ այստեղ դեռ անհստակ շատ հարցեր կան, որոնք կպարզվեն խորհրդարանական մանդատների բաշխումից եւ Երեւանի ավագանու ընտրությունից հետո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT