Երևան
12 °C
Թող մեր պետության մեջ գոյություն ունեցող անարդարություններն ու բացթողումները ոչ թե հիասթափեցնեն մեզ, այլ բազմապատկեն մեր տոկունությունը: Այս մասին աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը: Օհանյանը, ինչպես գրում էր մամուլը, ապրիլի 2-ի ընտրություններում ՕՐՕ դաշինքի կրած պարտությունից հետո խորը դեպրեսիայի մեջ էր հայտնվել եւ նույնիսկ դաշինքի գրասենյակ չէր գնում: Այս հայտարարությունը, ըստ էության, նրա առաջին հրապարակային խոսքն է ընտրություններից հետո:
Նրա գրառումը ներկայացնում ենք ստորեւ.
«Մայիսի 1-ին աշխարհի 142 երկրում նշում են Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային տոնը:
Դարերի ընթացքում աշխարհը ընդունել է հայ մարդուն՝ որպես հյուրընկալության, աշխատասիրության խորհրդանիշ, որը չէր կարող զատված լինել իր ժողովրդի պատմությունից եւ անհերքելիորեն կրելու էր բոլոր արհավիրքների, պատերազմների կնիքները:
Այսօր չի ավարտվել մեր գոյության պայքարը, չեն լռել մահաբեր զենքերը, եւ հայ մարտիկը, վայր չդնելով իր զենքը, շարունակում է քարը քարին դնել՝ ջրելով հողը իր քրտինքով, երբեմն նաեւ սեփական արյամբ: Սահմանապահ զինվորի ծառայությունը, սահմանամերձ գյուղերի բնակիչների ամենօրյա քրտնաջան աշխատանքը կարծես սրբազան ծես են դառնում, դառնում են հայ մարդու ստեղծագործ մտքի, երկաթե կամքի եւ ամենօրյա համառ արարումների մի ապրեցնող ու հերոսական պատմություն:
Այսօր յուրաքանչյուրս պարտք ունենք մեր հայրենիքի, հերոսացած մարտիկների շիրիմների, նրանց սեւազգեստ մայրերի, սահմանը պահող զինվորների, հողի անխոնջ մշակների առջեւ:
Թող մեր պետության մեջ գոյություն ունեցող անարդարություններն ու բացթողումները ոչ թե հիասթափեցնեն մեզ, այլ բազմապատկեն մեր տոկունությունը, իմաստությունն ու արիությունը ՝ դառնալով պայքարի պատրաստ լինելու նոր կոչ, որովհետեւ այսօր էլ սահմանին ընդհատվող երիտասարդ կյանքերը, հակառակորդի մասշտաբային զորավարժությունները յուրահատուկ հաղորդագրություն են ապագա մարտահրավերների եւ սպառնալիքների մասին, որոնց լրջորեն չնախապատրաստվելը կբերի անդառնալի հետեւանքների:
Սիրելի´ հայրենակիցներ, սահմանն անառիկ պահող զինվորներ եւ հրամանատարներ, սահմանամերձ գյուղերում ապրող մշակներ եւ հողագործներ, քաղաքացիական կյանքում ամեն օր հերոսացող ուսուցիչներ, բժիշկներ, մտավորականներ, այսօր բոլորի´ս տոնն է, որովհետեւ մեզանո´վ՝ մեր անմնացորդ նվիրումով ու տքնաջան աշխատանքով է կանգուն Հայաստանը, մեզանո´վ է անառիկ Արցախը:
Թող գալիքը հայ ժողովրդի համար նշանավոր դառնա նորանոր հաղթանակներով եւ ազգային երազանքների իրականացմամբ: Բոլորին խաղաղ արարումի բերկրանք եմ մաղթում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT