Երևան
12 °C
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակի 3-րդ տեղն զբաղեցնող մանկավարժ Սոնա Աղեկյանը համոզված է, որ ՀՀԿ-ն վարչական ռեսուրս է կիրառում քարոզարշավի ընթացքում եւ բերում է նաեւ օրինակներ: Armtimes.com-ը Սոնա Աղեկյանի հետ զրուցել է քարոզարշավի ընթացքի կուսակցության ֆինանսական միջոցների եւ ԶԼՄ-ների կողմից լուսաբանման վերաբերյալ:
- Ո՞նց եք գնահատում քարոզարշավի ընթացքը:
- Մինչեւ այս պահը քարոզարշավը նորմալ ընթանում է, բայց ՀՀԿ-ն իր վարչական ռեսուրսներն ամեն կերպ օգտագործում է: Ես արդեն ունեմ փաստեր, երբ որ գրադարանավարներն իրենց աշխատանքային օրերին բարձրանում են բազմաբնակարան շենքեր, քարոզչություն են իրականացնում, նաեւ սոցիոլոգիական հարցումներ են անցկացնում: Գիտենք, որ սոցիոլոգիական հարցում անցկացնելու իրավունք չունեն գրադարանավարները, պետք է մասնագետները դա իրականացնեն:
ՀՀԿ-ն, իհարկե, իր ողջ վարչական ռեսուրսն օգտագործում է: Եթե սա չհաշվենք մնացած առումներով այս պահին նորմալ է ընթանում:
- Ցուցակագրումների կամ այլ ընտրախախտումների դեպքերի մասին ահազանգեր ստանո՞ւմ եք:
- Ցուցակագրման դեպքերի մասին արդեն երեք հոգի զանգահարել է, ասել է, որ ցուցակագրում է կատարվում, բայց քանի որ իրենք չունեին ոչ մի ձայնագրություն, այս պահին ես այդ մասին չեմ կարող բարձրաձայնել:
- Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից քարոզչական հիմնադրամներում ամենամեծ մուտքն արված է ՀՀԿ-ի հաշվին՝ մոտ 50 մլն դրամ, «Ելք» դաշինքին՝ 1 մլն դրամ գումար, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադրամում գումար մուտք չի արվել: Ֆինանսական խնդիրնե՞ր կան:
- Մենք սպասում ենք աշխատանքային օր լինի, վաղն արդեն գումարը կլինի:
- Ֆինանսական խնդիր չկա՞:
- Չէ, ֆինանսական որեւէ խնդիր չկա, այս պահին ամեն բան նորմալ է, վաղն այդ մուտքը կերեւա:
- Երեկ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն տարածեց, ըստ որի ԶԼՄ-ները հավասարաչափ չեն լուսաբանում երեք քաղաքական ուժին, այլ նախապատվությունը տալիս են ՀՀԿ-ն եւ «Ելք» դաշինքին: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է նման պատկեր ստացվել:
- Իրավիճակն ստեղծվել է, որովհետեւ, երբ բացում ենք ԶԼՄ-ները լուսաբանվում է ՀՀԿ-ի եւ «Ելք»-ի քարոզարշավը: Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, ապա ես նկատում եմ, որ լրատվամիջոցներին ուղղորդում են եւ նաեւ այս ձեւով են ազդում քարոզարշավի ընթացքի վրա: «Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզարշավի մասին շատ քիչ է լուսաբանվում: Հուսով եմ, որ լրատվամիջոցներն իմանալով, որ մենք եւս մոնիտորինգ ենք իրականացնում, հետեւում ենք, թե ինչպես է ընթանում քարոզարշավի լուսաբանումը, արդեն կարող են հավասարաչափ լուսաբանել երեք կողմերին էլ:
- Երեկվա հայտարարությունից մինչ այս պահը որեւէ փոփոխություն նկատե՞լ եք ԶԼՄ-ների հրապարակումներում:
- Այո, նկատել եմ փոփոխություններ այդ հայտարարությունից հետո: ԶԼՄ-ներն սկսեցին ավելի ակտիվ լուսաբանել նաեւ «Երկիր Ծիրանիի» քարոզարշավը: Մինչ այդ պահն առավելությունը տրված էր իշխող կուսակցությանը եւ մյուս կողմին:
Նշենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր քարոզչություն է իրականացրել Էրեբունի վարչական շրջանում: Կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյան անձամբ բուկլետների տեսքով քաղաքացիներին է բաժանել իրենց ծրագիրն ու կոչ արել քվեարկել «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT