Արգամ Աբրահամյանը չի՞ զբաղվում թիկնապահի ազատության հարցով. նա դեռ կալանավորված է

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի թիկնապահ Գեղամ Հակոբյանը, որ կալանավորվել էր խորհրդարանական ընտրություններից առաջ, շարունակում է կալանքի տակ մնալ: Այդ մասին մեր զրույցում հայտնեց նրա եղբայրը՝ Ալբերտ Հակոբյանը:

Վերջինս ավելի վաղ մեր զրույցում հույս էր հայտնել, որ ընտրություններից հետո Արգամ Աբրահամյանը կզբաղվի եղբոր գործով, եւ նա ազատ կարձակվի:

Այսօր, սակայն նշեց, որ ինքը Ծաղկաձորում է աշխատում եւ մինչեւ այժմ իրեն չի հաջողվել հանդիպել Արգամ Աբրահամյանին՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է լուծվի եղբոր ազատության հարցը:

«Ես Ծաղկաձորում եմ, չեմ կարողացել հանդիպել, հեռախոսով էլ չեմ կարող կապ հաստատել հետները, ոչ մի բան չգիտեմ»,- ասաց Ալբերտ Հակոբյանը:

Գեղամ Հակոբյանը Արտաշատում գործող «Ամորե» գիշերային ակումբի տնօրենն էր: Ըստ Քննչական կոմիտեի՝  ձերբակալվել էր ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու մեղադրանքով:

Կոմիտեն պարզել էր, որ «2016 թ. մարտի 6-ից մինչեւ 2017թ. հունվարի 16-ը ներառյալ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի 137ա հասցեում վարձակալված տարածքն օգտագործվել է որպես ամենօրյա գիշերային ակումբ՝ («Ամորե» գիշերային ակումբ)՝ առանց պետական գրանցման եւ առանց ՊԵԿ հարկային տեսչության որեւէ ստորաբաժանումում հաշվառվելու, եւ զբաղվել հեստապար ունեցող հանրային սննդի կազմակերպմամբ, որտեղ առանց որեւէ գրավոր աշխատանքային պայմանագրի ներգրավվել են մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ»։

Ալբերտ Հակոբյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ իր կարծիքով եղբոր ձերբակալությունը ընտրությունների հետ է կապված, այլապես այդ ակումբը վաղուց էր աշխատում, եւ խնդիր չէր եղել:

Հիշեցնենք. այս ձերբակալությունը հետաքրքիր էր նրանով, որ տարիներ շարունակ նման գործունեություն ծավալած անձը իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել միայն այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանը լքեց վարչապետի պաշտոնը, իսկ նրա որդին ընտրություններում առաջադրվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակով:

Բացի Գեղամ Հակոբյանից ընտրությունների նախաշեմին ոստիկանության ուշադրության կենտրոնում էին հայտնվել նաեւ Արգամ Աբրահամյանի այլ կողմնակիցներ, այդ թվում ԲՀԿ-ական ակտիվիստ Գարսեւան Վարդանյանը, Արգամ Աբրահամյանի կողմնակիցներից Գեղամ Ավագյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7739 դիտում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին

Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ

Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ