Երևան
12 °C
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) դեռեւս հստակեցված չէ, թե երբ է անցկացվելու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը: Յոթ կողպեքի տակ է նաեւ առաջադրված թեկնածուների անունները:
Բայց շարունակվող այս գաղտնապահությունը եւ զուգահեռաբար ստացվող այլ տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Ցեղասպանության թանգարանի տնօրենի հավակնորդներից մեկը կարող է լինել այժմ Ավստրիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, պատմաբան Արման Կիրակոսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, մեր հարցին պատասխանելով, ասել էր, որ թանգարանի տնօրենի թեկնածուները երեքն են: Բայց անունները հայտնել չէր կամեցել` պատճառաբանելով, որ գուցե ինչ-որ մի պահի նրանցից մեկը հրաժարվի մասնակցել ընտրությանը: Համաձայն կարգի` ԳԱԱ ինստիտուտի տնօրենի թեկնածուներին կարող են առաջադրել տվյալ ինստիտուտի գիտական խորհուրդը, բաժանմունքի բյուրոն եւ ակադեմիկոսները, իսկ ընտրությունը ի վերջո կատարվելու է ԳԱԱ նախագահության նիստում:
Յուրի Սուվարյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր, որ թեկնածուներից մեկը կարող է լինել Արման Կիրակոսյանը:
Իսկ այս օրերին հայտնի դարձավ, որ իշխանությունները քննարկում են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին Ավստրիայում կամ միջազգային որեւէ կառույցում դեսպան նշանակելու հարցը:
Չի բացառվում, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի մրցույթն ու նաեւ թեկնածուների անունների հրապարակումը ձգձգվում է այնքան ժամանակ, քանի դեռ վերջնական որոշում չկա, որ Ավստրիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում Արման Կիրակոսյանին փոխարինելու է Դավիթ Հարությունյանը: Ու այդ որոշումից կախված էլ Կիրակոսյանի անունը թեկնածուների շարքում կամ կհայտարարվի, կամ չէ:
ԳԱ ակադեմիայից այսօր էլ ասում են` դեռ ճշտելու հարցեր կան ու հույս են հայտնում, որ դրանք վերջնականապես կպարզվեն մայիսի ընթացքում: Նոր կառավարությունն էլ հենց մայիսի վերջին է ձեւավորվելու, որտեղ Դավիթ Հարությունյանը, փաստորեն, հնարավոր է տեղ չունենա:
Գործող տնօրեն Հայկ Դեմոյանը մեր զրույցում չէր թաքցրել, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի թեկնածուներից մեկն ինքն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT