Երևան
12 °C
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) գոհ է Եվրոպայի 2017 թ. առաջնության իր արդյունքից: Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացած մրցաշարում նա բրոնզե մեդալի համար պայքարում առավելության հասավ թուրք Աբդի Զուրնաչիի նկատմամբ (10:0): Մինչեւ այդ կիսաեզրափակչում եզրափակչի ուղեգիրը զիջել էր Ռուսաստանը ներկայացնող Ախմեդ Չակաեւին (11:1): Armtimes.com-ի հետ զրույցում նա ամփոփեց իր ելույթները:
«Գոհ եմ այնքանով, որ կարողացա մեդալով վերադառնալ, բայց գիտեմ, որ կարող եմ ավելին: Կիսաեզրափակչում պարտվեցի ուժեղ մարզիկի, բայց չեմ մտածում, որ սա առավելագույնն էր, ինչ կարող էի անել Եվրոպայի առաջնությունում. ես ավելի ուժեղ մարզիկի էլ եմ հաղթել, ուղղակի Չակաեւի հետ չի ստացվում գոտեմարտել, բայց ամեն ինչ պետք է անեմ, որ կարողանամ հաղթել»,- ասաց նա:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը նույնպես գոհ է եղել Ֆրանգուլյանի արդյունքից: Նա խոսել է մարզիկի հետ եւ գովել հատկապես Աբդի Զուրնաչիի հետ գոտեմարտի համար:
«Նա ինձանից ավելին է սպասում, ասում է, որ արդեն ժամանակն է, որ չեմպիոն դառնամ, բայց գոհ էր, որ մեդալ նվաճեցի, ու հատկապես 3-րդ տեղի համար գոտեմարտը շատ ուրախացրեց նրան»,- ասաց նա:

Մայիսի 2-7-ն ընթացած Եվրոպայի առաջնությունում մինչեւ կիսաեզրափակիչ հասնելը Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում հաղթել էր սլովակ Միկոլա Բոլոտնյուկին (5:4), իսկ քառորդ եզրափակչում՝ բուլղարացի Դիմիտար Լյուբոմիրով Իվանովին (13:2): Կիսաեզրափակչում նրան հաղթած Չակաեւն էլ եզրափակչում պարտվեց Ռիո 2016-ի չեմպիոն վրացի Վլադիմիր Խինչիգաշվիլուն (10:9):

Եվրոպայի առաջնությանը նախորդող մի քանի ամիսները բավական ծանրաբեռնված են եղել ազատոճայինների համար, եւ հիմա Ֆրանգուլյանը պատրաստվում է մի փոքր հանգստանալ, ապաքինվել մի քանի թեթեւ վնասվածքներից, այնուհետեւ կրկին պատրաստվել մրցաշարերի: Առաջիկա խոշոր ստուգատեսն օգոստոսին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունն է:
«Հանգստանալուց հետո կսկսենք մարզումները, հավաքները, մրցաշարերը եւ կնախապատրաստվենք աշխարհի առաջնությանը: Այնտեղ հիմնական նպատակս կլինի պատվով հանդես գալ»,- ասաց նա:
Եվրոպայի 2017 թ. առաջնությունից Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը վերադարձավ 3 մեդալով: Բացի Վալոդյա Ֆրանգուլյանից՝ բրոնզե մեդալներ նվաճեցին նաեւ Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT