Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

23/06/2026 schedule19:27

Այսօր՝ հունիսի 23-ին, Եվրոպական հանձնաժողովը գործարկել է Կապակցվածության օրակարգի հարթակը (Connectivity Agenda Platform) և միջազգային ֆինանսական հաստատությունների հետ կնքել համաձայնություններ, որոնց միջոցով ակնկալվում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրո արժողությամբ ռազմավարական ներդրումներ Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում կապակցվածության զարգացման համար։

Այդ մասին հայտնում են ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակից։

Հարթակը ներկայացվել է բարձր մակարդակի նախարարական հանդիպման ընթացքում, որը հյուրընկալել էին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, ԵՄ միջազգային գործընկերությունների հարցերով հանձնակատար Յոզեֆ Սիկելան և ԵՄ կայուն տրանսպորտի հարցերով հանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասը։

Հանդիպմանը մասնակցել են ԵՄ անդամ պետությունների, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի Հանրապետության, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ուզբեկստանի տրանսպորտի նախարարները և բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես նաև G7-ի և միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները՝ Global Gateway ռազմավարության շրջանակում խթանելու միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգը։

Կապակցվածության օրակարգի հարթակը կծառայի որպես շրջանակ մասնակից երկրների, միջազգային ֆինանսական հաստատությունների և շահագրգիռ այլ կողմերի համար՝ տրանսպորտի, էներգետիկայի, թվային կապակցվածության և առևտրի ոլորտներում ներդրումների ու քաղաքական քայլերի համակարգման նպատակով։

Տարածաշրջանի հետ համագործակցությունն առավել ամրապնդելու նպատակով մասնակիցները նաև համաձայնել են ամրապնդել Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի գործառնական արդյունավետությունը։ Նրանք Եվրոպական հանձնաժողովին հրավիրեցին գնահատել միջանցքի գործունեությունը և դրա մրցունակությունը բարձրացնելու նպատակով առաջարկել առաջնահերթ գործողություններ։

Կապակցվածության օրակարգի իրականացմանն աջակցելու նպատակով Եվրոպական հանձնաժողովը ստորագրել է մտադրությունների մասին հայտարարություններ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ, որոնց միջոցով ակնկալվում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրոյի ներդրումներ Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների, սահմանային անցակետերի, ինչպես նաև առևտրի դյուրացմանն ուղղված նախագծերի համար։

Ներդրումները կնպաստեն միջսահմանային կապերի բարելավմանը և միջանցքի երկայնքով առևտրի խթանմանը։

Նախապատմություն

Միջտարածաշրջանային կապի օրակարգը, որը ներկայացվել է 2025 թվականի հոկտեմբերին Լյուքսեմբուրգում կայացած միջտարածաշրջանային անվտանգության և կապի նախարարական հանդիպման շրջանակներում, մաս է կազմում ԵՄ-ի «Global Gateway» ռազմավարությանը։ Օրակարգի նպատակն է ամրապնդել Եվրոպական Միության և Կենտրոնական Ասիայի միջև տրանսպորտային, էներգետիկ և թվային կապակցվածությունը Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի միջոցով, ինչպես նաև համակարգել ռազմավարական ներդրումներն ու կարգավորիչ համագործակցությունը։

2025 թվականի նոյեմբերին Տաշքենդում անցկացված Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի (TCTC) և Կապակցվածության ներդրողների ֆորումի ընթացքում մասնակիցներն ընդգծել են միջանցքի աճող ռազմավարական նշանակությունը՝ որպես Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կայուն, դիմակայուն և արդյունավետ կապ ապահովող երթուղի։

ԵՄ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսը նշել է, որ

աճող հակամարտության պայմաններում ոգևորիչ է տեսնել, որ այսքան երկրներ միավորվում են մեկ ընդհանուր ծրագրի շուրջ։ Մեզ անհրաժեշտ են հուսալի առևտրային ուղիներ, և Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը դարձել է հենց այդպիսի ուղի։ Առաջիկա 15 տարիների ընթացքում այս երթուղով առևտրաշրջանառությունը կարող է աճել հնգապատիկ։ Այդ նպատակի իրագործման համար անհրաժեշտ է, որ մենք համախմբենք ջանքերը։ Արդեն իսկ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր և նախաձեռնություններ։ Հարթակը կկապակցի դրանք, կլրացնի մնացած ենթակառուցվածքային բացերը և կապահովի երթուղու ամբողջական փոխկապակցվածությունը՝ սկզբից մինչև վերջ։

ԵՄ միջազգային գործընկերությունների հարցերով եվրոպական հանձնակատար Յոզեֆ Սիկելայի խոսքով․

«Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը վերածվում է Եվրոպան և Ասիան կապող կենսական կամրջի։ Այս նոր ներդրումային համաձայնագրերի շնորհիվ մենք արդիականացնում ենք ենթակառուցվածքները, բարելավում սահմանային անցակետերը և նպաստում այնպիսի երթուղու ձևավորմանը, որն ավելի արագ է, ավելի հուսալի և ավելի լավ կապակցված։ Սա միայն տրանսպորտային կապերի զարգացման մասին չէ։ Այն վերաբերում է նաև մրցունակության բարձրացմանը, էներգետիկ անվտանգության ամրապնդմանը և այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնցում քաղաքացիներն ու տնտեսավարողները կարող են վստահ լինել, որ առևտրային և տրանսպորտային կապերը կպահպանվեն նույնիսկ աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում»։

ԵՄ կայուն տրանսպորտի և զբոսաշրջության հարցերով եվրոպական հանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասը նշել է, որ մրցունակ տնտեսությունները հիմնված են զարգացած տրանսպորտային ցանցերի և ամուր կապակցվածության վրա։ Մինչև 2 միլիարդ եվրոյի ռազմավարական ներդրումների ներգրավմամբ մենք արդիականացնում ենք տրանսպորտային ենթակառուցվածքները, ամրապնդում սահմանային անցակետերը և դյուրացնում առևտուրը։ Սա կբացի նոր տնտեսական հնարավորություններ Եվրոպայի և նրա գործընկերների համար՝ Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում, կբարձրացնի դիմակայունությունը և շոշափելի օգուտներ կբերի թե՛ բիզնեսին, թե՛ քաղաքացիներին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
271 դիտում

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ