Գոհար Հարությունյան. նպատակն է մասնակիցներ ունենալ գեղեցկության հեղինակավոր մրցույթներում

12/05/2017 schedule19:50

Շուտով կգործարկվի «Միսս Հայաստանի» պաշտոնական կայքը, եւ երիտասարդ աղջիկները կկարողանան ուղարկել մրցույթին մասնակցելու հայտերը: «Միսս Հայաստան» հիմնադրամի նախագահ, «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» մրցույթներում հաղթող դարձած Գոհար Հարությունյանի նախաձեռնությամբ նոր կազմկոմիտե է հավաքվել, կապեր են հաստատվել ՀՀ Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների հետ, որպեսզի համահայկական գեղեցկության մրցույթ անցկացվի: Armtimes.com-ի հետ զրույցում Գոհար Հարությունյանը մանրամասներ ներկայացրեց նախաձեռնությունից եւ դրա նպատակներից:

«Մեր նպատակն է մասնակիցներ ունենալ միջազգային բարձրակարգ, հեղինակավոր մրցույթներում: Մեր հարեւան երկրները մասնակցում են «Միսս աշխարհ», «Միսս տիեզերք» մրցույթներին, իսկ մենք՝ ո՛չ: Այդ հնարավորությունը ստանալու համար պետք է ունենանք կայուն, ամենամյա ազգային մրցույթ՝ որոշ մակարդակով, չեմ ասում, որ ամեն տարի պետք է լինի շատ ճոխ՝ չնայած անում ենք ամեն բան, որ շատ ճոխ ազգային մրցույթ լինի, քանի որ մենք նոր ենք սկսել, ուզում ենք մեր հեղինակությունը բարձրացնել եւ մեծացնել վստահությունն այս ոլորտի նկատմամբ»,- ասաց նա:

Գոհար Հարությունյանի համար առաջնայինը «Միսս աշխարհում» եւ «Միսս տիեզերքում» մասնակիցներ ունենալն է, սակայն այստեղ մի խոչընդոտ կա: Այդ հեղինակավոր մրցույթների կազմակերպիչները հնարավոր է՝ պահանջեն, որ Հայաստանը մասնակցության հայտ ներկայացնի մի քանի տարի կայուն ազգային մրցույթ ունենալու դեպքում:

«Մենք կփորձենք ինչ-որ բան անել, որ զիջումների գնան, եւ կարողանանք հենց առաջին տարվանից մասնակցել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ, եթե չստացվի, ապա մինչեւ «Միսս աշխարհին» եւ «Միսս տիեզերքին» մասնակցելու իրավունք ստանալը կփորձեն այլ հեղինակավոր մրցույթների մասնակցել:

«Միսս Հայաստան» մրցույթին մասնակցության հայտեր կարող են ներկայացնել 168 սմ-ից բարձր հասակ ունեցող 17-26 տարեկան չամուսնացած աղջիկները, որոնք ունեն հայկական արմատներ: Առաջին փուլը կլինի առցանց: Մասնագետները որոշում կկայացնեն ուղարկած լուսանկարների հիման վրա, ապա կհրավիրեն 2-րդ փուլին: Գոհար Հարությունյանը հույս ունի, որ մասնակցության ցանկություն կհայտնեն անգամ Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերում ապրող աղջիկները:

«Կնախապատրաստենք նրանց: Եթե անգամ շատ անպատրաստ լինեն, եւ չհասցնենք, ապա կշարունակենք աշխատել նրանց հետ, որ մյուս տարի մասնակցեն: Մարզերի աղջիկների համար զիջումների պետք է գնանք, որպեսզի գումար չծախսեն հագուստի եւ մրցույթի ընթացքում ապրուստն ապահովելու համար: Ինձ համար նաեւ շատ կարեւոր է, որ լինի մրցանակային լավ ֆոնդ, քանի որ գիտեմ, որ դա էլ ոչ պակաս նշանակություն ունի մեր օրերում, եթե ոչ մասնակիցների, ապա նրանց ծնողների համար»,- ասաց նա:

Մրցույթի ժամկետները դեռ հաստատված չեն: Գոհար Հարությունյանը գիտի միայն, որ այն կայանալու է սեպտեմբերին: Ամսաթվերի վերաբերյալ որոշում կկայացվի մոտ օրերս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5643 դիտում

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը