Փոստանջյանի դստերը բերման ենթարկելու լուրերն իրական չեն․ ոստիկանություն

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում Երևանի ավագանու անդամի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
«Մայիսի 14-ին, Երևանի ավագանու անդամի թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբից ստացվել է Երևանի ավագանու անդամի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա կողմնակիցների կողմից շտաբի տարածք ապօրինի ներխուժման վերաբերյալ ահազանգ: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողներին Զ. Փոստանջյանը բանավոր հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նշված շտաբում կատարվում է ընտրական բնույթի հանցագործություն: Ոստիկանության ծառայողները շտաբում գտնվողներից, այդ թվում՝ Զ. Փոստանջյանից և նրան ուղեկցող անձանցից պահանջել են դուրս գալ տարածքից, չխոչընդոտել ինչպես շտաբի բնականոն աշխատանքը, այնպես էլ ոստիկանության ծառայողների գործողություններին: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով դեպքի վայրում պետք է կատարվեր զննություն, համապատասխան անձանցից վերցվեր գրավոր բացատրություններ, իսկ Զ. Փոստանջյանից՝ հանցագործության մասին հաղորդում: Ինչպես Զ. Փոստանջյանը և նրա կողմնակիցները, այնպես էլ շտաբում գտնվող լրագրողները հրաժարվել են ենթարկվել տարածքից դուրս գալու՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին՝ պնդելով, որ բոլոր գործողությունները կատարվեն իրենց և լրագրողների ներկայությամբ: Այսպիսով, ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս հնչեցված՝ տարածքից դուրս գալու վերաբերյալ խնդրանքները և հորդորները դիտավորությամբ անտեսվել են: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների համաձայն կողմնակի անձինք իրավունք չունեն ներկա գտնվել քրեադատավարական գործողությունների կատարմանը, ուստի տարածքից դուրս գալու վերաբերյալ նշված անձանց ներկայացված ոստիկանության պահանջները բխել են օրենքից: «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջների կատարումը պարտադիր է բոլոր քաղաքացիների և պաշտոնատար անձանց համար: Դրանք չկատարելը կամ ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող գործողություններն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: Նկատի ունենալով հիշյալ անձանց կողմից ոստիկանության ծառայողներին անհնազանդության շարունակական բնույթը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի հիմքով կիրառվող ֆիզիկական ուժի գործադրմամբ Զ. Փոստանջյանը դուրս է բերվել տարածքից: Վերջինիս նկատմամբ բերման ենթարկելու կամ ձերբակալման գործողություններ չեն իրականացվել:
ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ ընտրակեղծիքների դեմ պայքարի պատրվակով թեկնածուների նախընտրական շտաբներ ներխուժելը, այնտեղ գտնվող անձանց որևէ գործողություն կատարելու պահանջներ ներկայացնելը և խուզարկության փորձերը հանդիսանում են իրավախախտումներ ծնող և դրանց կատարումը սադրող գործողություններ, որոնք կարող են ունենալ քրեաիրավական հետևանքներ: Ինչ վերաբերվում է Զ. Փոստանջյանի դստերը բերման ենթարկելու վերաբերյալ որոշ լրատվամիջոցների հրապարակումներին, ապա դա իրականությանը չի համապատասխանում,-ասվում է հաղորդագրությունում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3948 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս