Երևան
12 °C
Երեւանի ավագանու ընտրություններն աննախադեպ եղան: Հայաստանի ընտրությունների պատմության մեջ դժվար է հիշել մի դեպք, երբ ընտրակաշառքի մեխանիզմը ապացուցող այնպիսի փաստաթղթեր հրապարակված լինեն, ինչպես այս անգամ: «Ուղեցույց ընտրակաշառք բաժանողի համար» պայմանական անունով թուղթը, ՊՊԾ գնդից ֆաքսով ուղարկած ձայները, ընտրակաշառք բաժանողի հետ պայմանագրի ձեւը, ցուցակներ, որոնք պարունակում են հստակ գումարների մասին նշումներ, անուններ եւ այլն: Նախկինում չի եղել նաեւ տեսագրություն, որից երեւա, թե ինչպես են որեւէ շտաբում ընտրողների անուններ կարդում, որոնք շտաբից դուրս են գալիս գումար ստացած ու դա տեղավորում իրենց գրպաններում: Սրանց ավելացնենք ՀՀԿ շտաբում սեղանի տակ գումար պահողների, «բեզեի ռեցեպտ» գրողների մասին տեսանյութերը:
Մի քանի օր առաջ Արմեն Աշոտյանը, կամ գուցե Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե ընտրակաշառքը մի ուրվական է, որի մասին բոլորը խոսում են, բայց ոչ ոք չի տեսել:
Այն ժամանակ, երբ նման հայտարարություն էր հնչում, այդպես էլ կար: Բոլորը գիտեին ընտրակաշառքի մասին, որովհետեւ կամ անձամբ տալիս ու վերցնում էին, կամ հարեւաններն ու բարեկամներն էին տալիս ու վերցնում եւ դրա մասին պատմում, բայց երբեւէ հրապարակային կերպով այդ պրոցեսն իր ամբողջ վեհությամբ չէր երեւացել որեւէ մեկի աչքին:
Այս անգամ դա տեղի ունեցավ, ինչը չի կարող անհետեւանք մնալ: Խոսքը իրավական հետեւանքի մասին չէ: Դա կարող է լինել, կարող է չլինել, կարող է լինել եւ ոչինչ չփոխել:
Խոսքը մարդու`ընտրողի հոգեբանության մեջ հնարավոր հետեւանքի մասին է:
Մի բան է, երբ քո տուն գալիս է որեւէ ծանոթ մարդ, բարեւում, հետո հարցեր տալիս, գուցե աչքով-ունքով նաեւ հասկացնում, որ առանձին բան ունի խոսելու եւ հետդ մտնում լոգարան: Դա անձնական վիճակ է, դու մտածում ես, որ դա միայն քո ծանոթն է ու միայն քո տուն եկավ, քեզ է մտերմաբար աչքով-ունքով ինչ-որ բաներ է ասում, գումար տալիս եւ այլն:
Բոլորովին այլ բան է, երբ դու տեսնում ես, որ դա քո անձնական գործը չէ, դու միակը չես, որին քո ծանոթը բարեւում է եւ աչքով-ունքով անելով՝ տանում լոգարան: Տեսնում ես, որ ինչ-որ թվով մարդիկ նախապես պարապում են, անգիր անում, թե ինչպես բարեւեն եւ ինչպես լոգարանի ճանապարհը ցույց տան, հետո նոր միայն գալիս քո տուն: Նաեւ հասկանում ես, որ այդ սահմանափակ թվով մարդիկ քո նման հազարավորների տներն են մտնում, նույն բարեւն ասում ու նույն կերպ տանում լոգարան:
Հայաստանի բոլոր ընտրություններից առաջ, դրանց ընթացքում եւ հետո խոսվել է ընտրակաշառքի մասին: Հասարակության որոշակի շերտը չի վարանել անգամ ամենավերջին վիրավորանքները հասցեագրել ընտրակաշառք վերցնող քաղաքացիներին`նրանց անվանել հոտ, անողնաշար եւ այլն:
Սույն որակումներն, իհարկե, հասել են հասցեատերերին, սակայն չէին կարող եւ չեն ունեցել որեւէ ազդեցություն, որովհետեւ առաջին հերթին առաջացրել են ագրեսիվ ինքնապաշտպանական բնազդ՝ սրանից բխող արդարացումների փաթեթով, մեղադրողի հասցեին կոնտր մեղադարանքներով, ընդդիմության ծախված լինելու, ոչինչ չի փոխվելու եւ այլ տրաֆարետային հայտարարություններով:
Ընտրակաշառք վերցնողներն այսպիսով ձեռք են բերել հզոր պաշտպանական շերտ եւ ընտրությունից ընտրություն անում են նույն բանն ու հաջողությամբ ծածկվում դրանով:
«Ընտրակաշառք բաժանողի ուղեցույցը» պատռում է պաշտպանական այդ շերտը: Մարդը, ով ինչ-ինչ բացատրություններով գնում է ընտրակաշառք վերցնելուն, այդ թղթի շնորհիվ դեմ դիմաց կանգնում է հոտի մի մասնիկը լինելու փաստի առաջ:
Ինչպես հաղթահարել այս տհաճ վիճակը: Սա բարդ խնդիր է, որը չի լուծվի առանց կողմնակի օգնության: Իսկ օգնությունը տվյալ դեպքում երկու ուղղությամբ կարող է լինել: Առաջինը` օգնել ընտրակաշառք վերցնողներին հնարավորինս արագ եւ առանց տրավմաների մոռանալ տեղի ունեցածը: Դրա համար պետք է հիշել բոլոր ժամանակների ծախվածներին, կամ, անընդհատ հիշեցնել, որ միայն զենքով կա փրկություն, կամ, որ ընդդիմությունն էլ իր սխալներն ունի եւ այլն: Ընտրակաշառք բաժանողները բնականաբար շատ արագ այս մասը կապահովեն:
Երկրորդ`թույլ չտալ, որպեսզի ընտրակաշառ վերցնողը մոռանա դրա մասին, հիշեցնել այնքան ժամանակ, մինչեւ նրա մոտ հոտը լքելու անբեկանելի ցանկություն առաջանա եւ օգնել արժանապատիվ եւ հաղթանակած հեռանալ այդտեղից:
Ի տարբերություն առաջինի, այս դեպքում այնքան էլ հստակ չէ հասարակության այն շերտը, որ կցանկանա կատարել այս աշխատանքը: Լրատվամիջոցնե՞րը: Դրանց մեծ մասը ընտրակաշառք բաժանողների օրակարգն են սպասարկում: Ընտրակաշառք վերցնողներին անխնա քննադատողնե՞րը: Նրանց մեծ մասն էլ մեծ բավականություն է ստանում այդ գործից, որովհետեւ դրանով նաեւ ընդգծում է սեփական անկաշառությունը: Իսկ գուցե միջազգային կառույցնե՞րը` Հայաստանում գործող դրամաշնորհային կազմակերպությունների միջոցով: Այս դեպքում էլ մեծ շահագրգռվածություն չի կարող լինել, որովհետեւ, եթե չլինի այդ շերտը, աշխատանքի դաշտ էլ առանձնապես չի մնա: Մնում են քաղաքական ուժերը: Թե քանի քաղաքական ուժ կա Հայաստանում, որ ընտրողներին քաղաքացու եւ ոչ թե հոտի տրամաբանությամբ է մոտենում, արդեն այլ թեմա է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT