Ադրբեջանի ԱԳՆ. Ափսոս, որ հայերն ազդում են Մոսկվայի արտաքին եւ ներքին քաղաքականության վրա

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի գործունեությունը կասեցնելու որոշումը գնահատել է որպես խտրականություն եւ կողմակալություն: Ադրբեջանցի պաշտոնյան հիշեցրել է, որ ՌԴ-ում գործում է նաեւ Ռուսաստանի հայերի միությունը, եւ այս քայլով Ռուսաստանը խախտում է հավասարակշռությունը: 

«Կոնգրեսի գործունեության կասեցումը մենք գնահատում ենք որպես ոչ բարեկամական քայլ: Ափսոսում ենք, որ հայկական սփյուռքն այսպիսի մեծ ազդեցություն ունի Ռուսաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության վրա: Դա կանդրադառնա ռուս-ադրբեջանական միջպետական հարաբերությունների վրա: Նման անսպասելի եւ անհասկանալի որոշումը բազմակողմանի գործակցության դինամիկ զարգացման փուլում ցույց է տալիս, թե ինչքան վտանգավոր կարող է լինել հայկական քաղաքականության հարվածը ռուս-ադրբեջանական հարաբերություններին: 

Ռուսաստանը, որպես հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական միջնորդներից մեկը, կարեւոր պարտավորություններ է ստանձնել, որոնց բարեխիղճ իրականացումը պահանջում է, որ ազգամիջյան հարաբերությունները կարգավորելիս հավասարակշռություն պահպանվի, եւ արդարության սկզբունքը չխախտվի: Կոնգրեսը փակելու որոշումը կարող է բացասական անդրադառնալ նաեւ ՌԴ միջնորդական առաքելության վրա», ասել է Հաջիեւը: 

Ադրբեջանական կազմակերպության գործունեությունը կասեցվել է Արդարադատության նախարարության դատական հայցից հետո: Պատճառը կազմակերպության կանոնադրության անհամապատասխանությունն է ՌԴ օրենսդրությանը, ըստ որի հասարակական կազմակերպությունները չեն կարող ֆինանսավորվել արտասահմանից: Իսկ այս կազմակերպությունն ամեն ամիս ֆինանսական աջացություն էր ստանում Բաքվից՝ իշխանամետ շրջանակներից: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3062 դիտում

Տաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ

Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը

Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան

Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ

Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին

Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը

Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ

Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ

Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա

Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը

Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ

Լեհաստանում նախագահական ընտրություններ են

Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով

58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին

Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան

Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը

Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ

Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ

Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում

Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան

Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան

Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան

Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը