Երևան
12 °C
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ իր ներկայացուցիչները սկսել են բանակցությունների նոր փուլ, որի նպատակն է վերջ դնել Գազայում պատերազմին:
Միևնույն ժամանակ իսրայելցի զինվորականները հայտարարել են լայնածավալ հարձակման մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով հաղթել ՀԱՄԱՍ-ին և ազատել գոտում մնացած պատանդներին։
Ինչի՞ շուրջ են բանակցում արկերի հարվածներին զուգահեռ
ՀԱՄԱՍ-ի խորհրդական Թահեր ալ-Նունուն BBC-ին ասել է, որ բանակցությունները սկսվել են Կատարի մայրաքաղաք Դոհայում, և կողմերից ոչ մեկը նախապայմաններ չի առաջադրել. բոլոր հարցերն առանց բացառության քննարկվում են։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է, որ կողմերի ներկայացուցիչները վերադառնում են Կատար՝ անուղղակի բանակցությունների՝ պատանդների ազատ արձակման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար։ Կացը որոշումն անվանել է «շեղում այն անզիջողական դիրքորոշումից, որը նրանք ընդունել էին մինչև այս պահը»:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «Գեդեոնի մարտակառքեր» օպերացիայի մասին և նշել, որ զինվորականներին հանձնարարված է գրավել գոտու բոլոր ռազմավարական տարածքները:
ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող քաղաքացիական պաշտպանության և առողջապահության նախարարության պաշտոնյաները հայտնել են, որ Գազայում իսրայելական հարձակումները հինգշաբթի օրվանից շուրջ 250 մարդու կյանք են խլել:
Իսրայելը շրջափակման մեջ էր առել Գազայի հատվածը մարտին՝ երկամսյա հրադադարի խախտումից հետո։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հատվածում շատ մարդիկ սովամահ են լինում։
Իսրայելցի զինվորականները գործողությունը անվանում են «Գեդեոնի մարտակառքեր» միայն «X»-ի իրենց պաշտոնական միկրոբլոգում եբրայերեն և չեն օգտագործում կոդային անվանումն անգլերեն որևէ այլ հարթակում:
Զինվորականները հայտնել են, որ չեն ավարտի գործողությունը, մինչև ՀԱՄԱՍ-ը դադարի վտանգ ներկայացնել, և բոլոր պատանդները վերադառնան տուն: Հայտարարվել է նաև, որ 24 ժամում իսրայելական բանակը «խոցել է ավելի քան 150 ահաբեկչական թիրախ Գազայի հատվածում»։
Իսրայելն ուժեղացրել է ռմբակոծությունները և ավելացրել է զրահամեքենաները սահմանի երկայնքով՝ չնայած հրադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու և պաշարումը վերացնելու միջազգային ճնշման աճին: Գործողության սկիզբը, ըստ երևույթին, ցույց է տալիս, որ խաղաղ կարգավորման բոլոր ջանքերը ձախողվել են:
Ի՞նչ կտա Իսրայելին այս հարձակումը, և ինչո՞ւ սպասեցին շաբաթվա վերջին
Ըստ Times of Israel-ի՝ «Գեդեոնի մարտակառքեր» գործողությունը հաջողելու դեպքում այն Իսրայելի պաշտպանության բանակին թույլ կտա գրավել Գազան, վերաբնակեցնել խաղաղ բնակիչներին գոտու հարավային հատվածում, հարձակվել ՀԱՄԱՍ-ի վրա և թույլ չտալ, որ նա վերահսկողության տակ վերցնի հումանիտար օգնության մատակարարումները:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի սկզբին ասել է, որ Իսրայելը պատրաստվում է «ինտենսիվ ներխուժում անել Գազա»՝ գրավելու և պահելու տարածքը։ Այս համատեքստում Իսրայելի կառավարությունը խոստացել է, որ գործողությունը չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը չի ավարտել իր մերձավորարևելյան շրջագայությունը։ ԱՄՆ նախագահը տարածաշրջանը լքել է ուրբաթ օրը։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը նախազգուշացրել է, որ Իսրայելի կողմից նախաձեռնված վերջին սրացումը կարող է դիտվել որպես միջազգային իրավունքի խախտում։
«Ռումբերի այս տարափը, որը մարդկանց ստիպում է հեռանալ բռնի հարձակումների, ամբողջ թաղամասերի համակարգված ոչնչացման և մարդասիրական օգնության մերժման սպառնալիքի ներքո, ցույց է տալիս, որ Գազայում ժողովրդագրական փոփոխությունների ցանկություն կա, որը հակասում է միջազգային իրավունքին և հավասարազոր է էթնիկ զտումների»,- ասաց նա:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է ստեղծված իրավիճակով։
Գազայի հատվածը գնդակոծվում է՝ չնայած խիստ սովի մասին ահագնացող լուրերի
BBC-ն գրում է, որ բրիտանացի վիրաբույժ Վիկտորիա Ռոուզը, որն աշխատում է Խան Յունիսի Նասեր հիվանդանոցում, BBC Radio 4-ի Today ծրագրին ասել է, որ իր թիմը վիրավորների «հոսքից» ուժասպառ է եղել, իսկ հիվանդները զգալիորեն հյուծվել են: Ըստ նրա խոսքերի՝ տեղափոխվող երեխաները սարսափելի նիհար են, ատամները կորցրած, խիստ հյուծված:
«Նրանցից շատերը բավականին լուրջ այրվածքներ ունեն, և նման ծանր թերսնման դեպքում նրանք շատ ավելի ենթակա են վարակներ ընդունելու և ապաքինվելու շատ ավելի քիչ հնարավորություններ ունեն»,- ասել է բրիտանացի բժիշկը:
ՄԱԿ-ը գնահատում է, որ Գազայի բնակչությունը գտնվում է սովի կրիտիկական վտանգի տակ։
Իսրայելի կառավարությունը բազմիցս հերքել է Գազայում սննդի պակասի մասին պնդումները, սակայն ահագնացող լուրերն ու ականատեսների պնդումներն այլ բան են վկայում:
Իսրայելը ռազմական արշավ է սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ՝ ի պատասխան խմբավորման 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակմանը, որի ժամանակ սպանվել էր մոտ 1200 մարդ, իսկ 251-ը՝ առևանգվել։ ՀԱՄԱՍ-ը դեռ շարունակում է 57 պատանդ պահել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻրանը, Իսրայելը, Իրաքը, Սիրիան և Հորդանանը փակել են օդային տարածքները. Իսրայելում արտակարգ դրություն է
Իբր հակառակորդին հանձնվող տարածքների և հրապարակված քարտեզների մասին տեղեկությունները կեղծ են և մտացածին. ԱԽ
Իրանը մոտ 100 անօդաչու թռչող սարք է ուղարկել Իսրայելի ուղղությամբ, դրանք տեղ կհասնեն մի քանի ժամում. Դեֆրին
Պետք է պատրաստ լինեք երկար ժամանակ մնալ ապաստարաններում. Նեթանյահուն դիմել է իսրայելցիներին
Ձեր ամենաճղճիմ և ուժեղ զենքը ծաղրել-հայհոյել-վիրավորելն է, մեր նպատակը՝ միջավայրը գլխիվայր փոխելը. Հակոբյան
ԱՄՆ-ն նախօրոք իմացել է Իրանին հասցվող հարվածների մասին, սակայն չի մասնակցել դրանց. Թրամփ
Իրավիճակը Թեհրանում՝ Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո. լուսանկարներ, տեսանյութեր
Չեղարկվել են Երևանից դեպի Իսրայել, Իրան և ԱՄԷ չվերթները
Պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման, չպետք է վախենալ պատերազմից. Կարեն Հովհաննիսյան
Տարածաշրջանային մեծ պատերազմի մեկնարկը պայմանավորված է Իրանի պատասխանի մասշտաբներից. Պետրոսյան
Իսրայելական կողմի հարվածների հետևանքով զnhվել է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին
Իսրայելի ռեժիմն այս հանցագործությամբ իր համար պատրաստեց դառը և ցավալի ճակատագիր. Իրանի գերագույն առաջնորդ
Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Իրանի դեմ. սպանվել է ԻՀՊԿ հրամանատարը
Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիա
Երբ խոսքը վերաբերում է լոգիստիկային, հայաստանյան լուծումն ու պատասխանը «Խաղաղության խաչմերուկ»-ն է. Միրզոյան
Ընտրապիղծը և սրբապիղծը․ ո՞վ է ավելի մեծ հանցանք գործել. Կոնջորյանի արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը
Մենք սա թույլ չենք տալու. Ռուբեն Ռուբինյան
Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կվերակազմակերպվի ՀՀ պատմության թանգարանի մասնաճյուղի. հաստիքներ չեն կրճատվի
ՀՀ-ն ուրախ է, որ Ֆրանսիան և Հնդկաստանը ռազմավարական գործընկերներ են. գոհունակությունը պատճառներ ունի. Միրզոյան
ԼՏՊ-ն ժողովրդի անունից խոսելու բարոյական իրավունք չունի, ժողովրդին Մարտի 1-ին անտեր թողեց ու փախավ. Չախոյան
Միրզոյանը Մարսելում մասնակցել է «Միջերկրական Ռաիսինա» համաժողովի պանելային քննարկմանը. լուսանկարներ, տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Արցախը շրջափակել էին, կաթողիկոսը թափով գնում էր ՌԴ դեսպանատուն՝ շքանշան ստանալու. Գագիկ Մելքոնյան. տեսանյութ
Լևոն Տեր-Պետրոսյանը երեսպաշտության մաստեր կլաս է արել, լսեք Տիրան սրբազանին և ԼՏՊ-ի էջը փակեք. Հարությունյան
Նոր նշանակում. վարչապետը որոշում է ստորագրել
Հայաստանի և Ռուսաստանի միջև կառուցողական երկխոսությունը կշարունակի զարգանալ. Մհեր Գրիգորյան
Ժողովրդի մեծ մասը Գարեգին Բ-ին չի ընդունում որպես կաթողիկոս. 70-80 տոկոսը սատարում է վարչապետին. Ղալումյան
Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքում էական առաջընթաց կա. Խուդաթյանն ընդունել է ԿԶԵՀ պատվիրակությանը
Ժնևում հանդիպել են ԱՍՀ նախարարը և Ահմադ Մեյդարին. համագործակցության ընդլայնման հնարավորություններ են դիտարկվել
Շատ մոտ են նրան, որ եկեղեցիներից մեկը վարձով տան՝ քաղաքական շտաբ դարձնելու նպատակով. Ստեփանյան. տեսանյութ
Հրապարակվել է տեսանյութ՝ Հնդկաստանում ինքնաթիռի կործանումից փրկված միակ ուղևորի մասնակացությամբ. ինչ է պատմում
Նոր չափորոշչով բնագիտական առարկաների դասավանդումն առավել հետաքրքիր դարձնելու հնարավորություն կա. Անդրեասյան
Ավելի են հիմնավորում՝ ինչու եկեղեցին պիտի գաղտնազերծվի, մաքրազերծվի, պարոն նախագահ, ինձ էլ համոզեցիք. Սաֆարյան
Լևոն Տեր-Պետրոսյանի` Լևոն Զուրաբյանի վերածվելու գործընթացը կարելի է համարել ավարտված, շատ ափսոս. Ռուբինյան
Ձերբակալվել են Արթուր Վանեցյանի թիկնապահները
Հնդկաստանում կործանված ինքնաթիռում գտնվածներից մեկը ողջ է. որտեղ է նա նստած եղել. լուսանկար
ԲԿ-ներից մեկի 5-րդ հարկի պատուհանից քաղաքացին ցած է նետվել, մահացել
Բելգիան ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում աջակցում է ՀՀ-ին. ՆԳ նախարարը հանդիպել է Աննելին Վան Բոսսյուին
Վաղարշապատի ավագանու ընտրության հարցով արտահերթ նիստը չի կայացել
Կայացել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը. քննարկվել է վարչապետի հանձնարարականը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT