Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Իրանի դեմ. սպանվել է ԻՀՊԿ հրամանատարը

13/06/2025 schedule09:14

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը սկսել է հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ:

Երկրի իշխանությունները հայտարարել են, որ հարձակվել են Իրանի միջուկային ծրագրի վրա և արտակարգ դրություն են հայտարարել Թեհրանի պատասխան հարվածների ակնկալիքով:

«Մենք հարվածել ենք Իրանի միջուկային ծրագրի ուղիղ սրտին: Մենք թիրախ ենք դարձրել Նաթանզում ուրանի հարստացման հիմնական օբյեկտը: Մենք հարվածել ենք նաև Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի սրտին»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձում՝ հավելելով, որ զինվորականները հարվածներ են հասցրել նաև իրանցի միջուկային գիտնականներին:

Նեթանյահուի խոսքով՝ օպերացիան «կշարունակվի այնքան օր, որքան կպահանջվի Իրանից սպառնալիքը վերացնելու համար»։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին սպանվել է իսրայելական հարձակման հետևանքով, հաղորդում են իրանական Tasnim լրատվական գործակալությունը և այլ տեղական լրատվամիջոցներ:

Նա մի քանի իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների թվում է, որոնք սպանվել են գիշերվա հարձակումների ժամանակ:

Ինչպես հայտնում են պետական լրատվամիջոցները, սպանվել է նաև միջուկային գիտնական, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբասին: Կան տեղեկություններ էլի բարձրաստիճան զինվորականի՝ Իրանի Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի մահվան մասին, սակայն այս տեղեկատվությունը հաստատված չէ:

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ երկրի մայրաքաղաք Թեհրանում հարվածների հետևանքով տուժել են բնակելի շենքեր, կան նաև զոհեր ոչ միայն պաշտոնյաների շրջանում։

Նրանք հաստատել են, որ Իսրայելը հարձակվել է երկրի միջուկային օբյեկտների վրա: Մոհամմադ Բաղերիի մահվան մասին տեղեկությունը չի հաստատվել, գրում է IRNA գործակալությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
920 դիտում

Մաղթում եմ Ֆրանսիային խաղաղություն, կայունություն և շարունակական զարգացում. Պապիկյանը՝ Լըկորնյուին

Լավրովն ու Արաղչին Չինաստանում կքննարկեն Իրանի միջուկային հարցը

Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները

Փաշինյանի, Կոշտայի և Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն

Ամառը դեռ չի ավարտվել՝ շահելու հնարավորությունը նույնպես

Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

Որոշվել է դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի քայլերը. Կոշտա

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության բացահայտումը. տեսանյութ

Իշխանությանը բացարձակ չի մտահոգում Սամվել Կարապետյանի՝ նոր քաղաքական ուժ ստեղծելը. Չախոյան

ՀԱԷԿ-ը միացվել է հանրապետության միասնական էներգահամակարգին

Ձեր նախագահության օրոք հայ-ֆրանսիական համագործակցությունը վերափոխվել է ռազմավարական երկխոսության. Խաչատուրյան

Ինչ փուլում է Մյասնիկյան պողոտայի երթևեկության բեռնաթափման համար նախատեսվող ճանապարհի և ուղեանցի կառուցումը

Լվացրել են տարածքը, զուգարան են նետել պարկուճները. գազալցակայանի 2 աշխատակից պարտակել է սպանության դեպքը. ՔԿ

Ձորաղբյուր գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է, 31-ամյա երիտասարդը՝ ձերբակալվել. մանրամասներ

France 24-ը փաստերով հերքել է կեղծ լուրը, թե Ֆրանսիան միջուկային թափոններ է տեղափոխում Հայաստան. տեսանյութ

Եթե վարչապետը վեհարան մտնելու ցուցում տար, դա չէր անի գրառմամբ․ Չախոյանը հերքում է պնդումները

Նիկոլ Փաշինյանը ասուլիս կհրավիրի

Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների հանդիպումը

Համայնքի ղեկավարի կեղծ տեղեկանքներով մի շարք անձինք ազատվել են ՊՆ 25-օրյա հավաքներից. նախաձեռնվել է վարույթ

Հուլիսի 11-13-ը Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար. Պապոյան

Հունվարից հունիս ավտոբուսի ուղեվարձի մասով Երևանի քաղաքապետարանը շուրջ 3 մլրդ դրամ է թերհավաքագրել

Վաղը՝ երեկոյան ժամերից, Սև ծովը մեզ կզովացնի. Սուրենյան

Իմ ամենաջերմ մաղթանքները Ֆրանսիային հուլիսի 14-ի կապակցությամբ. Միրզոյան

Մեկնարկում է առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի ձեռքբերման քվեարկությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել. տեսանյութ

Սամվել Կարապետյանը հայտել է նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին. հայտարարություն

ԱՄՆ նախագահի` Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդը ժամանել է Կիև

ՆԳՆ ՓԾ-ն հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Սարյան և Մոսկովյան փողոցները կդառնան միակողմանի. ինչպես կկազմակերպվի հարակից հատվածների երթևեկությունը

Բարձր եմ գնահատում Ձեր աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը․ Փաշինյանը՝ Մակրոնին

Խաղաղության արժեքն ամենալավը գիտեն պատերազմով անցած մարդիկ. Պետրոսյանն ամփոփել է իր այցերը Սյունիք և Վայոց ձոր

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Բիթքոինի գինը հասել է նոր պատմական առավելագույնի

Հայտնի է՝ ինչպիսին է Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը. լուսանկարներ

Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածը. քաղաքացիները կարող են ուղարկել սպասարկման խնդիրները

Երեխան մոլորվել է, փորձելով գտնել հարազատներին՝ քայլել դեպի Լանջազատ. ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել