ՀՀ-ն ուրախ է, որ Ֆրանսիան և Հնդկաստանը ռազմավարական գործընկերներ են. գոհունակությունը պատճառներ ունի. Միրզոյան

12/06/2025 schedule22:30

Հունիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը համատեղ մասնակցել են պանելային քննարկման՝ «Հաջորդ հատուկ հարաբերությունները՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Եվրոպայի միջև ռազմավարական գործընկերության խորացումը» խորագրի ներքո:

Արարատ Միրզոյանը պատասխանել է իրեն ուղղված հարցերին:

Գիտեք, այնպես ստացվեց, որ այս քննարկմանը պատրաստվելիս ես Երևանում էի և լսեցի ՀՀ վարչապետի ելույթը, որի ընթացքում նա հանդես եկավ Սթիվ Ջոբսի ոճով. ձեռքին վահանակ էր, և էկրանին ներկայացնում էր նյութը, և նրա ելույթն ամբողջությամբ վերաբերում էր փոխկապակցվածությանը: Եվ որոշակի առումով նախարար Միրզոյանը խոսեց փոխկապակցվածության կարևորության մասին դիվերսիֆիկացնելու և դիմակայունություն կառուցելու համար, այնպես չէ՞: Այսպիսով, ինչպե՞ս է Հայաստանը, որն ունի ասիական աշխարհագրություն և եվրոպական ոգի, չգիտեմ՝ ինչպես է հնարավոր ավելի լավ նկարագրել, բայց գուցե սա լավ նկարագրություն է, ինչպե՞ս է Հայաստանը տեսնում այս նոր պահը, որտեղ կա փոխկապակցվածության, դիվերսիֆիկացման ծարավ և դեր երկրների համար:

Պատասխանելով հարցին՝ Արարատ Միրզոյանն ասել է.

«Առաջին բանը, որ ես կցանկանայի նշել, այն է, որ Հայաստանը շատ ուրախ է տեսնել, որ Ֆրանսիան և Հնդկաստանն արդեն դարձել են ռազմավարական գործընկերներ: Եվրոպան և ՀնդկաԽաղաղօվկիանոսյան տարածաշրջանը մեծ փոխադարձ հետաքրքրություն ունեն խորացնելու իրենց կապերը: Այս գոհունակությունը, բնականաբար, հիմնված է կոնկրետ պատճառների վրա:

Առաջին ակնհայտ փաստը. մենք ռազմավարական հարաբերություններ ունենք Ֆրանսիայի հետ և խորացնում ենք մեր կապերը Եվրոպական միության հետ, ինչպես նաև ռազմավարական հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ: Մենք կրկին զգալիորեն խորացնում ենք այդ կապերը: Երկրորդ ակնհայտ պատճառը. երբ նայեք քարտեզին, կտեսնեք Եվրոպան, Հնդկաստանը և նրանց միջև ընկած որոշ երկրներ: Հայաստանը գտնվում է այդ միջակայքում: Եթե ցանկանում եք կապ հաստատել Ֆրանսիայի և Հնդկաստանի միջև, և իմ հարգանքներս նախորդ խոսնակին և ընկերության ներկայացուցչին, ուղիներից մեկը ծովն է: Ցավոք, դա միշտ չէ, որ արագ է, իսկ վերջին ժամանակներում, հավանաբար, նաև միշտ չէ, որ անվտանգ է: Բացի այդ՝ կան ցամաքային ուղիներ: Այստեղ Հայաստանը կարևոր դիրք ունի. Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում, որը Եվրոպայի և Հնդկաստանի միջև է: Մենք խթանում ենք փոխկապակցվածության ծրագրեր և հսկայական գումարներ ենք ներդնում մեր ենթակառուցվածքներում:

Հայաստանն ունի չորս հարևան. Վրաստանը՝ հյուսիսում, Իրանը՝ հարավում, Ադրբեջանը՝ արևելքում և Թուրքիան՝ արևմուտքում: Մենք գերազանց հարաբերություններ ունենք չորսից երկու երկրների՝ Վրաստանի և Իրանի հետ, և մենք ջանում ենք կարգավորել մեր հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ այն ըմբռնումով, որ պատրաստվում ենք բացել սահմանները, հաստատել երկաթուղային կապ և նույնիսկ այս ծրագրի ենթակառուցվածքային մասին տվել ենք շատ կոնկրետ անվանում՝ «Խաղաղության խաչմերուկ»: Այսպիսով, մենք ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր, որպեսզի օգուտ քաղեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը և Իրանը, այլև ավելի լայն տարածաշրջանը:

Եթե ցանկանում եք կապ հաստատել Հնդկաստանի և Ֆրանսիայի միջև, պետք է ասեմ, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ գտնվում է այդ միջակայքում: Այնտեղ կան տարածք և միջավայր, որտեղ կարող եք հանգստանալ, վերալիցքավորվել և այնուհետև շարունակել ճանապարհը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
709 դիտում

Բախվել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Օպել»-ը. ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ

Իմ ելույթի ժամանակ ձա՛յնդ կտրիր, սկսվի՛ր, ստահա՛կ․ Արթուր Հովհաննիսյանը՝ Գեղամ Մանուկյանին. տեսանյութ

Երբվանի՞ց է սեռական հարաբերություններ ունենալը դարձել ազգային ինստիտուտ. Ջուլհակյան

Նման հանդիպում նախատեսված չէ․ Եղոյանը՝ վարչապետի և Ալիևի՝ Թուրքիայում հանդիպելու մասին

Բերքաբեր բնակավայրի հարակից հատվածում կիրականացվի պայթեցման աշխատանք. ՊՆ

Թուրքիայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպում չի նախատեսվում

Անիմաստ է պայքարել ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ, չի կարելի դրսից մարդ բերել․ Բագրատյան

Առնվազն անլուրջ մտքեր են. Էրդողանին լրիվ մեկ է՝ Հայաստանում ինչ է տեղի ունենում կաթողիկոսի շուրջ. Վարդանյան

Ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ վարչապետն ու ընդդիմադիր պատգամավորները․ մանրամասներ

ՌԴ դեսպանությունն Իրանում գտնվող իր քաղաքացիներին իրազեկել է Հայաստանի սահմանով անցնելու տարբերակների մասին

Որ ինչ-որ երկրի ուզենաս վատություն անես, պիտի ասես՝ Ռոբերտ Քոչարյանը դառնա քո նախագահը․ Ալեքսանյան

Մեկ տարվա ընթացքում նշանակալի աշխատանքներ են արվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ուղղությամբ. Ղուշչյան

Ենթադրում եմ՝ փաստեր կան, որ հիմք են տվել վարչապետին խոսել դրանից․ Բագրատյանը՝ ՀԷՑ-ը ազգայնացնելու մասին

Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից. ՊԵԿ

Եկեղեցին պիտի ամբողջապես մտնի հարկային դաշտ. Էդուարդ Աղաջանյան

Հայաստանի հարևան երկրներում կա գիտակցումը, որ ԵՄ դիտորդական առաքելությունը դարձել է կայունության գործոն. Ռիտեր

Թող պատասխանեն՝ ինչու էին մեր ամանի մեջ լցնում ջուր, կաղամբ, կարտոֆիլ ու կիլկի, հացն էլ՝ 7 օր մեկ. Սիմոնյան

«Պիցցա Տաշիր» ընկերությունն է դիմել իրենց հանրային սննդի կետերում վերահսկողություն իրականացնելու համար. ՍԱՏՄ

Երբ խոսքը փողի մասին է, տերտերները ոչ միայն ձայն են հանում, այլև ճրագ վառում՝ փողը մութ տեղը չկորի. Խաչատրյան

Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվել

Հայտնի է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 40 հազարական դրամ աջակցության վճարման գործընթացի մեկնարկի օրը

Մայր Աթոռի՝ քաղաքական-իրավական գործընթացներին խառնվելու տեսանելի շահը 30 մլն դոլարի լվացքն է. Սաֆարյան

Նահատակվելու կարիք չկա, ընդամենը պետք է ազատել վեհարանն ու վայելել վաստակած հանգիստն ընտանիքի հետ. Ռուբինյան

Արտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը

Կտրիճ Ներսիսյանն ու Սամվել Խաչատրյանը արժանի չեն քահանաներին որևէ հրահանգ տալ, կանգնել նրանց կողքին. Փաշինյան

Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ի հանրային սննդի կետերից ևս մեկի գործունեությունը. վերահսկողություն է 30 կետում

Սամվել Կարապետյանը կալանավորվեց

Հո չէ՞ր ասելու՝ ֆինանսավորելու եմ զինված բանդաների՝ նոյեմբերի 9-ի նման պետական հեղաշրջման փորձ անեն. Կոնջորյան

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից. Տիգրան Ավինյան

Փափուկ ուժը ոչ թե «փափուկ» լինելու, այլ խելացի և հեռատես գործելու մասին է. Հակոբյանն աշխատաժողովի է մասնակցել

Հայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս հատվածում կահավորման զգալի աշխատանքներ են իրականացվել

ՌԴ-ում պետք է Սոլովյովի գյամերը ձգեն, թե չէ մենք դա կանենք. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ

44-օրյա պատերազմի մասնակիցը զանգի միջոցով հայտնել է, թե որտեղ է թողել հետը բերած զենք-զինամթերքը

Լյուքսեմբուրգը պատրաստակամ է խորացնել համագործակցությունը. Կամո Ցուցուլյանն ընդունել է դեսպանին և հյուպատոսին

«Նիսսան»-ը բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր ընկել Հրազդան գետը

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Նենց դաս կտրվի, որ անընդհատ կկրկնեն. Հակոբյանը՝ Սամվել Կարապետյանի՝ «դաս տվեք դրանց» արտահայտության մասին

Իսրայելի հետ հակամարտությունում Իրանը կհաղթի. Խամենեին մերժել է Թրամփի՝ անվերապահ կապիտուլյացիայի պահանջը

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննարկումն ավարտվեց, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

«Տոյոտա»-ի ուղևորի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել. 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է