Սամվել Բաբայանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է. նա բոյկոտե՞լ է նիստը

18/05/2017 schedule20:24

«Իգլայի» աղմկոտ գործով կալանավորված ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքը երեկ եւս երկու ամսով երկարաձգվել է:

Նախաքննական մարմինը երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդել է Բաբայանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգել, ինչը դատարանը բավարարել է. քննիչի միջնորդությունը քննվել է ժամը 18:30-ին:

Armtimes.com-ի տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Մեր հարցին, թե Սամվել Բաբայանը մասնակցո՞ւմ էր միջնորդության քննարկմանը, Քալաշյանը բացասական պատասխան տվեց: Ճշտող հարցին՝ բոյկոտե՞լ է, պաշտպանը պատասխանեց. «Դա չի կարելի համարել բոյկոտ, չի ներկայացել, քանի որ կանխատեսում էր, որ սենց էլ պետք է լինի, դրա համար էլ չի ցանկացել գալ դատարան»,- ասաց Քալաշյանը: Նա տեղեկացրեց, որ նախաքննական մարմինը նույն հիմնավորումներն է ներկայացրել Սամվել Բաբայանին կալանավորելու միջնորդության մեջ. «Նույնն էր, որ կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից, կխոչընդոտի քննությանը»,- նշեց Բաբայանի պաշտպանը: Մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ դատարանի այս որոշումը եւս բողոքարկելու է Վերաքննիչ դատարան: Հարցին, թե Սամվել Բաբայանի կալանքը երկարաձգելուց առաջ նրա մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն կատարվե՞լ է, Քալաշյանն ասաց,որ այդ հարցին չի կարող պատասխանել, թե ինչ պատճառաբանությամբ՝ նույնպես չասաց:

Մեր տեղեկություններով, այս գործով կալանավորված գործարար Սանասար Գաբրիելյանի եւ գործով կալանավորված երրորդ անձի՝ Արմեն Պողոսյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է: Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին եւ Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի (Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով) եւ 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով (ռազմամթերքի մաքսանենգություն՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով): Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է առավելագույնը 13 տարվա ազատազրկում: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6697 դիտում

2500 նոր աշխատատեղ, օրական շուրջ 100 տոննա թռչնի, 15-20 տոննա խոզի միս․ 250 մլն դոլարի ներդրում «Շիրակ»-ում

Սամվել Կարապետյանի 17 ձերբակալված աջակիցների գործը ուղարկվել է ՔԿ. մանրամասներ

ՖԻԴԵ-ն Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Սկլոկին-Բագիյանին շնորհել է միջազգային վարպետի կոչում

Ճիշտ ուղղությամբ արված քայլ․ Գուտերեշը ողջունել է Հորմուզի նեղուցի բացումը առևտրային նավերի համար

ՆԳՆ հաշվառման-քննական և ՄՔԾ ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի 18-ին

Բուրգաս-Երևան ուղիղ չվերթ կգործարկվի

Ուժերը, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ», «բոշա» են անվանում, չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը

Ես պաշտոնապես ձեզ ասում եմ՝ դուք ստախոս եք․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը․ տեսանյութ

ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Ֆրանսիայի ԶՈՒ «Օրիոն 26» զորավարժության բարձրաստիճան հյուրերի օրվա միջոցառումներին

Լիբանանի օդային տարածքը բաց է․ ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանում 10-օրյա հրադադարի հաստատումը

Քոչարյանի ու Կարապետյանի հայտարարությունները պատերազմի անոնս են, որում մենք պարտվելու ենք, ՌԴ-ն գա փրկելու

Վարչապետն ընդունել է NVIDIA-ի, Integra Technnologies-ի, Service Titan-ի ղեկավարներին

Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ

Ղարաբաղը պատերազմով ազատագրելու ենք, այլ կերպ հնարավոր չէ․ Սամվել Կարապետյանի աջակից․ տեսանյութ

Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից. Կոստանյան

Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Լոռու մարզ

Հրազդան-Չարենցավան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած

Իրանը բացել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար

Բաքուն և Երևանը կարևոր քայլեր են ձեռնարկում խաղաղությունն ամրապնդելու համար․ Հաջիև

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 17-ին

Սամվել Կարապետյանի աջակից 17 անձ է ձերբակալվել

Շփումներ ունեցա Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Դիոնիսիա-Թեոդորա Ավգերինոպուլուի հետ. Ալեն Սիմոնյան

Ձերբակալվել են թմրամիջոցների փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդ ու կին

Նորարար գաղափարների հարթակում. Ամիօ բանկը մասնակցեց Գյումրու կրթական էքսպոյին

Ավելի քան 500 փամփուշտ, հրացաններ, պայթուցիչներ. հանձնվել են ապօրինի զենքեր ու զինամթերք

Հայաստանը տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ

Ուզում են գողանալ իշխանությունը, որ չվերադարձնեն գողացվածը. Հովհաննիսյան

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-6 աստիճանով. սպասվում են տեղումներ

Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ

Սիմոնյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի

«Ուժեղ Հայաստան»-ի 12 անդամի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել

Ռեփեր Future-ը կիսվել է ՀՀ վարչապետի տեսանյութով

Սիմոնյանն ու Գաֆարովան արձանագրել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերջին գործընթացները

«Շուն ու շանգյալից» բացի որևէ այլ կարգավիճակ չեք կարող ունենալ․ վարչապետը՝ եռագլուխներին․ տեսանյութ

Հայաստանում պտտվում է գերանդիով մահը, և այն ուզում է հնձել-կտրել ՀՀ-ն. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

Մեր ջերմ շնորհավորանքները Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին. ՀՀ ԱԳՆ

Իրենք ասում են՝ դե մենք դեմ չենք խաղաղությանը, բայց խաղաղությունը մեր ժամանակ էր. Փաշինյանը թվեր է հրապարակել

Ղարաբաղյան շարժումը չկա, ուրեմն պատերազմ էլ չկա. Նիկոլ Փաշինյան

Եռագլխի մեջ կա ընդամենը մեկ թեկնածու, և դա Ռոբերտ Քոչարյանն է. ցուցակն էլ ՀՀԿ-ի ռեբրենդինգն է. Ալեքսանյան