Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Լոռու մարզ

17/04/2026 schedule18:00

Ապրիլի 17-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Լոռու մարզ։ Պաշտպանն այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։

672475854_1283169880668608_5814809111912887021_n.jpg (98 KB)

Քրեակատարողական ծառայության ղեկավար կազմի և Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները: Պաշտպանն այցելել է նաև խցեր, զրուցել ազատությունից զրկված անձանց հետ, լսել նրանց բարձրաձայնած հարցերն ու խնդիրները։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցներ են ունեցել նաև ՄԻՊ ներկայացուցիչները, արձանագրել նրանց բարձրաձայնած հարցերը:

671541595_1283170120668584_3076100785478123572_n.jpg (77 KB)

Ազատությունից զրկված անձանց բարձրացրած խնդիրները տեղում քննարկվել են ինչպես քրեակատարողական ծառայության, այնպես էլ բժշկական անձնակազմի ներկայացուցիչների հետ։

Անահիտ Մանասյանը ծանոթացել է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմաններին: Պաշտպանին ներկայացվել են հիմնարկում առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքները։

Մարդու իրավունքների պաշտպանը ողջունելի է համարում քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանների էական բարելավումը՝ միևնույն ժամանակ կարևորելով, որ այդ բարեփոխումները լինեն շարունակական: Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այդ հանգամանքը նպաստում է ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման գործընթացի արդյունավետ իրականացմանը։

Այցի շրջանակում հավաքագրված խնդիրները մանրամասն վերլուծելու է Պաշտպանը, համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին:

Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է Քրեակատարողական ծառայության հետ համագործակցությունը արձանագրվող խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի դիտանկյունից։ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:

672475849_1283169610668635_3800084677642622846_n.jpg (118 KB)

Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։

Արձանագրված խնդիրները պարբերաբար ներկայացվում են հրապարակային, ընդգրկվում ՄԻՊ զեկույցներում, քննարկվում իրավասու մարմինների հետ՝ պահանջելով շուտափույթ և ամբողջական լուծումներ:

Քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման այլ վայրեր Մարդու իրավունքների պաշտպանի այցերը կրում են շարունակական բնույթ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
835 դիտում

Հայաստանում գնաճը պահպանվել է նպատակային միջակայքում՝ միջինը մոտ 3%. ԿԲ

Հայաստանը դուրս է եկել գոյատևելու ժամանակաշրջանից, եկել է ապրելու ժամանակը. Փաշինյան

Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները

Անգեղակոթի ճանապարհը մեկ Բրեժնևն է ասֆալտ արել, մեկ՝ ես. վարչապետը կատակել է. տեսանյութ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի գրասենյակներում խուզարկություններ են

Մայիսի 28-ին ով կարող է, թող գա Հանրապետության հրապարակ, ուզում ենք ցույց տալ՝ ինչ է եղել վերջին տարիներին

Արարատի մարզի դատախազն իր դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից

ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմը քարոզարշավ են իրականացրել Գորայքում ու Անգեղակոթում

«Զովետի» ՍՊԸ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք. արտադրությունը կասեցվել է

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից

Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել

Մաղթում եմ քաղաքական ուժերի միջև բովանդակային քննարկումներ ու պոզիտիվ քարոզարշավ. Միրզոյան

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շուրջ 450 մ երկարությամբ թունելում իրականացվում են ջրամեկուսացման աշխատանքներ

Մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

Երկրապահի անունը կրում է ոչ միայն անցյալի հերոսությունը, այլև ներկայի պատասխանատվությունը. Միքայելյան

Արփի գյուղի շուկայում վարչապետն ու ՔՊ թիմը բուկլետներ են բաժանել տեղի առևտրականներին ու անցորդներին

65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը․ Թորոսյան

Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը

ՔՊ բոլոր շտաբներում սկսվում է ակտիվ քարոզարշավը. մենք ուրախ ավտոբուսով կհասնենք տարբեր մարզեր. վարչապետ

Բարի լույս, լավ օր, և սիրում ենք բոլորիդ. ՔՊ քարոզարշավը մեկնարկել է, թիմն ուղևորվել է Սյունիք

Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքով

Իրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալ

Ասում է՝ Մակրոնն եկավ զասոս արեց․ մոտները լրիվ խուճապ է, այլապես այսքան պլինտուզային մտքեր դժվար էր արտաբերել

Վեդիի մանկապղծության գործով երկրորդ ձերբակալվածը ևս կալանավորվել է

Աճել է ՆԳ նախարարության և Ոստիկանության նկատմամբ վստահությունը․ հետազոտություն

Կրեմլը հրապարակել է Մայիսի 9-ի կապակցությամբ Մոսկվա ժամանող օտարերկրյա առաջնորդների ցանկը

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի դեսպանին հայտնել է, որ անընդունելի է Զելենսկիին «ամբիոն» տրամադրելը

Կալուգացի օլիգարխը հաստատեց՝ ամիսներ շարունակ ստել են 300 հազար ադրբեջանցիների մասին. ապացույց չունեն․ Չախոյան

Սոցհարթակում ստեղծել է խումբ, վերահսկել 32-ամյա տղամարդու շարժը․ բացահայտվել է սպանության նախապատրաստությունը

Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի մասնագետներին հարվածելու կասկածով մեկ անձ է ձերբակալվել․ ՆԳՆ

Վստահ եմ՝ ՀՀ-ում ժողովրդավարությունը հաղթելու է․ վարչապետը նախագահին տեղեկացրել է իր արձակուրդի մասին

Երևանում վագոն-տնակ է այրվել․ կից շինության լոգարանում հայտնաբերվել է դի

Ստրո՞ւկ ենք ուզում լինել, ովքեր ուզում են, ճանապարհը բաց է. պատրա՞ստ ենք ևս մի քանի սերունդ զոհել

Սրանից հետո դուրս տալուց առաջ կմտածես, կալուգացի օլիգարխ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Հանդիպում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ընտրատասովչիկները վերարտադրման փորձ են անում. պետության համը մնալու է բերաններում․ Պետրոսյան․ տեսանյութ

Մեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտ․ Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է

Երևանում ավտոմեքենա է այրվել

Ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, ՀՀ է գործուղվել դիտորդական մեծ պատվիրակություն․ Լենարչիչ

Պաշտոնանկություններ ՔԿ-ում Վեդիի մանկապղծության գործի շրջանակում