Դոնթի բանաձեւն օրինակ դարձրած դոմփելով գնում եք. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր խորհրդարանում մշտական հանձնաժողովների ձեւավորման քննարկման ժամանակ ելույթ ունեցավ՝ անդրադառնալով ՀՀԿ-ի եւ «Ելք»-ի առաջարկություններին:

«Ընդհանուր առմամբ, ես իշխանությունների տեսակետը ներկայացնող զեկուցողի հետ համաձայն եմ միայն մեկ հարցում, որ անկախ նրանից այդ հանձնաժողովը կլինի, թե` չէ, անկախ նրանից մենք ԱԺ-ում կլինենք, թե` չէ, պատգամավոր կլինենք, թե` չէ, մարդու իրավունքների համար պայքարելու ենք»,- ասաց Արամ Սարգսյանը՝ նշելով, որ պայքարել են եւ պայքարելու են մարդու իրավունքների պաշտպանության համար, դա միանշանակ է եւ երկու տեսակետ լինել չի կարող:

Արամ Սարգսյանը նշեց, որ Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչու 8 հանձնաժողով չստեղծել 9-ի փոխարեն, ՀՀԿ-ի պատասխաններից տպավորություն է ստացել, որ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը փակելը քաղաքական որոշմամբ է պայմանավորված:

«Ես ուզում եմ հասկանալ, լավ, նախագահը ձերն է, ԱԺ նախագահը ձերն է, վարչապետը ձերն է, դատախազությունը ձերն է, ի՞նչ մտավախություն ունեք, ի՞նչն է խանգարում, ի՞նչ է անելու «Ելք» դաշինքը, որ Մարդու իրավունքների հանձնաժողովը ղեկավարի: Ի՞նչ պրոբլեմ կա դրանում: Իմ կարծիքով՝ բացարձակ, որեւէ խնդիր չկա ու պետք չէր 6 ամիս հետո թողնել: Ասելու, որ հիմա արդեն որոշել ենք, 6 ամիս հետո կնայենք, տղեք, եթե ձեզ լավ պահեք, 6 ամսի հետո հետ կգանք»,- ասաց Արամ Սարգսյանը՝ նշելով, որ խնդիրը «Ելք»-ին հանձնաժողովի նախագահի պաշտոն ստանալը չի:

«Խնդիրը մեզ տալունը չի, խնդիրը մեր լինելունը չի, բայց չէ որ ասում եք՝ էս նոր խորհրդարան է, որ էս նոր խորհրդարանում նոր տրադիցիաներ պետք է դնեն, որ ախպոր պես պետք է աշխատենք, այ Հանրապետական ախպերներ ջան: Ձեր նախագահն էլ էր էդ ասում՝ միշտ չի, որ մենք ենք ճիշտ, փոքրամասնության կարծիքը լսել է պետք»,- հեգնեց Արամ Սարգսյանը:

Անդրադառնալով ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ձեւավորմանը, երբ ՀՀԿ-ն ավելի շատ անդամներ ունեցավ, պատգամավորն ասաց, որ ՀՀԿ-ն մեծամասնություն ունենալով ամեն ինչ ինքն է փորձում կազմակերպել: «Մեծամասնությունը մենք ենք, դուք թեկնածու ունենա՞ք: Դոնթի բանաձեւն օրինակ դարձրած ձեր վարչապետը խոսքով ասեմ՝ դոմփելով գնում եք: Է հետո՞, ո՞ւր եք հասնելու էդ դոմփելով, ի՞նչ է տալու էդ երկրին, ինչ-որ բան է՞ փոխելու, չգիտեմ, չգիտեմ...»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:

ՀՀԿ-ի մեծամասնության առկայությունը լուրջ խնդիր համարելով Արամ Սարգսյանը նշեց, որ ստացվում է այնպես, որ ՀՀԿ-ն է որոշողը, իսկ մյուսները կարող են ընդամենը ելույթներ ունենալ, կարծիքներ հայտնել:

«Եթե ուզում եք շենք կառուցել, առավել եւս, որ այդ հիմքը լավ չի լցրած, 10 հազար դրամով է լցրած, անկյունաքարը ճիշտ դրեք, հակառակ դեպքում խնդիրները շատ են լինելու: Ես նորից բոլորիդ կոչ եմ անում, որ նայեք, որ իսկապես Մարդու իրավունքների հանձնաժողովը «Ելք» դաշինքին տալով այնտեղ ներկայացված իրավաբան մասնագետներին, թե´ Արտակ Զեյնալյանին, թե´ Էդմոն Մարուքյանին, թե´ Նիկոլ Փաշինյանին, որն անընդհատ բանտերով պտտվել է, ՀՀ-ն այդ ոլորտում կունենա առաջընթաց»,- ասաց Արամ Սարգսյանը՝ ընդգծելով, որ անկախ ամեն ինչից «Ելք» դաշինքը մարդու իրավունքները պաշտպանելու է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4167 դիտում

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար

«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ

Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում

Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը

Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ

Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին

Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն

Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ

Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն

Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը

15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել

Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում