Երևան
12 °C
Շաբաթ օրը ԱԺ նորընտիր պատգամավոր Միհրան Պողոսյանի դեբյուտն էր: ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում ընդգրկված եւ հիմա ՀՀԿ-ի խմբակցության անդամ հանդիսացող այս պատգամավորի բեմելը, մեղմ ասած, ցնցող ստացվեց:
Առաջին հայացքից, իհարկե, նրա կարճ ելույթը ոչնչով ուշագրավ չէր եւ շատերին հետաքրքրեց այնքանով, որ դա հանրությանը «Քեթրինի Միհրան» մականունով նախկին ԴԱՀԿ պետի առաջին ելույթն էր ԱԺ-ում, իսկ թեման էլ բավականին կենսական էր` վարկերի տոկոսների բարձր լինելու մասին էր: Եվ իրոք, եթե հատվածական նայենք նրա ասածներին, ապա որեւէ տարօրինակ բան դժվար է գտնել: Սակայն դա` միայն մակերեսային դիտարկման դեպքում: Հիմա նրա արտաբերած մի քանի արտահայտությունները դիտարկենք բովանդակային տեսանկյունից:
Միհրան Պողոսյանը Գագիկ Մինասյանին հարց ուղղելիս հայտարարեց, թե օրենքով «զսպաշապիկ» է պետք հագցնել բանկերին ու վարկային կազմակերպություններին, որպեսզի վերջիններս նվազեցնեն վարկերի տոկոսները: Ինչ հաճելի է հնչում, չէ՞: Շատ շատերը գուցե կծափահարեն այսպիսի առաջարկին: Բայց մի պահ սպասենք մինչեւ ծափահարելը:
Այն, որ վարկերի տոկոսները Հայաստանում բարձր են եւ ձեռնտու չեն բիզնեսի համար, գիտեն նույնիսկ դպրոցականները: Բայց ինչու են դրանք բարձր` ավելի բարդ հարց է: Իրականում բանկերը վարկերի տոկոսներ որոշելիս կաշկանդված են օրենքով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքով վարկերի տոկոսը չի կարող գերազանցել, այսպես կոչված, «բանկային տոկոսի հաշվարկային դրույքի» կրկնապատիկը, որը սահմանում է Կենտրոնական բանկը: Ներկայումս այդ հաշվարկային դրույքը 12 տոկոսն է, հետեւաբար բանկերը չեն կարող բիզնես վարկեր տրամադրել ավելի քան 24 տոկոսով: Բանկերը 24 տոկոսից ավելի թանկ վարկեր բիզնեսին չեն էլ տրամադրում: Ներկայումս վարկերի տոկոսը 10-15 է: Դա էլ, անշուշտ, շատ բարձր է, բայց եթե օրենքով սահմանվի, որ բանկերը պետք է վարկեր տան, ասենք, ոչ ավելի, քան 4 տոկոսով, ապա բանկային համակարգը կփլուզվի հաշված ժամերի ընթացքում:
Եվ ուրեմն, ինչու են վարկերը այդքան թանկ: Այնպես չէ, որ բանկերի ղեկավարները գիշերները հավաքվում են մի թաքուն տեղ ու որոշում, որ վարկերի տոկոսները բարձր պահեն: Իրավիճակը ճիշտ հակառակն է` բանկերը հիմա իրար հետ մրցում են տոկոսները նվազեցնելու հարցում: Իրարից «հաճախորդներ են փախցնում»: Եթե դուք վարկ ունեք որեւէ բանկում, ասենք, 16 տոկոսով, ապա մեկ այլ բանկից կարող եք առաջարկ ստանալ «վարկը տեղափոխել» իրենց բանկ ավելի ցածր տոկոսով: Բանկերի ղեկավարները նույնիսկ նեղանում են իրարից «հաճախորդներ փախցնելու» պատճառով: Բայց կա տոկոսի մի սահման, որից ներքեւ բանկերը չեն իջնում, եւ հենց այդ տոկոսն է, որ բավականին բարձր է:
Բարձր տոկոսները ամբողջությամբ արտացոլում են մեր տնտեսության ռիսկայնությունը: Եվ ռիսկերից մեկն էլ տնտեսության մոնոպոլիզացված, կամ ավելի հստակ` օլիգոպոլացված լինելն է: Դա էլ արտոնյալ, իշխանության ամենաբարձր մակարդակով հովանավորված «բիզնեսմենների» առկայությունն է: Ահա հենց այստեղ է, որ վարկերի տոկոսները օրենսդրորեն նվազեցնելու առաջարկը դառնում է ցնցող, երբ այդ առաջարկով հանդես է գալիս Միհրան Պողոսյանը: Խնդիրն այն է, որ անհիշելի ժամանակներից հենց Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին» ընկերությունը տիրապետում էր բանանի ներկրման մոնոպոլիային: Ու այդ մոնոպոլիան ցինիզմի ակնհայտ դրսեւորումներ ուներ: Օրինակ, բավական երկար ժամանակ Հայաստանում բանանը երկու անգամ թանկ էր, քան Եվրոպայի սուպերմարկետներում: Մոնոպոլիզացիան հենց այն երեւույթներից մեկն է, որոնք թույլ չեն տալիս շտկել տնտեսական միջավայրը: Դա էլ իր հերթին մեծ ռիսկ է, ու բերում է նրան, որ բանկերը չեն կարող իջեցնել տոկոսները:
Ու ստացվում է, որ Միհրան Պողոսյանը դժգոհում է իր իսկ գործունեության հետեւանքով ստեղծված իրավիճակի դեմ: Ի դեպ, հենց ասվածի ակնարկները կային նաեւ Գագիկ Մինասյանի պատասխանում: Ըստ Մինասյանի, տոկոսները օրենքով իջեցնելու հարցում դրական տեղաշարժեր չեն լինի. «Ես չեմ կարծում, որ կարող ենք առաջացնել էական դրական տեղաշարժեր, առանց լուրջ մրցակցային պայմանների ստեղծման, առանց ստվերի էական կրճատման, եւ առանց տնտեսության մեջ մրցակցային հնարավորությունների մեծացման»,- հայտարարեց նա: Դժվար է ասել` Գագիկ Մինասյանը «տնտեսության մեջ մրցակցային հնարավորությունների մեծացման» մասին խոսելով ցանկացավ նպատակային «խայթել» բանանի ներկրման մոնոպոլիային տիրապետող ընկերության հիմնադրի՞ն, թե պարզապես հայտնեց իր կարծիքը, բայց դա արդեն էական չէ: Էականն այն է, որ արդեն պարզ է, թե ինչ ամպլուայում է ուզում իրեն գտնել «Քեթրինի Միհրանը», եւ թերեւս պետք է սպասել, որ սա նրա միակ ցնցող ելույթը չէր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT