Ճաճոյի Էդոյի որդին ծեծել է կնոջը, կրակել տան մեջ. այսօր զենքը հայտնվել է կնոջ ձեռքում...

25/05/2017 schedule10:40

Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդուն՝ Տիգրան Մարտիրոսյանին սպանելու մեջ կասկածվում է վերջինիս կինը` Լիաննա Կիրակոսյանը:

Մեր տեղեկություններով, վերջինս ձերբակալվել է:

Մեզ հայտնի դարձավ, որ քրեական հեղինակություն Տիգրան Մարտիրոսյանը պարբերաբար ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել, ծեծի է ենթարկել կնոջը: Մեր տեղեկություններով, նա նույնիսկ իրեն պատկանող «Մակարով» տիպի ատրճանակով մի քանի անգամ կրակել է տան մեջ:

Հարեւանները թեեւ նման ձայներ լսել են, սակայն չեն պատկերացրել, որ դա կարող էր կրակոցի ձայներ լինել: Բնակարանում նույնիսկ մի քանի տեղ կրակոցի հետքեր են եղել: Եվ ահա այսօր հերթական անգամ վիճաբանություն է եղել, Տիգրան Մարտիրոսյանը կրկին հանել է ատրճանակը ու սպառնացել ընտանիքի անդամներին, վիճաբանություն է եղել, ինչի ժամանակ Տիգրան Մարտիրոսյանին պատկանող ատրճանակը հայտնվել է կնոջ ձեռքում եւ վերջինս կրակել է ատրճանակի պահունակի ամբողջ փամփուշտները:

Նշենք, որ սպանված Տիգրան Մարտիրոսյանը Վանաձորում եւս քրեական հեղինակություն էր: Նրա հայրը՝ «Ճաճոյի Էդոն» (Էդիկ Մարտիրոսյանը) սպանվել է 2004 թվականի օգոստոսի 3-ին: Սպանվել էր նաեւ նրա մյուս որդին՝ Ժորա Մարտիոսյանը, եւ նրա ազգականը: Վանաձորի մերձակայքում ավտոմատներից ու ատրճանակներից գնդակոծվել էր նրանց ավտոմեքենան: «Ճաճոյի Էդոն» բազմիցս է հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում՝ հատկապես Վանաձորում 2000 թվականին տեղի ունեցած սպանդից հետո: 

2000 թվականի հունվարի 28-ին անհայտ անձինք գիշերով ներխուժել էին Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ Սերգեյ Կախյանի տուն եւ հրազենի գործադրմամբ, ավելի կոնկրետ՝ գլուխներին արձակված կրակոցներով, սպանել էին ե՛ւ նրան, ե՛ւ տանը գտնվող ընտանիքի մյուս վեց անդամներին: Ոճրագործները չէին խնայել անգամ նորածին երեխաներին: Հրազենից սպանվել էին 46-ամյա Սերյոժա Կախյանը, մայրը՝ 75-ամյա Մալուկ Կախյանը, կինը՝ 46-ամյա Անահիտ Ներսիսյանը, դուստրը՝ 25-ամյա Արեւիկ Կախյանը, վերջինիս նորածին որդին, հարսը՝ 21-ամյա Կարինե Հարությունյանը եւ վերջինիս նորածին դուստրը: Սպանդից ողջ էին մնացել Սերյոժա Կախյանի որդին՝ Արմեն Կախյանը, եւ մեծ դուստրը՝ Ալվարդը: Վերջինս ամուսնացած էր եւ առանձին էր ապրում, իսկ Արմեն Կախյանը ողջ էր մնացել միայն պատահականության բերումով եւ զուտ այն պատճառով, որ այդ օրը տանը չէր եղել։ Ավելի ճիշտ՝ ինչ-որ տեղից վերադառնալիս էր եղել  եւ ուշ էր տուն հասել: Սպանդից հետո Վանաձորում տարբեր խոսակցություններ են եղել, վարկածներ, սակայն առավել քննարկվող վարկածներից մեկն այն էր, որ այս հանցագործությանը ինչ-որ ձեւով առնչություն է ունեցել Վանաձորում հայտնի «հեղինակություն» Էդիկ Մարտիրոսյանը (առավել հայտնի է որպես Ճաճոյի Էդո):

Վարկածը, որ հնարավոր է Էդիկ Մարտիրոսյանը կապ ունենար Կախյանների ընտանիքի 7 անդամի սպանդի հետ, ո՛չ հաստատվել եւ ո՛չ էլ հերքվել էր վարույթ իրականացնող մարմնի կողմից:

Այս խոսակցությունները նոր թափ առան, երբ 2004 թվականի օգոստոսի 3-ին սպանվեց Էդիկ Մարտիրոսյանը, նրա որդին եւ ազգականը. Վանաձորի մերձակայքում ավտոմատներից ու ատրճանակներից գնդակոծվել էր նրանց ավտոմեքենան: 2000 թվականի ոճրագործությունից որոշ ժամանակ հետո Արմեն Կախյանը հայտարարել էր, որ վրեժ է լուծելու այն անձանցից, ովքեր տարիներ առաջ սպանել էին իր ընտանիքի անդամներին, երեխային, կնոջը: Նա գրեթե համոզված էր, որ իր ընտանիքի անդամների սպանությունը կազմակերպել է Էդիկ Մարտիրոսյանը:

Եւ ահա, «Ճաճոյի Էդոյի» սպանությունից մեկ ամիս հետո՝ 2004 թվականի սեպտեմբերին, նրա սպանությունը պատվիրելու կասկածանքով ձերբակալվեցին Արմեն Կախյանը եւ նրա ազգականը: Նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրվեց սպանությունը պատվիրելու համար եւ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Մի քանի ամսի անց, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
25725 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել