Երևան
12 °C
«Վերջին զանգի» նախապատրաստությունները հաճախ տգեղ դրսեւորումներ են ստանում` դառնալով կրթության ոլորտին առնչվող պետական մարմինների թեժ գծերով ստացվող բողոքների պատճառ: Բայց գումար հավաքելը արգելելն էլ մյուս ծայրահեղությունն է:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով ինչպե՞ս պետք է գտնել ոսկե միջինը, որպեսզի ե´ւ երեխաների համար տոն ապահովվի, ե´ւ «Վերջին զանգը» չվերածվի ուսուցիչներին ու տնօրեններին մեծամեծ նվերներ անելու պարտադրանքի:
Նախարարն այսօր այցելել էր Երեւանի Մանուել Քաջունու անվան համար 54 ավագ դպրոց` ներկա գտնվելու շրջանավարտների ավարտական միջոցառմանը:
«Ոսկե միջինը այս դպրոցում է: Որեւէ մեկը չի կարող արգելել, որ երեխաները նշեն, գիրք նվիրեն իրենց ուսուցչին (այս դպրոցում շրջանավարտները նրանց «Նարեկ» էին նվիրել-խմբ.) եւ այլն: Բայց դեպքեր գիտենք (որոնք չեն ապացուցվում), որ «Վերջին զանգը» դառնում է առիթ եւ նույնիսկ սկսում են բանակցել, թե ինչ ձեւով նվերը տանք` դրամակա՞ ն, թե՞ նյութական: Այ սա արդեն տհաճ բան է: Ես ինչո՞ւ երեկ երեկոյան խնդրեցի, որ այս դպրոց գանք. որպեսի տեսնենք, որ դպրոցների բացարձակ մեծամասնության մեջ իսկապես տոն է եւ իրենք հանգիստ նշում են: Եթե այս երեխաները գնան, մի տեղ հավաքվեն, տոնեն, որեւէ խնդիր չի լինի»,- պատասխանեց նախարարը:
Նաեւ հավելեց. «Իմ կարծիքով այս միջին չափը պիտի պահել: Դա նաեւ մեր հասարակության խնդիրն է: Այդ մի քանի մարդիկ, որոնք ամեն ինչ իրենց ընտանիքներում չափում են գումարով եւ շքեղության աստիճանով, պիտի չկարողանան դա մտցնել դպրոց: Իրենք պիտի հարմարվեն միջին խավին: Մեր ժամանակ` Խորհրդային Միության տարիներին, գումար հավաքելիս դա այնպես արեցինք, որ սոցիալական անապահով շերտը չզգաց էլ, թե ինչպես այդ գումարը հավաքվեց նաեւ իրենց փոխարեն: Ավելի շատ այս տիպի խնդիրներ պիտի կարգավորվեն»:
Քաջունու անվան դպրոցում կազմակերպված գողտրիկ «Վերջին զանգը» շրջանավարտների երեւակայական հետադարձ հայացքն էր` դպրոցն ավարտելուց տասը տարի անց: Դասընկերները, որոնք այդ տասնամյակի ընթացքում լուրջ հաջողությունների էին հասել, բարձրացել կարիերայի աստիճաններով, նրանցից շատերն էլ` դա արել «եվրոպաներում», որոշել էին հանդիպել ու վերհիշել դպրոցում անցկացրած իրենց կյանքն ու ուսուցիչներին: Իսկ վերջում էլ իրենց ապագան օտար երկրների հետ կապած դասընկերները որոշում են, որ պետք է վերադառնան: Ճիշտ չէ ասել` երկիրը երկիր չէ, նեղանալ ու հեռանալ: Երկիրը երկիր կդառնա միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուրը իր նպաստը բերի դրան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT