ԱԺ-ն կողմ քվեարկեց կառավարության գրեթե բոլոր նախագծերին. «Ելք»-ն առաջարկություններ է արել

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ Քննչական կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթները»: Կողմ քվեարկեց 55 պատգամավոր, դեմ՝ 25-ը, որոշումն ընդունվեց: Մեկ այլ քվեարկությամբ էլ Ազգային ժողովն ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում առաջին ընթերցմամբ ընդունելու մասին օրենսդրական նախաձեռնությունը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարման կարգով ձայն խնդրեց եւ հայտարարեց, որ իր ղեկավարած խմբակցությունը կողմ կքվեարկի եւ երկրորդ ընթերցման ժամանակ մարզային ռադիոհեռարձակման վերաբերյալ առաջարկ ունեն: Փաշինյանը նշեց, որ հույս ունեն, որ կառավարությունն իրենց առաջարկությունը կընդունի: ԱԺ պատգամավորներն 87 կողմ, դեմ 0 եւ ձեռնպահ 0 ձայների հարաբերակցությամբ այս օրենքի նախագիծն էլ ընդունեց:

«Միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությանը դահլիճում ներկա 89 պատգամավորն էլ կողմ քվեարկեց: «Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը կրկին ընդունվեց 89 կողմ ձայնով:

«ՀՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացրած օրենսդրական նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարման կարգով ձայն խնդրեց եւ ասաց, որ գրավոր առաջարկություններ են ներկայացրել, սակայն կառավարությունը չի ստացել իրենց առաջարկները եւ դրա համար դեմ են քվեարկելու: «Բայց եթե վաղը գաք եւ ասեք, որ մեր առաջարկներն ընդունված են, բնականաբար կողմ կքվեարկենք»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Այս հարցն ընդունվեց 58 կողմ, դեմ՝ 11 եւ 19 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Խորհրդարանը վաղը` ժամը 11:00-ին, կշարունակի քննարկել կառավարության ներկայացրած նախագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին նույն օրենքների նախագծերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19663 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ