Գագիկ Ծառուկյանի ընկերոջ դուստր պատգամավորը ծամոն ծամելով հարցազրույց է տալիս (տեսանյութ)

Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության անդամ Նորա Առուստամյանը հանդիսավոր կերպով ընդունեց պատգամավորական երդում: «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման` երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»,- երդման տեքստն ընթերցեց Նորա Առուստամյանը, որից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց «Ծառուկյան» խմբակցության այն պատգամավորներին, որոնք այսօրվանից սկսեցին պատգամավորական գործունեությունը:

Նորա Առուստամյանի պատգամավոր դառնալ-չդառնալու հարցը խիստ կարեւոր է եղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համար, քանի որ 25-ամյա պատգամավորը Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուստրն է:

Մամուլում գրվեց, որ ՀՀԿ-ից «Ծառուկյանի» դաշինք տեղափոխված Խաչիկ Մանուկյանին անձամբ Գագիկ Ծառուկյանն է ստիպել, որ վայր դնի պատգամավորական մանդատը՝ հանուն Նորա Առուստամյանի:

Խաչիկ Մանուկյանն այն պատգամավորն էր, որը առաջինն իմանալով սեփական ինքնաբացարկի դիմումի մասին՝ շտապեց ԿԸՀ, նոր դիմում գրեց Տիգրան Մուչուկյանի անունով՝ պահանջելով իր մանդատը: ԿԸՀ-ն, իհարկե սահմանված կարգով նրան մանդատ տրամադրեց, բայց Խաչիկ Մանուկյանը նույնիսկ մանդատները հանձնելու արարողությանը չմասնակցեց: Որոշ տեղեկություններով նա հանրապետությունից բացակայել էր, որպեսզի մոռացության մատներ Ծառուկյանի հետ դիմակայությունը, սակայն Խաչիկ Մանուկյանին երկար մանեւրել չհաջողվեց: Վերջինս ԱԺ անդրանիկ նիստին էլ չմասնակցեց, որից հետո նրա հրաժարականի դիմումը հայտնվեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի սեղանին:

Այսօր խորհրդարանում Նորա Առուստամյանը լրագրողների հետ զրույցում առաջարկում էր ԿԸՀ կայքում ծանոթանալ, թե որքան ձայն է ինքն ստացել թիվ 7 ընտրատարածքում: Կայքերից մեկին տված հարցազրույցում էլ չէր ցանկացել իր գործառույթների մասին խոսել, հարցազրույցի ժամանակ նորընտիր պատգամավորը խոսում էր ծամոն ծամելով:

Նշենք, որ թիվ 7 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արագածոտնի մարզը, Նորա Առուստամյանն ստացել էր 4773 ձայն: Այս ընտրատարածքում ամենաշատ ձայնը «Ծառուկյան» դաշինքից ստացել էր Խաչիկ Մանուկյանը՝ 5675 ձայն, ապա Լյովա Խաչատրյանը՝ 5323 ձայն: Լյովա Խաչատրյանն ամենասկզբում էր ինքնաբացարկ հայտնել, ապա հրաժարական տվեց Խաչիկ Մանուկյանը եւ հերթը հասավ Նորա Առուստամյանին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
30891 դիտում

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին

Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու

Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը

Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին

«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ

Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ

Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո

Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը

Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով

Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ

Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան