Վիճակախաղերն ու խաղատները նվաճում են Հայաստանը. 7 միլիարդ միայն հարկ են վճարում

Տարիներ առաջ, երբ խաղատների գործունեություն համար տրամադրվող լիցենզավորաման կարգը փոխվեց, Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գտնվող բոլոր խաղատները փակվեցին: Դրանց մի մասը՝ հիմնականում խոշորները, տեղափոխվեցին խաղատների համար նախատեսված Ծաղկաձոր, Ջերմուկ քաղաքներ, իսկ մյուսներն իսպառ վերացան: Սոցիալական ոչ այդքան բավարար կենսամակարդակ ունեցող Հայաստանում խաղամոլության նկատմամբ հակումը մեծ է: Դա է վկայում վիճակախաղերի տարածվածությունը: Խաղատներ այցելելու փոխարեն մարդիկ սկսեցին համացանցի միջոցով բավարարել վիճակախաղերի հանդեպ ունեցած հակումը:

ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում տարին մի քանի անգամ թարմացվում է խաղատներ եւ շահումով խաղեր կազմակերպող տնտեսվարող սուբյեկտների մասին տեղեկատվությունը:

Խաղատուն կազմակերպելու լիցենզիա Հայաստանում ունեն հետեւյալ ընկերությունները՝ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ, «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ, «Սենատոր Սպորտ» ՍՊԸ, «Լիմոն Գեյմս» ՍՊԸ, «Նեւադա» ՍՊԸ, «Վալկան» ՍՊԸ: Այս ցանկից ամենախոշորն ու ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնողը «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն է, որը պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, իսկ խաղատան անվանումն է «Շան Գրի Լա»: «Օնիրա քլաբ»-ը 2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների կտրվածով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 28-րդ տեղն իր վճարած 4.7 միլիարդ դրամ հարկով: Սա այն դեպքում, երբ Հայաստանում գործունեություն ծավալող գրեթե բոլոր բանկերն իրենց վճարած հարկերի չափով չեն հասնում «Օնիրա Քլաբ»-ին: «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ-ն նույն ժամանակահատվածում զբաղեցրել է 429-րդ տեղն իր վճարած 274 միլիոն դրամ հարկով: «Սենատոր Սպորտ» ՍՊԸ-ն 655-րդ տեղում է վճարած 166 միլիոն դրամ հարկով, իսկ «Լիմոն Գեյմս», «Նեվադա» եւ «Վալկան» ՍՊԸ-ները չկան խոշոր հարկատուների ցանկում:

Խաղատներից բացի ակտիվ գործում են շահումով խաղերն ու բուքմեյքերական գրասենյակները, որոնք որտեղ ասես կարող են տեղակայվել: Բուքմեյքերական գրասենյակները Երեւան քաղաքի գրեթե բոլոր փողոցներում տեղակայված են, փողոցներ կան, որ մի քանի գրասենյակ է տեղակայված:

Շահումով խաղեր կազմակերպելու լիցենզիա ունեն հետեւյալ ընկերությունները՝ «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» ՍՊԸ, «Ինտեր լոտո» ՍՊԸ, «Վիվարո բեթինգ» ՍՊԸ, «Գուդվին-Բետ» ՍՊԸ, «Սաբարկո» ՍՊԸ եւ «Տոտո Գեյմինգ» ՍՊԸ:

«Եվրոֆուտբոլ»-ը բուքմեյքերական ընկերություն է, խոշոր հարկատուների ցանկում 442-րդ տեղում է` վճարած 261 միլիոն դրամ հարկով: «Ինտեր լոտո» ՍՊԸ-ն կապվում է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի անվան հետ, որոշ տեղեկություններով դա Մկրտչյանի ստեղծած բիզնեսն է: «Ինտեր լոտո»-ն վիճակախաղեր է կազմակերպում ակնթարթային շահումների տեսքով: Երեւանում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել նման վիճակախաղեր վաճառող մարդկանց, որոնք ցանկացած եղանակի, իրենց սեղանիկով եւ հովանոցով վաճառում են լոտոյի տոմսերը: «Ինտեր լոտո»-ն խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 186-րդ տեղը վճարած 725 միլիոն դրամ հարկով:

«Վիվարո բեթինգ»-ը ամենահայտնի բուքմեյքերական ընկերություններից է, գրասենյակները տարածված են բազմաթիվ քաղաքներում: Ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 208-րդ տեղում է վճարած 617 միլիոն դրամ հարկով: «Գուդվին-Բետ»-ը նույնպես բուքմեյքերական ընկերություն է, բայց արդեն ավելի ճանաչելի է դառնում խաղային ապարատներով վիճակախաղ կազմակերպելով: Երեւան քաղաքի, մարզերի գրեթե բոլոր գազալցակայաններում տեղադրվել են «Էլ լոտո» անունը կրող խաղային ապարատները, որոնք իրենց կառուցվածքով գրեթե չեն տարբերվում խաղատնից՝ պարզապես միակ տարբերությունն այն է, որ սեղան եւ աթոռ, սպասարկում եւ այլ հարմարություն չկա:

«Էլ լոտո»-ի խաղային ապարատներն այնքան մեծ տարածում են գտել, որ «Գուդվին-Բետ»-ը խոշոր հարկատուների ցանկում ամրապնդում է իր դիրքերը: Այս ընկերությունը տարիների ընթացքում հասել է խոշոր հարկատուների ցանկի 305-րդ հորիզոնական՝ վճարած 415 միլիոն դրամ հարկով: «Տոտո գեյմինգ» ընկերությունը նույնպես առցանց խաղատուն է եւ բուքմեյքերական գործունեություն է ծավալում՝ զբաղեցնելով խոշոր հարկատուների ցանկում 872-րդ տեղը 177 մլն դրամ վճարած հարկով:

«Սաբարկո» ՍՊԸ-ն նոր է մուտք գործել հայկական շուկա իր «Աջարաբեթ» օնլայն խաղատնով: Այս ընկերությունը դեռ չի հասցրել խոշոր հարկատուների ցանկում ներառվել, քանի որ գործում է ընդամենը մի քանի ամիս: Մամուլի հրապարակումների համաձայն՝ «Սաբարկո» ՍՊԸ-ի մուտքը հայկական շուկա պայմանավորված է Կարեն Կարապետյանի գործոնով:

Խաղատները եւ շահումով խաղերը միասին վերցրած՝ 2016 թվականի ընթացքում վճարել են 7 միլիարդ 335 միլիոն դրամ հարկ, որը համարժեք է 15 միլիոն դոլարի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9377 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում