Երևան
12 °C
Այսօր՝ հունիսի 5-ին, տեղի ունեցավ Գյումրու ավագանու այս նստաշրջանի վերջին նիստը: Ինտրիգն այն էր, որ ավագանու նիստին «Բալասանյան» խմբակցության անդամներից զատ, անակնկալ կերպով եկել էին նաեւ «Հայկական Վերածնունդ» կուսակցության ավագանու չորս անդամները:
Հիշեցնենք, որ Գյումրու 2016 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո, ԳԱԼԱ, ԲՀԿ եւ ՀՎԿ կուսակցությունները բոյկոտում էին ավագանու նիստերը, քանի որ նոր ընտրական օրենսգրքի համաձայն ԿԸՀ ԲՀԿ եւ ՀՎԿ կուսակցություններից մեկական ավագանու մանդատներ վերցրել եւ տվել էր ՀՀԿ-ին, որն էլ ներկայացնում էր «Բալասանյան» դաշինքը:
ՀՎԿ ներկայացուցիչ Հասմիկ Եղիազարյանն ավագանու նիստից հետո, armtimes.com-ի հարցին, թե մինչ այս ինչու՞ չէին ներկայանում նիստերին, ասաց.
«Մինչեւ հիմա չէինք մասնակցում ավագանու նիստերին, որովհետեւ սպասում էինք Սահմանադրական դատարանի որոշմանը: Մարտին վճռվեց հայցը, դրանից հետո, այլ խնդիրներ կային, քանի որ մենք արտախորհրդարանական կուսակցություն էինք»,- ասաց Հասմիկ Եղիազարյանը:
Մեր հաջորդ հարցին, թե ավագանու նիստերին չներկայանալու պատճառը իսկապե՞ս մամուլում տեղ գտած այն հրապարակումներն են, որ Գյումրու քաղաքապետի ավագ որդին՝ Միսակ Բալասանյանը, հանդիպել է ՀՎԿ-ականների հետ եւ յուրաքանչյուրին խոստացել 300 հազար դրամ, Եղիազարյանը բորբոքված պատասխանեց.
«Ես էլ եմ այդպիսի շշուկներ լսել, բայց ոչ մեկին չենք տեսել, ոչ մեկի հետ բանակցությունների չենք գնացել: Ոչ մի որդի մեզ չի դիմել: Ես Բալասանյան Սամվելի որդուն վերջին անգամ տեսել եմ այն ժամանակ, երբ նա ավարտեց 10-րդ դասարանը: Հիմա, որ կանգնի ձեր կողքին՝ ես չեմ էլ ճանաչի»,- հավաստիացրեց նա:
Armtimes.com-ը ՀՎԿ-ական Հասմիկ Եղիազարյանից նաեւ հետաքրվեց, թե որպես ընդդիմություն են ներկայանում, թե՞ իշխանություն:
«Դա պարզ կդառնա հետագա աշխատանքների ընթացքում: Մենք ընդդիմադիր կուսակցություն էինք ներկայացել, բայց թե ինչպիսի դիրքորոշում կունենանք՝ ժամանակը ցույց կտա»,- նշեց նա եւ ավելացրեց, որ նիստին ներկայանալու պատճառը չի եղել այն մտավախությունն, որ ըստ ՏԻՄ օրենք,ի նրանք կզրկվեն իրենց մանդատներից:
«Մենք ոչնչից չենք վախենում, մեր կուսակցությունից են վախենում»,- եզրափակեց Հասմիկ Եղիազարյանը:
Նշենք, որ ՀՎԿ-ն Գյումրու ավագանու կազմում ներկայանում է չորս մանդատով՝ Հասմիկ Եղիազարյան, Համիկ Պողոսյան, Ավետիս Առաքելյան, Սաշիկ Մարտիրոսյան: Վերջինս նաեւ խմբակցության ղեկավարն է, իսկ քարտուղարին դեռ չեն որոշել: ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հրաժարվել է իր մանդատից:
Մանրամասները՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT