Երևան
12 °C
Ազգային ժողովը 23 դեմ, 57 կողմ հարաբերակցությամբ քիչ առաջ առաջին ընթերցմամբ ըդունեց համայնքների խոշորացման օրինագիծը: Երեկվանից Գեղարքունիքի մարզի բազմաթիվ գյուղերի բնակիչներ փակել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը՝ ի նշան այս օրենքի դեմ բողոքի:
Զեկուցող Վաչե Տերտերյանը որպես օրինակ բերեց արդեն խոշորացված 18 համայնքները, որոնց մեջ մտել են 140 փոքր համայնքներ: Այժմ առաջարկվում է ստեղծել 34 համայնքներ՝ 328 փոքր համայնքների խոշորացմամբ: «Սա կնպաստի համայնքների բազմակողմանի զարգացմանը, կավելանա նախաձեռնողականությունը և խոշորացումը կլինի շատ էֆեկտիվ»,- ելույթի ժամանակ նշեց Վաչե Տերտերյանը:
«Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց հնչեցրեց, թե արդյո՞ք Տերտերյանը տեղյակ է գյուղացիների բողոքներից, պատրա՞ստ է ընդունել նրանց առաջարկները, ընդառաջել բողոքին: Տերտերյանը պատասխանեց, որ մի ամբողջ թիմ է այժմ գյուղացիների հետ բողոքի ակցիայի վայրում, և անպայման որևէ լուծում կգտնեն:
«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս համակարգը արդյունավետ է, Վրաստանում նույնիսկ մեծ շրջաններն են կենտրոնացրել, սակայն մենք չենք պատաստվում շատ խոշորացնել, քանի որ հնարավոր է տեղական ինքնակարգավորման նսեմացում տեղի ունենա»,- ասաց Վաչե Տերտերյանը:
Երեկ գյուղացիները ցույցի ժամանակ համոզված ասում էին, որ խոշորացման դեպքում արտագաղթը կմեծանա, քանի որ մարդիկ սովորել են միմյանց, այսպես կոչնչանան իրենց յուրահատուկ ավանդույթները, սովորույթները կխառնվեն իրար: Տերտերյանն արձագանքեց. «Ես չեմ հասկանում, թե ինչ կապ ունի համայնքային խոշորացումը արտագաղթի հետ, նույնիսկ կարող են փոխադարձ հարստացնել մշակույթը»:
Հարցի շուրջ խորհրդարանում եղան տարբեր կարծիքներ, շատ պատգամավորներ ներկայացրին իրենց տեսակետները:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր ելույթում նշեց, որ հեղափոխական նման միջոցառումներ կատարում են այն փուլում, երբ պետությունն ուժեղ է, բայց մենք չենք գտնվում այդ փուլում:
«Ելք» դաշինքը չմասնակցեց քվեարկությանը: Դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ քվեարկությունն անիմաստ է, քանի որ չկա շոշափելի վերլուծություն և սխալ է ուղղակի քվեարկել՝ առանց համոզված լինելու, թե ինչ արդյունքներ կլինեն:
«Ծառուկյան» դաշինքը դեմ քվեարկեց համայնքների խոշորացման ծրագրին, քանի որ չի տեսնում որևէ արդյունավետություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT