Երկու տարեկան բաղանիսցին հրաշքով է ողջ մնացել. հակառակորդի գնդակը անցել է օրորոցի կողքով

09/06/2017 schedule19:08

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսում երկու տարեկան երեխան հրաշքով փրկվել է, երբ հունիսի 7-ին գյուղը ժամեր շարունակ հակառակորդի կրակահերթի տակ էր:  

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը, որի հայրական տունը գտնվում է Բաղանիսում եւ այնտեղ ընտանիքի հետ ապրում է եղբայրը, մեր զրույցում պատմեց, որ պատուհանախորշերը փակված են տուֆ քարով, բայց գնդակը դրանց արանքով ներթափանցել է սենյակ:

«Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի վրա է գյուղը: Գնդակոծվում են ոչ միայն դիրքերը, այլեւ ճանապարհը, ու հենց գյուղի, տների վրա են կրակում: Թշնամու դիրքերն իմ հայրական տնից մեկուկես կիլոմետրի վրա են: Գնդակը երկու տուֆի արանքով մտել էր այն սենյակը, որտեղ երկու տարեկան երեխան էր քնած ու հրաշքով չէր դիպել երեխայի օրորոցին»,- ասաց Սամվել Բեգլարյանը:

Նա մանրամասնեց, որ հակառակորդի դիրքերը գտնվում են Ուխտի սար կոչվող բարձունքին, որը ժամանակին հայկական կողմին է պատկանել:  

«Դա ժամանակին մեր ձեռքին էր: Այդ դիրքերը ստրատեգիական նշանակության էին, բայց այն ժամանակ Վազգեն Սարգսյանի պահանջով նահանջեցինք: Հետո նույն բանը զարմանալիորեն կրկնվեց Թալիշում: Երբ մեր տղաները ուշքի եկան եւ հարձակվում էին, Մոսկվան հիմա էլ Խաչատուրովի միջոցով ասաց` դադարեցրեք: Չեմ հասկանում»,- կարծիք հայտնեց գրողը, որը, որպես կամավորական, մասնակցել էր նաեւ ապրիլյան պատերազմին:

Նա գտնում է, որ ճիշտ կլինի, որ մասնավորապես, իր հայրենի գյուղի մոտ գտնվող հակառակորդի դիրքերը ետ գրավելու որոշում ու հրաման լինի:

«Կանգնած են տղերքը: Եթե հրաման լինի, այդ դիրքերը կվերցնեն մեկ օրում: Իհարկե, ուզում եմ, որ այդ հրամանը լինի: Երկու օր առաջ եմ պաշտպանության նախարարին ասել` թողեք հարձակվենք: Մի պատժեք, հարձակվենք: Մենք այնքան կորուստներ ենք տալիս, այնքան զոհեր ենք տալիս, այնքան ծախսեր ենք անում: Այդ դիրքերը պետք է վերադարձնել: Դրանք մերն են եղել: Եթե մենք բարձունքում գտնվող այդ դիրքերում լինենք, այլեւս ոչ մի վտանգ չի սպառնա: Բայց քանի այդ դիրքերում հակառակորդն է, պետք է մեր գյուղերը անընդհատ կրակի տակ լինեն: Նրանք այդ դիրքերից կրակի տակ են պահում Ոսկեպարից մինչեւ Կոթի: Վերջին անգամ երկու օր առաջ` ուշ երեկոյան, 3-4 ժամ անընդմեջ կրակում էին»,- եզրափակեց տավուշցի գրողը:

Վերջինս ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի հետ խոսելու հնարավորություն է ունեցել օրեր առաջ Սերժ Սարգսյանի Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ, որտեղ նախարարն ուղեկցում էր նրան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3619 դիտում

2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան

Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել ՌԴ Կուրսկի շրջանում

Ռուսաստանի երեք օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել

Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է վարել Հրազդանի կիրճում. տեսանյութ

Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներին ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ

Երևանում 3 հնդիկ մտել են մեկ այլ հնդիկի բնակարան, ծեծել նրան, հափշտակել 200 հազար դրամ

Թրամփն Իտալիայի վարչապետին «ֆանտաստիկ կին» է անվանել

«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրմանը մնաց 7 օր․ ովքեր կարող են դիմել

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 7 վիրավոր

Սուրբծննդյան ուղերձը պատրաստելիս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Գերմանիայում եղանակային պայմանների պատճառով թռիչքներ են չեղարկվում

Տոնական վերջին համերգը՝ Շահումյանի անվան պուրակում

Տոկիոյում 276 կգ քաշով թունան աճուրդում վաճառվել է 1,3 մլն դոլարով (լուսանկարներ)

Որքան գումար է հատկացվել 2024-ին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցմանն ու նորոգմանը

Ո՞րն է այն դասը, որը մենք քաղել ու քաղում ենք պատմությունից․ ՀՀ վարչապետ․ տեսանյութ

Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար

Առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն

Եռաբլուրում զոհվածների շիրիմներին դրված ծաղիկները վերցրած անձինք հայտնաբերվել են․ տեսանյութ

Ջո Բայդենն Ազատության մեդալ է շնորհել 19 անձի․ ովքեր են նրանք

Ինչպիսին են տարադրամի փոխարժեքները հունվարի 5-ին

Ադրբեջանական ինքնաթիռի «սև արկղերի» տվյալների վերլուծությունը Բրազիլիան կիրականացնի սեղմ ժամկետում

33-ամյա տղամարդը բռունցքով հարվածներ է հասցրել 53-ամյա հարևանին․ տուժողի վիճակը ծանր է

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Դամասկոսի օդանավակայանը հունվարի 7-ից կվերսկսի միջազգային չվերթները

Հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում. փրկարարները ճանապարհը շարունակում են ոտքով

2024 իմ ամենաթանկերից մեկին տարար․ Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Այսօր Սուրբ Ծննդյան Ճրագալույցն է

Պատերազմի ընթացքում դրսևորել է անփույթ վերաբերմունք․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Տիրան Խաչատրյանի գործով

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ավստրիայի կանցլերը կհեռանա պաշտոնից

Պռոշյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․ կա զոհ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Տիրան Խաչատրյանը կալանավորվել է

Նիկոլ Քիդմանը բացահայտել է երջանիկ ամուսնության գաղտնիքը

Չնայած գազային հարուստ պաշարներին՝ Ադրբեջանը բարձրացրել է գազի սակագինը իր բնակիչների համար

Թրամփը Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Մորգան Օրթագուսին հրավիրել է միանալ իր նոր վարչակազմին

ԱՄՆ-ն չի կարողանա Ուկրաինային մատակարարել ամբողջ օգնությունը, ժամանակ է պետք․ Պենտագոնի խոսնակ

Տղամարդը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել. նա հայտնաբերվել է

Հայտնի է՝ 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում