Իրաքյան Քուրդիստանի գործընկեր Թուրքիան դեմ է Իրաքում քրդերի անկախության հանրաքվեին

10/06/2017 schedule22:34

Անկախության հանրաքվե անցկացնելու Իրաքի քրդական ինքնանվարության իշխանությունների որոշումը սարսափելի սխալ է և պետք է պահպանել Իրաքի տարածքային ամբողջականությունը, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն: 

«Իրաքի տարածքային ամբողջականության և քաղաքական միասնության պահպանումն այդ երկրի հանդեպ թուրքական քաղաքականության հիմնարար սկզբունքն է: Դա տարածաշրջանում կայունության, խաղաղության և անվտանգության պահպանման գլխավոր պայմանն է», նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը հավելել է, որ հանրաքվեի մասին որոշումը չի արտահայտում իրաքյան ժողովրդի կամքը և Իրաքի տարածքում գործող Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար ավելի արդյունավետ կլինի, եթե երկիրը միասնական լինի:

Հունիսի 7-ին Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները հայտարարել էին, որ անկախության հանրաքվե են անցկացնելու սեպտեմբերի 25-ին: Որոշումը կայացվել է ինքնավար մարզի առաջնորդ Մասուդ Բարզանիի եւ քրդական կուսակցությունների առաջնորդների հանդիպման ժամանակ: 

Իրաքյան Քուրդիստանը նավթային ռեսուրսներով հարուստ ինքնավար մարզ է Իրաքի կազմում, որը տարբեր ժամանակահատվածներում բազմիցս հայտարարել էր անկախանալու հնարավորության մասին: Ակտիվ քայլեր էին ձեռնարկվում 2014-ին, սակայն Իսլամական Պետության ռազմական հաջողություններն Իրաքի եւ Սիրիայի տարածքում հետաձգեցին այդ որոշումը: 

Տպել
3104 դիտում

ՊԵԿ-ը հրավիրում է շահագրգիռ անձանց ներկա գտնվել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստին

Անասնագոմում հիվանդ տղայի հետ ապրող ազատամարտիկի հոսանքն են հիմա էլ անջատել (լուսանկարներ)

Վարչապետ Փաշինյանը ԳԴՀ դեսպանի հետ քննարկել է Գերմանիայի կառավարության հետ համագործակցությունը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է քարտից քարտ փոխանցումներ կատարել մոբայլ և ինտերնետ բանկի միջոցով

Դավիթ Տոնոյանն Արգենտինայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության մասին հարցեր

«ԷԼԱՐԴ»-ի փորձագետները ներկայացրել են Ամուլսարում իրականացված փորձաքննության նախնական եզրակացությունը

Սպանություն Գյումրիում. մորը սպանելու կասկածանքով ձերբակալվել է որդին

Գյումրու ավագանին Ֆրանկ Մյուլլերից ետ վերցրեց մեկ տարի առաջ տրված տարածքները

16 մլն դրամ, 45 հազար դոլար. ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Նարինե Բարսեղյանը

Դեռ չգիտենք, թե մշակույթի նախարարությունն ինչ դերակատարում կունենա Օպերային թատրոնի գործունեության մեջ. Օրբելյան

Դատարանը անակնկալ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ որոշում կայացնելու

Խորհրդարանում Բարձրագույն դատական խորհրդի անդամ են ընտրում

Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` սպանության փորձ կատարելու համար

Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը, որը գտնվում է կենդանաբանական այգու ճանապարհին, գրանցված չէ. Պետրոսյան

Ներքին տեղեկությունները Հայաստանից Ադրբեջանում հայտնվել չեն կարող. Արթուր Վանեցյան

«Women’s Club»-ի նոր անդամ Արենա Զեյնալյանի կերպարը կոտրելու է տարածված կարծրատիպը

Հայաստանում ներդրվում է անշարժ գույքի միասնական հարկատեսակը. գործադիրը հաստատեց նախագիծը

Ես այս ընթացքում բազմաթիվ աղաղակող կոպիտ թերություններ եմ տեսել. վարչապետ

Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք

Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ստանձնում է Վահե Գրիգորյանը․ նա երդվեց խորհրդարանում